Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Ե՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա Կոստանյան
Մամուլի տեսություն

«Եթե գյուղերը դատարկվեն, դրանով կկորցնենք ամեն բան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն ավելի քան տասը տարի գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում՝ իրականացնելով տեղական ու միջազգային նախագծեր, որոնք ուղղված են հայ ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների հանրահռչակմանը:

Սյունիքի մարզի Շվանիձոր բնակավայրում ժամանակակից արվեստի կենտրոն հիմնելու ծրագիրը նմանատիպ նախագծերից մեկն է։ Երբ կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանից հետաքրքրվում ենք, թե ինչու ընտրությունը կանգ առավ Շվանիձորի վրա, արձագանքում է՝ որպես հասարակական կազմակերպություն, իրենց համար շատ կարևոր է մասնակցություն և ներդրում ունենալ մշակույթի ապակենտրոնացման գործընթացին։ «Երկար մտորելուց հետո որոշեցինք, որ դա պետք է լինի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքը։ Այն ռազմավարական շատ կարևոր կետ է բոլոր առումներով՝ և՛ քաղաքական, և՛ մշակութային, և՛ արդյունաբերական: Ընդհանրապես, բոլոր առումներով Սյունիքը շատ կարևոր է մեզ համար։ Ուղևորվեցինք Մեղրի, նախապես տեղեկացել էինք Նռնաձոր, Շվանիձոր գյուղերի մասին, հետաքրքրված էինք տեսնելու, թե Մեղրիին հարակից ինչպիսի բնակավայրեր կան։ Մեզ համար կարևոր էր մեկ բնակավայր դարձնել արդի արվեստի կենտրոն, որ բոլոր բնակիչները մասնակցեին այդ կենտրոնի կայացմանը։ Համայնքապետի օգնությամբ և աջակցությամբ մեկնեցինք Շվանիձոր, գյուղը մեզ շատ գրավեց։ Գյուղի վիզուալ տեսքը՝ լեռների վրա առկա ավերակներով և ճարտարապետական ու պատմամշակութային կառույցներով, շատ գրավիչ էր։ Աշխարհագրական առումով այն անմիջապես Արաքսի ափին է։ Երբեմն տպավորություն է, որ ձեռքդ պարզես, կհպվես նաև Իրանի լեռներին։ Շվանիձորի մշակութի տունը, որը, կարծում եմ, մեր հանրապետությունում բացառիկ կառույց է, մեզ վրա մեծ տպավորություն թողեց։ Մշակույթի տան մեջ առկա է նաև կինոթատրոն։ Այդտեղ հնարավոր կլինի և՛ համերգներ, և՛ կինոդիտումներ, և՛ ցուցադրություններ, և՛ ցանկացած ծրագիր կամ նախագիծ անցկացնել»,«Փաստի» հետ զրույցում ասում է Հարությունյանը։ Այս նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ են ընդունել նաև տեղի բնակիչները։ «Կարծես սպասում էին, որ երբևիցե անդրադարձ կլինի իրենց բնակավայրին և իրենց»։ Այս կարևոր գործը կյանքի կոչելու հարցում կազմակերպությունը կարողացել է նախագծի շուրջ միավորել պետությանը, համայնքին և նրա բնակիչներին, ինչպես նաև միջազգային գործընկերներին։ «ՀԿ-ն ինքնուրույն կարող է որոշ հարցեր լուծել և որոշ նախագծեր իրականացնել։ Մեղրիի շրջանում այսպիսի լայնածավալ ծրագիր իրականացնելիս, երբ բնակավայրը վերածվում է արդի արվեստի կենտրոնի, կարևոր էր ունենալ պետության համաձայնությունը տվ յալ նախագծի մեկնարկի համար։ 2023 թվականի հունվարին այս ծրագրի վերաբերյալ առաջին նամակն ուղղեցինք վարչապետին։ Մեկ շաբաթվա ընթացքում պատասխան ստացանք, որ հավանել են ծրագիրը, ընթացք են տալիս դրան։ Կառավարությունը նամակներ ուղղեց և՛ տարածքային կառավարման, և՛ ԿԳՄՍ նախարարներին։ Մեր հերթին հանդիպումներ ունեցանք «Գյոթե» և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտների հետ։ Միևնույն ժամանակ, կարևորելով սահմանը Իրանի հետ, անձամբ հանդիպեցի ԻԻՀ դեսպանի հետ, ով մեզ ուղղորդեց Իրանի մշակութային կենտրոնի տնօրենի մոտ։ Երբ ծրագիրը մտնի գործնական փուլ, իրանական կողմը մեզ կաջակցի։ Կարևոր էր, որպեսզի մասնավոր և պետական հատվածի համագործակցության արդյունքում ստեղծվի կարևոր մի մարմին։ Իհարկե, ուժ էր տալիս այն փաստը, որ երբ առաջին անգամ թակեցինք Մեղրիի համայնքապետարանի դուռը, մեզ գրկաբաց ընդունեցին և ուղեկցեցին և՛ Շվանիձոր գյուղ, և՛ Մեղրիի տարբեր բնակավայրեր»,-նկատում է մեր զրուցակիցը։ Իսկ ո՞ր փուլում է ծրագիրը։ «Համայնքապետարանն այս ծրագրի իրականացման առաջին փուլի համար 7 տարածք է տրամադրել, որոնց շարքում են և՛ մշակույթի տունը, և՛ գործարանի շենքը, որը հետագայում ծառայելու է որպես արդի արվեստի թանգարան, նաև լրացուցիչ 5 տարածք, որտեղ կարող ենք ճարտարապետական նախագծեր իրականացնել և որոշել, թե այդ 5 տարածքից որն ինչ է դառնում։ Օրինակ՝ գուցե դա դառնում է գեղեցիկ հյուրանոց, որտեղ կբնակվեն օտարազգի արվեստագետները։ Մեր գաղափարն է նաև, որ իրենց կեցությունից հետո մեկական աշխատանք թողնեն գյուղին, որպեսզի այնտեղ ձևավորվի ժամանակակից արվեստի հավաքածու։ «Շվանիձոր» ծրագրի շրջանակում համագործակցում ենք «Սնխչյաններ» ճարտարապետական արվեստանոցի հետ, և Աշոտ Սնխչյանը արդեն երկու տարածքի վերաբերյալ մշակել է նախագիծը, որը հավանության են արժանացրել և՛ համայնքապետարանը, և՛ մյուս կառույցները։ Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2026 թվականի գարնանը Շվանիձորում իրականացնենք պիլոտային ծրագիր, որը կոչվում է «Շվանիձոր. արդի արվեստի փառատոն»։ Այն ունենալու է հանրապետական բնույթ, պետք է բոլոր մարզերի արվեստագետներին համախմբենք Շվանիձորում»,-նկատում է նա։

Այժմ կազմակերպությունն աշխատում է ֆոնդահայթայթման ուղղությամբ «Պիլոտային ծրագրի իրականացման պարագայում արվեստագետների և մշակութային գործիչների միջոցով ցանկանում ենք ավելի ուշագրավ դարձնել այդ նախագիծը։ Ցանկանում ենք նաև այդ փառատոնի շրջանակում կազմակերպել պանելային քննարկումներ, որոնց ընթացքում պետք է ներկա լինի յուրաքանչյուր մարզի համայնքապետարանի մշակույթի պատասխանատուն։ Մեր փառատոնի շրջանակում մարզերը կներկայացնեն իրենց տեսլականը՝ արդի արվեստի զարգացման և հանրահռչակման վերաբերյալ տվյալ մարզում»,-հավելում է Հարությունյանը՝ ընդգծելով, որ այս ամենը հինգ տարվա նախագիծ է, որը կյանքի է կոչվելու փուլային տարբերակով։

Առաջին հերթին, ըստ մեր զրուցակցի, այս ծրագիրը կարևոր է ռազմավարական առումով, որ կարողանանք մշակույթի և արվեստի միջոցով ամրակայել մեր հարավային սահմանը։ «Նաև արվեստի միջոցով կկարողանանք միջազգային հանրության ուշադրությունը գրավել այդ տարածաշրջանի վրա։ Մայրաքաղաքը մայրաքաղաք է դառնում իր գյուղերով, եթե գյուղերը չլինեն ամրակայված, այնտեղ կյանքը չեռա, չենք կարող երաշխիք ունենալ, որ մայրաքաղաքը կարող է հարատև լինել։ Եթե գյուղերը դատարկվեն, երիտասարդները մտածեն միայն մայրաքաղաք գալու մասին, դրանով կկորցնենք ամեն բան։

Մշակույթը ամենահզոր և ամենափափուկ զենքն է ցանկացած քաղաքական հարցի լուծման համար։ Այնտեղ բնակվող երեխաները և երիտասարդները սպունգի նման ընկալում են ամենը, ինչ իրենց ասում ենք, ուղղակի նրանք չունեն այդ մշակութային սնունդը, և այդ պատճառով մեր համայնքների և երիտասարդների ներուժի մի մասը մնում է չբացահայտված»,-եզրափակում է Սոնա Հարությունյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում