Ի՞նչ ազդեցություն է ունենում հանքարդյունաբերական ոլորտը Հայաստանի տնտեսության վրա. փորձագետ
Հանքարդյունաբերության ոլորտում աշխատատեղերի թիվը 2025թ. հունիսի դրությամբ կազմել է մոտ 13 000, իսկ միջին աշխատավարձը՝ ավելի քան 800 հազար դրամ։ Այս մասին «Հանքարդյունաբերության ոլորտը թվերով» հետազոտության ներկայացման ժամանակ դեկտեմբերի 19-ին հայտնել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նա նշել է, որ Սյունիքում (հանքարդյունաբերական մարզում) միջին աշխատավարձը կազմում է 830 հազար դրամ, այն դեպքում, երբ Կոտայքում այդ ցուցանիշը գրեթե կրկնակի ցածր է։ Պարսյանը տեղեկացրել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատակիցների թիվը գերազանցում է 4 500-ը։
Նա նշել է, որ ոլորտը դրական ազդեցություն ունի աղքատության մակարդակի վրա, քանի որ, օրինակ, 2023թ․տվյալներով երկրի միջին 23.7 տոկոս ցուցանիշի դեպքում Սյունիք եւ Լոռի հանքարդյունաբերական մարզերում այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 7 եւ մոտավորապես 14 տոկոս։
Մասնագետը հայտնել է, որ վերջին տարիներին ոլորտը ներգրավել է 600-700 միլիոն դոլարի ներդրումներ, որոնցից 300-350 միլիոն դոլարը՝ Ամուլսարում։
«2024թ․ այդ ցուցանիշը փոքր-ինչ նվազել է, բայց Ամուլսարի զարգացման հետ մեկտեղ իրավիճակը կարող է դեպի լավը փոխվել»,- ավելացրել է նա։
Նրա տվյալներով՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում գործում է 403 ձեռնարկություն։
«ՀՆԱ մասնաբաժինը Հայաստանի տնտեսությունում 2021թ․ 5.5 տոկոսից նվազել է մինչեւ 2.6 տոկոս 2024թ․, ինչը նշանակում է, որ այս ոլորտն ավելի դանդաղ է աճել, քան մյուսները։ Ոլորտի աճը 2024թ․ կազմել է 1.5 տոկոս։
Դրա հետ մեկտեղ ոլորտը զգալի միջոցներ է ապահովում համայնքային բյուջեների համար, որոնք կազմում են մի քանի հարյուր միլիոն դրամ։
2024թ․ հանքարդյունաբերության ոլորտը բյուջե է մուտքագրել 130 միլիարդ դրամ հարկեր, որից 102 միլիարդ դրամը բաժին է ընկել ԶՊՄԿ-ին»,- ընդգծել է Պարսյանը։
Նա նշել է, որ Հայաստանը մեծացրել է հանքարդյունաբերության արտահանումը Չինաստան։
«Եթե Չինաստան արտահանման մասնաբաժինը 2020թ․ կազմել է 38.5 տոկոս, 2024թ․ այն հասել է 52 տոկոսի։ TRIPP նախագծի մեկնարկը կարող է կրճատել լոգիստիկ ծախսերը եւ մեծացնել արտահանման ծավալները այս ուղղությամբ»,- ավելացրել է փորձագետը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...