Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանը

Անկում՝ առանց անկարգելի. մինչև ո՞ր կետը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած հասարակության մեջ ընդունված է, որ առնվազն մտավորականությունը ունի որոշակի անկախություն, ինքնուրույնություն, մտահորիզոնի լայնություն: Համենայն դեպս, նրանք, ովքեր համարվում են մտավորական, պետք է ունենան կենսագործունեության և հանրային վարքի որոշակի չափանիշներ, «կարմիր գծեր», ինչ-ինչ տաբուներ՝ առնվազն իրենք իրենց ներսում: Հակառակ պարագայում վերանում են նրանց տարբերակող հանգամանքները:

Բնականաբար, այնպես չէ, որ մեր երկրի կյանքում նախորդ շրջաններում, եթե կուզեք՝ «նախկինների ժամանակ» այդ առումով ամեն ինչ իր տեղում է եղել նույն մտավորականության առումով: Նրանց մի մասը նախընտրել է պետական պարգևներ, կոչումներ, առանձին դեպքերում՝ ինչ-որ պաշտոն ստանալ, մի խոսքով՝ «կոմֆորտ զոնա» պոկել ու հարմարավետ ծվարել այդ անկյունում, ու՝ որ իրենց «ձեռք չտան», ոչ մեկն իրենցից ոչինչ չպահանջի:

Ի դեպ, ճակատագրի ծաղր, իսկ միգուցե նաև օրինաչափություն է, որ «նախկինների» ժամանակ բավականին հարմարավետ պայմաններում հայտնված որոշ «նկատելիներ» այսօր ամենից կատաղի արտահայտություններով են խոսում նույն այդ ժամանակների մասին: Չնայած, դրան էլ մեր հանրության գիտակից հատվածը կարող է մի կերպ դեռ դիմանալ: Ի վերջո, առաջին անգամ չեն դիտարկվում նման դրսևորումներ:

Բայց այն, ինչ կա ու կատարվում է հիմա, ուղղակի նողկանք է հարուցում: Վանում է ու բերում զարմանքին միախառնված ափսոսանքի զգացողություն: Չէ, իսկապես, հիմնովին ձևախեղող, ծամածռող այն կերպարանափոխությունը, այն դեֆորմացիան, որին ենթարկվել են, այսպես կոչված, մտավորականության մի շարք ներկայացուցիչներ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպական իշխանության պայմաններում ու գուցե նաև պահանջներով, իսկապես հոգեմտավոր «չեռնոբիլի» տպավորություն է թողնում:

Ոչ միայն քիչ չեն նրանք, որ քսմսվում են իշխանությանը, քծնում են Փաշինյանին ու նրան առնչվող անձանց, խոնարհվելով ձեռք են սեղմում՝ հաճկատար ժպտադիմակ հագած, այլև այդ ամենն անում են ամենից էժան, անմակարդակ, հանրությանը սադրող, հանրային կարծիքն արհամարհող, մարդկանց ազգային արժանապատվությունն ու ինտելեկտը վիրավորող եղանակներով:

Օրինակների հետևից, ցավոք, պետք չէ շատ հեռուն գնալ: Ահավասիկ, մեկը, ինքզինքը երևի բարձրակարգ «Կարաբաս-Բարաբաս» երևակայելով, հայտարարում է, թե Հայ առաքելական եկեղեցու հանիրավի դատապարտված արքեպիսկոպոսին պետք է ճիպոտահարել կամ գանահարել: Փայտածեծ անել: Ինչպես Իրանում գանահարում են շարիաթի օրենքները խախտողներին: Այսինքն, անձը, որ տնեցիների շրջանում երևի մտավորական է համարվում, որ մի ամբողջ մշակութային օջախի ղեկավար է, իշխանական քարոզչամիջոցով հայտարարում է, թե հայ հոգևորականին պետք է հրապարակային ճիպոտահարման ենթարկել:

Սա նորմա՞լ է, թե՞ աննորմալություն: Ու նույնպիսի աննորմալությո՞ւն չէ, որ դերասանություն անելով «հավատացյալ» ցուցադրվող իշխանության շարքերում՝ չի գտնվում ադեկվատ գոնե մի կես մարդ, որ սաստի նման «մտավորականին», թե՝ «սո՛ւս, էս ի՞նչ ես ասում, մեզ ես խայտառակում...»: Հակառակը՝ հրճվում են, ծափ են տալիս: Հա, ասում է՝ կատակ եմ արել, հումոր եմ արել: Որևէ մեկը չի կասկածում, չէ, որ նման մի «հումոր» անելու համար որևէ շարքային քաղաքացու վաղուց բանտ էին նստեցրել, եթե այդ «հումորը» վերաբերեր իշխանությանն ու մասնավորաբար ՔՊ ղեկավարին:

Մեկ ուրիշը՝ ոչ պակաս խոշոր մշակութային օջախի ղեկավար, փրփրաբերան նետվում է պաշտպանելու իր եղբորը՝ հայտարարելով, թե Մայր Տաճարի վրա փաշինյանական հարձակման ժամանակ իր ազգականը ոչ մի վատ բան չի արել, իսկ Ամենայն Հայոց 106-րդ կաթողիկոս Ալեքսանդր Առաջինի մարմարե շիրմաքարը կոխկրտում էր, որպեսզի... օդ շնչի, օդափոխվի: Ի՞նչ օդ շնչի: Դուք ո՞ւմ եք ձեռք առնում: Ու նման բան ասողն իրեն լուրջ մարդ է համարո՞ւմ: Այսինքն, մեկը, որ իր հակահասարակական, եթե չասվի՝ վանդալիզմով զուգորդված ակնհայտ խուլիգանական պահվածքով ինֆարկտի հասցրեց մեր եկեղեցու հարգված հոգևորականներից տեր Վրթանես քահանային, այդ կերպ... օդափոխվո՞ւմ էր: Որ իրենք իրենց անցավորների գերեզման են գնում, նույն կերպ են «օդափոխվո՞ւմ»:

Լավ, էս ո՞ւր եք հասել ձեր անկման մեջ:

Այս խորհրդածությունների պահին մեկ էլ՝ հո՛պ, լրահոսում հայտնվում է Փաշինյանի ֆինանսների նախարարության պաշտոնական տեղեկատվությունը, թե այսպես ու այսպես՝ «ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը ստորագրել են համագործակցության հուշագիր»: Փաստորեն, «համագործակցությունը» տվեցին: Մայր Տաճարի վրա գրոհելու, կաթողիկոսներից մեկի շիրմաքարի վրա ցատկոտելու վաձատրությունը Փաշինյանից ստացան:

Լավ, ամեն ինչը փողո՞վ է, «համագործակցությունո՞վ» է, «ես քեզ, դու՝ ի՞նձ» է:

Լավ, որ վաղը Նիկոլ Փաշինյանի ջանքերով երկիրը չլինի, ի՞նչ եք անելու: Թե՞ մտածում եք, որ մի ձև կծլկեք Ռուսաստան կամ Ամերիկա, գլուխներդ մի կերպ կպահեք, մի գործ «կկպցնեք», չէ՞ որ դուք «ձելավոյ» եք:

Թեպետ, այս «համագործակցող» տեսակի հետ ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ պարզից էլ պարզ է. արժեքային կողմնորոշիչները կորցրած, խիղճն ու ամոթը ծալած ու մի խորխորատ նետած, զուտ իրենց մաշկի ու այն տաք տեղում պահելու նպատակ ունեցող:

Մյուս խումբը «համերաշխ լռողներն» են: Կարկամե՞լ են, ի՞նչ է: Կաթվածահա՞ր են եղել:

Վախենո՞ւմ են, որ քպական մաղձոտած ֆեյքազանգվածները սոցցանցերում իրենց ատելության թիրախ կդարձնեն, ինչ ասես՝ կասեն: Միգուցե «զահլա չեն անում» կամ, հա, «քաղաքականությամբ չեն զբաղվում» (թեպետ արծարծվող հարցերն ու երևույթները վաղուց դուրս են զուտ քաղաքականի հարթությունից ու դարձել են համազգային նշանակության, անվտանգային նշանակության խնդիրներ):

Ու, իրոք, արդյունքում մնում են հատուկենտ և իրական մտավորականներ, որ խոսում են, արտահայտվում են, իրենց բողոքն ու անհամաձայնությունն են հայտնում մեր շուրջբոլորը կատարվող անհանդուրժելի ու այլանդակ դրսևորումների վերաբերյալ:

Գիտեք, չի կարելի մտածել, թե խոսքով ոչ մի պարագայում հնարավոր չէ ազդել հասարակության, հանրության տրամադրության և ընկալումների վրա:

Ո՛չ, հնարավոր է: Հենց նման խոսքերն են հանրությանը հետ պահում համակերպվելուց, չարիքի առաջ նահանջելուց:

Կարող է թվալ, որ սա անկում է՝ առանց անկարգելի: Բայց մինչև ո՞ր կետը: Անհայտ է: Բայց պարզ է, որ հենց դիմակայող, չհանդուրժող, չլռող մտավորականի, քաղաքացու ձայնն ու կեցվածքն է թույլ տալիս, որ սկսվի անկման վիճակից դուրս գալու ընթացքը:

Պետք է մի քիչ ինքնուրույն լինել, մի քիչ քաղաքացի լինել, նվազագույն ինքնասիրություն ունենալ ու մի քիչ... մարդ մնալ: Գոնե այն բանի համար, որ վաղը, դիմահարդարման սենյակում լինի, թե սեփական լոգարանում, ձեր հայացքը ձեր իսկ արտացոլանքից չփախցնեք:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում