Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանը

Նոր տարի, հին ստեր. ո՞ւր է գնում Հայաստանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գործող ղեկավարությունն ավարտվող և նոր մեկնարկող տարին դիմավորում է հերթական քաղաքական «գյուտերով»։ Պարզվում է՝ կարելի է խոսել խաղաղության մասին, երբ տարիներ շարունակ հրահրում ես պատերազմ, հանձնում ես քո հայրենակիցներին և քո պետությունը։ Կարելի է խոսել հաղթանակի մասին՝ մի քանի տարի անընդմեջ ծանր ու համակարգային պարտություններից հետո։ Կարելի է խոսել ինքնիշխանության ամրապնդման մասին, երբ իրականում քայքայվում են դրա վերջին հենասյուները։

Այս ամենին ավելացավ ևս մեկ «նորարարություն». ինչպես վարել արտաքին քաղաքականություն, երբ այն իրականում գոյություն չունի։ Ավելի ճիշտ՝ երբ արտաքին քաղաքական գիծը հիշեցնում է երկբևեռ խանգարում ունեցող մարդու անկանոն վարքագիծ։

Արդեն ութ տարի շարունակ՝ օրական ռեժիմով, պետական և մերձպետական բոլոր հարթակներով իրականացվում է ագրեսիվ հակառուսական քարոզչություն։ Յուրաքանչյուր ոք, ով համարձակվում է հարց բարձրացնել կամ առարկել, անմիջապես պիտակավորվում է որպես «ռուսական գործակալ»։ Սակայն նույն այդ քարոզչության առանցքային դեմքը պարբերաբար մեկնում է Ռուսաստան, հանդիպում ՌԴ ղեկավարությանը, գրկախառնվում, փոխանակվում ջերմ հայտարարություններով, ստորագրում փաստաթղթեր և խոսում այն մասին, թե որքան շահավետ է Հայաստանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։

Այնուհետև վերադառնում է Երևան, և ամեն ինչ սկսվում է սկզբից՝ ցեխարձակման նոր ալիք բոլոր նրանց հասցեին, ովքեր ունեն այլ կարծիք, և ցուցադրական ընդունելություններ այն «եվրոպացիների» հետ, որոնք Եվրոպայի հետ ո՛չ գաղափարական, ո՛չ քաղաքական կապ չունեն։ Հավասարակշռված արտաքին քաղաքականության փոխարեն՝ հիստերիա, քաոս և լիակատար անորոշություն։

2025 թվականը Հայաստանի համար դարձավ հերթական կորուստների տարի։ Եվ այս ամենի ֆոնին երկրի ղեկավարը շարունակում է ենթարկվել հարևան պետության պահանջներին՝ քայլ առ քայլ զիջելով պետական դիրքերը։

Հայաստանը փաստացի հրաժարվեց իր ամենագլխավոր, եթե ոչ միակ ռազմավարական խաղաքարտից՝ «Զանգեզուրի միջանցքից»՝ այն պարզապես վերանվանելով Թրամփի ուղի։ Դրա դիմաց Հայաստանը չստացավ ոչինչ։ Չկայացավ փոխադարձ հաղորդակցությունների բացում հավասար հիմունքներով, չվերադարձվեցին գերիները, չապահովվեց արցախցիների վերադարձի իրավունքը։ Սկզբում հանրությանը համոզում էին, թե խոսքը 99 տարվա վարձակալության մասին է։ Հետո պարզվեց՝ ոչ 99։

Սկզբում հայտարարում էին, որ ամեն ինչ լինելու է Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Հետո պարզվեց՝ այնտեղ Հայաստանը փաստացի չի լինելու, չի լինելու սահմանային ու մաքսային վերահսկողություն։ Սկզբում խոսում էին երրորդ պետությունների բացակայության մասին, հետո պարզվեց՝ լինելու են։ Նույն ձեռագիրն է՝ ինչ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և Արցախը հանձնելու ժամանակ։ Ստի նույն մեխանիկան։

Այս քաղաքական շղթայի հաջորդ օղակը դարձավ հարձակումն ազգային ինքնության վերջին ինստիտուցիոնալ հենարանի՝ Հայ առաքելական եկեղեցու վրա։ Պետության կոպիտ միջամտությունը եկեղեցու ներքին գործերին արդեն չի էլ փորձվում քողարկել։ Մենք բոլորս տեսանք այդ զզվելի կադրերը, երբ դավաճանների մի խումբ ներխուժեց Էջմիածնի Մայր Տաճար և փորձեց սրբապիղծ շոու կազմակերպել։ Լավ նորությունն այն էր, որ ժողովուրդը կանգնեց եկեղեցու կողքին և կասեցրեց այդ ծաղրանքը։

Այս թեմաներին անդրադառնալով՝ քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը ընդգծում է, որ Եկեղեցու դեմ սկսված գործընթացը ներքին ինքնագործունեություն չէ։ Նրա խոսքով, երբ արտաքին ճնշումները հասնում են այն կետին, որտեղ արդեն փորձ է արվում վերահսկել հոգևոր առաջնորդի ընտրությունը, դա այլևս ոչ թե ներքաղաքական ճգնաժամ է, այլ պետականության կորստի ազդանշան։ Խաչիկյանը նշում է, որ եկեղեցու պառակտումը ուղիղ ճանապարհ է դեպի ազգային ինքնության քայքայում, իսկ ինքնության քայքայումը՝ դեպի կառավարվող տարածքի վերածում։

Իրականում այսօր արդեն խոսվում է այն մասին, որ հարևան երկրի թելադրանքով Հայաստանի իշխանությունը փորձում է ազդել Կաթողիկոսի ընտրության վրա։ Սա անկախության լիակատար և անվիճելի կորուստ է։ Այսօր որոշվում է, թե ով պետք է լինի Կաթողիկոսը, վաղը կորոշվի՝ ով կլինի վարչապետը, իսկ մյուս օրը՝ ով ում վրա է թքելու Ազգային ժողովում։

Զուգահեռաբար մեկնարկում է տնտեսական ինտեգրման գործընթաց, որը ոչ թե ուժեղացնում է Հայաստանը, այլ խորացնում նրա կախվածությունը հարևաններից՝ վերածելով այն քաղաքականորեն ենթակա տարածքի։ Անկախությունը մաշվում է ոչ թե միանգամից, այլ քայլ առ քայլ, և այդ գործընթացը արդեն գրեթե ավարտին է մոտենում։

Անկախության կորստի ևս մեկ ակնհայտ դրսևորում է արտաքին ուժերի բաց և պաշտոնական միջամտությունը Հայաստանի ընտրական գործընթացներին։

Դրան գումարվում են շարունակվող բռնաճնշումները, քաղաքական հետապնդումները, խոսքի ազատության սահմանափակումները։ Այն բոլոր եվրոպական արժեքները, որոնց մասին բարձրագոչ խոսվում էր 2018-ին, այսօր կա՛մ դավաճանված են, կա՛մ վերածված դատարկ լոզունգների։

Մնում է հույսը, որ նոր տարում հայ ժողովուրդը վերջապես կկասեցնի Հայաստանի գահավիժումը դեպի անդունդ։ Կասի իր խոսքը և կվճռի, որ պետությունը կորցնելն ու օտար թելադրանքով ապրելը չարժե ո՛չ փողի, ո՛չ ասֆալտի, ո՛չ էլ «առանց վիզա» ճամփորդելու դիմաց։ Հայաստանի փրկությունը միայն ժողովրդի ձեռքերում է։ Միայն նա կարող է կանգնեցնել այս կապիտուլ յացիան և վերադարձնել պետության ապագայի իրավունքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում