Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

Արծվանիկի պոչամբարը կընդլայնվի 233 հեկտարով․ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարը կընդլայնվի։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։

Արծվանիկի պոչամբարի ներկայիս մակերեսը մոտ 630 հեկտար է։ Ընդլայնման արդյունքում այն կընդլայնվի 233 հեկտարով և կկազմի 863 հեկտար։

Ըստ հաշվետվության՝ պոչամբարը գրեթե սպառել է իր նախագծային ծավալները: 01.01.2025 թվականի դրությամբ պոչամբարի լցվածությունը կազմում է մոտ 300 միլիոն խմ՝ 325 միլիոն խմ նախագծային ծավալի 92.3%-ը։ Պոչամբարի պատվարի նիշը կազմում է 936մ: Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արտադրողականությունը տարեկան կազմում է 22 միլիոն տոննա։ Այս ծավալի արտադրողականությամբ Արծվանիկի պոչամբարը կարող է ծառայել մինչև 2026 թվականի վերջը: Նոր հաշվետվությամբ նախատեսվում է պոչամբարի ծավալը հասցնել 538 միլիոն խմ՝ գոյություն ունեցող հարավային պատվարը բարձրացնելով մինչև 985մ նիշի: Ըստ ընկերության հաշվետվության՝ պատվարի բարձրացումը մինչև 985մ նիշ հնարավորություն կտա պոչամբարում կուտակել մինչև 238 միլիոն խմ պոչանք։ Պոչամբարի տարողունակությունը մինչև 985մ նիշ կբավարարի մոտ 17.4 տարի շահագործման համար։ Սա լիովին համընկնում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի ավարտի հետ՝ 2041 թվականի մայիսի 30-ը։

Արծվանիկի պոչամբարի ընդլայնման հատակագիծ

Պոչամբարի ընդլայնման աշխատանքների ժամանակ կօգտագործվի քարագրունտային զանգված, որը, ըստ հաշվետվության, կապահովի պատվարի բարձր մեխանիկական կայունություն: Պոչամբարի տարածումը դեպի հյուսիս-արևելք կանխելու համար նախատեսվում է կառուցել երեք ափապաշտպան պատվար և հյուսիսային սահմանափակող պատվար։ Նշված է, որ հյուսիսային պատվարի կառուցումը թույլ կտա նվազեցնել հնարավոր արտահոսքի ռիսկը, վերահսկել հեղուկ պոչանքի տարածումը, նվազեցնել սեյսմիկ ազդեցությունների հետևանքները, ապահովել կայուն շահագործում։

Ըստ հաշվետվության՝ կբացառվի Արծվանիկ գետի ներհոսը պոչամբար: Այս նպատակով նախատեսված է իրականացնել Արծվանիկ գետի հունի տեղափոխում՝ կառուցելով մոտ 6 կմ երկարությամբ ջրահեռացման երկաթբետոնե ջրանցք և մոտ 0.5 կմ երկարությամբ ջրահեռացման թունել:

Արծվանիկի պոչամբարը շահագործման է հանձնվել 1977 թվականին: Պոչամբարը կառուցված է Արծվանիկ գետի ստորին հոսանքի կիրճում, Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում՝ Կապան քաղաքից մոտ 6 կմ, իսկ Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայից՝ 34․5 կմ հեռավորության վրա:

Արծվանիկի պոչամբարի շուրջ գտնվում են Արծվանիկ, Աճանան, Չափնի, Բարգուշատ և

Սևաքար գյուղերը՝ 490-800մ սահմաններում հեռավորությունների վրա։

Փորձաքննական եզրակացության մեջ նշված է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ստանձնում է տարեկան 2․100․000․000 ՀՀ դրամ գումարի պարտավորություն կրթության, մշակույթի, սպորտի, քաղաքաշինության, գյուղատնտեսության, հանրային տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, համայնքի բնակիչներին սոցիալական աջակցության ոլորտներում՝ պահպանելով այդ թվում Արծվանիկ, Չապնի, Սևաքար, Ըրկենանց և Աճանան բնակավայրերի բնակիչներին դրամական աջակցության շարունակական տրամադրումը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացությունը տվել է 15 փորձաքննական պահանջների պարտադիր կատարման պայմանով։ Ըստ առաջադրված պահանջների՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն պետք է ապահովի ազդակիր բնակավայրերում նախատեսված սոցիալական ծրագրերի իրականացումը, պոչամբարի անվտանգ շահագործում, վերահսկում և մոնիթորինգ, բացառի կեղտաջրերի արտահոսքը և բացթողումն Աճանան գետ, բացառի Արծվանիկ գետի ջրերի ներհոսը պոչամբար, ապահովի պոչամբարի պարզվածքի նախնական մաքրում։

Խախտվելու ենթակա պոչամբարի ընդլայնման տակ նախատեսված տարածքը կկազմի 233 հեկտար, լրացուցիչ 12.17 հեկտար խախտվելու է հյուսիսային պատնեշի, ափապաշտպան 3 պատնեշների կառուցման և հարավային պատնեշի ամրաբեռնման ժամանակ:

Փորձաքննության գործընթացում պարզվել է, որ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման տարածքից շուրջ 15 հեկտար մակերեսով հատվածը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող պետական սեփականության անտառային հողեր են, ինչի համար առաջարկվել է փոխհատուցման միջոցառում։ Ըստ փորձաքննական պահանջի՝ ընկերությունը պետք է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ կնքի վնասի փոխհատուցման պայմանագիր՝ տարածքի առնվազն եռապատիկի չափով կատարելով անտառապատման աշխատանքներ։

Արծվանիկի պոչամբարի ընդլայնման աշխատանքների արդյունքում նախատեսվում է հողային ռեսուրսների խախտում, Արծվանիկ գետի հեռացման և պոչամբարի ընդլայնման նպատակով: Արծվանիկ գետի հեռացման հողերը հիմնականում հաշվառված են որպես համայնքային գյուղատնտեսական նշանակության հողերի, իսկ Արծվանիկ պոչամբարի ընդլայնվող հատվածի հողերը դասվում են արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի։ Արմաբեռնման և այլ ենթակառուցվածքների համար նախատեսված հողերը ներառում են հիմնականում գյուղատնտեսական նշանակության հողեր, առկա են նաև արդյունաբերական և անտառային՝ թփուտներ նշանակության հողեր։

Արծվանիկի պոչամբարի շահագործման ավարտից հետո ռեկուլտիվացիոն աշխատանքների արժեքը գնահատվել է 19 միլիարդ դրամ։