Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանը
Մամուլի տեսություն

«Հաջորդ տարի մեր հանրությունն իր մաշկի վրա է զգալու առկա տնտեսական ռիսկերի անմիջական հետևանքները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընդհանուր առմամբ, անցնող տարին, լինելով վերջին տարին նախընտրական փուլի իմաստով, չառանձնացավ այս իշխանության՝ խոստումները չկատարելու իմաստով։ Այս տարի ևս պետք է արձանագ րենք, որ օր վա իշ խ ա նու թյու ն ը գնաց ոչ թե իր՝ 2021 թվականին տված սոցիալական և տնտեսական խոստումների իրականացման, այլ հակառակ՝ իրենց հատուկ պոպուլիստական բացատրություններ, նոր սուտ խոստումներ տալու ճանապարհով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ ամփոփելով անցնող տնտեսական տարին։ Հիշեցնում է՝ այս իշխանությունը հաստատել է 2026 թվականի պետական բյուջեն։ «Արձանագրում ենք, որ սոցիալական որևէ խոստում չի իրականացվել։ Օրինակ՝ կենսաթոշակների միջին չափը պետք է դարձնեին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին համապատասխան։ Նախկինում, երբ դրա մասին խոսում էինք, ասում էին՝ դեռ կա ժամանակ, մեր խոստումները կիրականացնենք։ Իսկ հիմա, երբ սոցիալական որևէ խոս տում իրա կ ա նաց ված չէ, նո ր ի ց պատճառներ են բերում՝ իբր դրանք օբյեկտիվ են, փորձում են բացատրել և նորից մանիպուլացնել մեր հասարակությանը։ Բայց ակնհայտորեն երեք հիմնական, հավաքական սոցիալական խոստումները, որոնք չափելի են, այս տարի չեն իրականացրել և չեն իրականացնելու, խաբել են»։

Այնուհետև տնտեսագետը թվարկում է իշխանության չիրականացրած խոստումները։ «Այս իշխանությունները խոստանում էին տնտեսական համակարգի որակական «բարեփոխումներ», արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիա։ Իրականում ճիշտ հակառակ պատկերն ունենք՝ մեկ երկրից Հայաստանի տնտեսության կախվածությունը շարունակաբար մեծացավ։ Խոստանում էին ներդրումային բումեր, դրա ականատեսը չեղանք, հակառակը՝ կրկին ունեցանք կապիտալի «փախուստի» դրսևորումներ։ Խոստանում էին բարձր տնտեսական աճ՝ ի հաշիվ մեր երկրի տնտեսության ներուժի, բայց կրկին արձանագրեցինք, որ այն աճը, որն ունենք այս տարի, նախորդ տարիների համեմատ էապես նվազել է։ Դրանով նաև ապացուցվեց, որ բարձր աճի վրա ազդող հիմնական գործոնը ոչ թե ներքին է, այլ արտաքին, և պայմանավորված է արտաքին պատահական գործոնով՝ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ստեղծված իրավիճակով։ Խոստանում էին, որ ունենալու ենք ժողովրդագրական պատկերի էական բարելավում, բայց արձանագրվեց հակառակը՝ ժողովրդագրական իրավիճակը վատանում է՝ մոտենալով ճգնաժամի։ Այս տարի ունեցանք ծնունդների շարունակաբար նվազում, մահերի աճ, մահացության ցուցանիշի բնական հավելաճը նվազեց, ամուսնությունների թիվն է նվազում, ամուսնալուծությունների թիվն է աճում։ Այս վատացումն առավել ընդգծված երևում է հատկապես գյուղական բնակավայրերում, ինչը խիստ մտահոգիչ է։ Անընդհատ խոստանում էին աջակցություն բազմազավակ ընտանիքներին և այլն, իսկ այս տարվա վերջին նախագծերից մեկով 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխաների ծննդյան միանվագ նպաստն էապես իջեցրին։ Օրինակ՝ 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում տրամադրվելիք մեկ միլիոն դրամը դարձավ 500 հազար դրամ, 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ 1,5 միլիոնը՝ կրկին 500 հազար դրամ։ Նաև խոստանում էին, որ կապահովեն փոքր ու միջին բիզնեսի զարգացում, անընդհատ շեշտում են՝ ապահովելու ենք նպաստից դեպի աշխատանք կարգախոսը։ Սակայն այս տարի արձանագրեցինք, որ միկրոբիզնեսի, փոքր բիզնեսի հարկային բեռը կրկնապատկվեց, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձավ 10 տոկոս: Միջին, փոքր և միկրո բիզնեսի հարկային բեռի ավելացումն այդ ոլորտում հանգեցրեց սնանկացումների, շատերը կորցրեցին բիզնեսը , դարձան նպաստառու կամ արտագաղթեցին։ Բացի այս ամենը, նաև պետք է արձանագրենք, որ այս տարի առաջին անհրաժեշտության ապրանքների էական գնաճ է արձանագրվել։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճում է այն դեպքում, երբ հաջորդ տարի չեն բարձրանալու կենսաթոշակների, անապահովության նպաստների և նվազագույն աշխատավարձի չափերը։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շարունակվում է, և այդպիսով կարելի է արձանագրել, որ հաջորդ տարի մեր թոշակառուները, նպաստառուները և աշխատող աղքատներն ավելի վատ են ապրելու, քան այս տարի, իսկ այս տարի էլ ավելի վատ են ապրել, քան նախորդ տարի, և դա նաև պայմանավորված է գնաճով»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ավետիսյանն ասում է՝ զիջումներ են անում իբրև անվտանգության համար, խաղաղության կեղծ խոսույթի ներքո խոստանում են ապահով և բարեկեցիկ կյանք։ «Զիջումները արձանագրվում են, իսկ խաղաղությունը մարդիկ չեն տեսնում։ Անցնող տարում ականատեսն ենք եղել ադրբեջանական նույն խոսույթին, սպառնալիքներին, տողատակով իրենց պահանջը առաջ մղելուն։ Իսկ տարվա վերջում ականատես եղանք նաև տնտեսական էքսպանսիայի ակնհայտ դրսևորումների, որոնք հիմա քողարկվում են տարբեր խոսույթներով, բայց ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն, ունենալով ռազմական հաջողություններ տարածաշրջանում, փորձում է հետագա իր նպատակներն իրագործել նաև փափուկ ուժի՝ տնտեսական էքսպանսիայի գործադրումներով, իսկ այս իշխանությունը դա ներկայացնում է իբրև սահմանների բացում, ապաշրջափակում։ Այս ան հաշ վարկ վար ժանք ն ե ր ը , ո ր անում են ադրբեջանական բենզինի, ցորենի ներմուծման ակցիաների տեսքով, ավելի շատ հիշեցնում են տնտեսական էքսպանսիայի ծիլեր, որովհետև բոլորս լավ գիտենք, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան որևէ կերպ չեն հրաժարվել իրենց հեռահար նպատակներից և ծրագրերից, ուղղակի հիմա փոխել են իրենց մեծ և երկար ծրագրի գործիքակազմը, ռազմական ներխուժման սպառնալիքն ու գործադրումը փոխել են ավելի չերևացող՝ տնտեսական էքսպանսիայի գործադրումով։ Սա է իրականությունը, դրան էլ գումարենք չիրականացված խոստումների ֆոնին նոր սուտ խոստումները և անպատասխանատու վարքագիծը։ Կրկին փորձում են գտնել այլ մեղավորներ և նույն կերպ արդարացնել իրենց ակնհայտ ձախողումները և չիրականացրած խոստումները»,-նշում է տնտեսագետը։

Անդրադառնալով 2026 թվականից տնտեսական ակնկալիքներին, ասում է՝ քաղաքական պրոցեսներն ավելի են ակտիվանալու։ «Գիտեն՝ իրենց վարկանիշը սրընթաց անկում ունի, իսկ նրանք ամեն գնով իշխանությունը պահելու ձգտում ունեն, որովհետև ամենալավն իրենք գիտեն, թե ինչ են բերել մեր ժողովրդի գլխին, և դրան հետևելու է պատասխանատվության օրն ու ժամը, ու ամեն գնով իշխանություն պահելն իրենց նպատակը եղել է և շարունակում է մնալ։ Եթե հանրային հենարանը և վարկանիշը նվազում է, ապա այս նպատակը իրագործելու գործիքակազմն էլ ավելի է սրվելու, այն է՝ քաղաքական տեռորը և մնացած հակաժողովրդավարական գործիքակազմերը։ Իրենց հենարանը ուժային կառույցներն են՝ ուժի բիրտ գործադրումներով և հակաօրինական կեցվածքով։ Սա ենք տեսնելու, իսկ դա ակնհայտորեն էլ ավելի է խորացնելու տնտեսական առկա ռիսկերը, և նաև բացասական զարգացումները։ Անցնող տարում տեսանք օտարերկրյա կապիտալը խլելու դասական դրսևորում, իսկ նպատակը բացառապես քաղաքական էր։ Ավելի ինտենսիվ ենք ականատես լինելու այսպիսի երևույթների, դրանք ակնհայտ, շատ ուղիղ հետևանք են բերելու տնտեսական ռիսկերի, տնտեսական անվտանգության սպառնալիքների իմաստով։ Դրանց անմիջական հետևանքներն իրենց մաշկի վրա զգալու են մեր հանրությունը և հատկապես սոցիալապես անապահով խավերը, ավելի խոցելի տնտեսական վիճակում գտնվող մեր հանրությունը։ Մինչև հնարավոր իշխանափոխություն, այս ընթացքի ականատեսն ենք լինելու, և հուսանք, որ գոնե ընտրությունների միջոցով կձևավորվի նոր իշխանություն և բեկում կունենանք նաև տնտե ս ա կան ու սո ց ի ա լ ա կ ա ն ոլորտ ն ե րում իրա կան զարգացման իմաստով»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում