Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ Ծառուկյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի
Փափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանԿենսաչափական նոր անձնագրերը տպագրվում են Նիդեռլանդներում. նախարարը մանրամասներ է հայտնելՓաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Այս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կան վիրավորներ․ բժիշկները պայքարում են 23-ամյա վարորդի կյանքի համարԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՄԻՊԹոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութԳյումրիի ավտոտնակներից մեկում առաջացած հրդեհի հետևանքով մեքենան և գույքը վերածվել են մոխրակույտիԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է․ Արթուր ՉախոյանՀայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետԻնչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում Թափուր պաշտոններ՝ Արմավիրի թիվ 15 և Կոտայքի մարզի թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում
Սպորտ

Հայաստանը՝ մեծ սպորտային երկիր

Հրաչյա Ռոստոմյան. «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում ներկայացնում եմ հայկական սպորտի զարգացման ամբողջական ռազմավարությունը՝ 2026–2040թթ․ համար։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 Սպորտը 21-րդ դարում պետության համար այլևս միայն ֆիզիկական ակտիվության կամ ժամանցի միջոց չէ։ Այն հանդիսանում է հանրային առողջապահության, կրթության, սոցիալական համախմբման, ազգային անվտանգության և միջազգային հեղինակության առանցքային բաղադրիչ։ Զանգվածային և բարձրակարգ սպորտն ուղղակիորեն ազդում են ազգի ֆիզիկական և հոգեբանական առողջության, աշխատունակության, երիտասարդության արժեքային համակարգի և պետության կայուն զարգացման վրա։

Այս ռազմավարական փաստաթուղթը նպատակ ունի ձևավորել համապարփակ և երկարաժամկետ մոտեցում հայաստանյան սպորտի զարգացման համար՝ 2026–2040 թվականների ժամանակահատվածում։ Ռազմավարությունը նախատեսված է ոչ միայն միջազգային մրցաշարերում հաջողությունների ապահովման, այլև առաջին հերթին՝ զանգվածային, ներառական և կայուն սպորտային համակարգի ստեղծման համար։

ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿ

Այս պահին Հայաստանում պաշտոնապես գրանցված մարզիկների թիվը մոտ 48,000 մարդ է, ինչը կազմում է երկրի բնակչության շուրջ 1.5 տոկոսը․ այս ցուցանիշն էականորեն ցածր է զարգացած և նույնիսկ տարածաշրջանային մի շարք երկրների ցուցանիշներից։

Գրանցված մարզիկների մոտ 90 տոկոսը տղամարդիկ են, իսկ կանանց և աղջիկների մասնակցությունը կազմում է ընդամենը մոտ 10 տոկոս։ Սա վկայում է ոչ միայն ենթակառուցվածքային և մշակութային խնդիրների, այլև՝ ծրագրային և կառավարչական թերությունների մասին։

Բացի այդ, մարզական ենթակառուցվածքների զգալի մասը մաշված է, դպրոցական մարզադահլիճների մեծ մասը չի օգտագործվում դասերից հետո, իսկ մարզերում մարզական ծրագրերի հասանելիությունը սահմանափակ է։ 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ

Սույն ռազմավարության գերագույն նպատակն է՝ մինչև 2040 թվականը Հայաստանը դարձնել զանգվածային սպորտով զարգացած, առողջ և մրցունակ սպորտային երկիր։

Հիմնական քանակական նպատակներն են՝

• Գրանցված մարզիկների ընդհանուր թիվը հասցնել առնվազն 250,000-ի,

• Կանանց և աղջիկների մասնակցությունը կազմակերպված սպորտին հասցնել առնվազն 40 տոկոսի,

• Երեխաների և պատանիների առնվազն 60 տոկոսին ներգրավել կանոնավոր ֆիզիկական ակտիվության։

ՏԱՐԵԿԱՆ ԱՃԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

Մարզիկների թվի աճը նախատեսվում է իրականացնել փուլային և վերահսկելի կերպով՝ հաշվի առնելով ենթակառուցվածքների զարգացումը և մարդկային ռեսուրսների պատրաստումը։

2026–2028 թթ․՝ տարեկան միջինը +6,500–7,000 նոր մարզիկ

2029–2032 թթ․՝ տարեկան միջինը +12,000–13,000 նոր մարզիկ

2033–2036 թթ․՝ տարեկան միջինը +17,000–18,000 նոր մարզիկ

2037–2040 թթ․՝ տարեկան միջինը +15,000–16,000 նոր մարզիկ

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈԴԵԼ

Ռազմավարության հաջող իրականացման համար անհրաժեշտ է Հայաստանի տարածքում առնվազն 1,190 գործունակ և հասանելի մարզահրապարակ։ Դրանցից շուրջ 670-ը պետք է տեղակայված լինեն Երևանում, իսկ 520-ը՝ մարզերում։

Երևանի համար անհրաժեշտ է առանձին քաղաքային մոդել, որը կնախատեսի դպրոցական մարզադահլիճների ակտիվ օգտագործում, թաղային բազմաֆունկցիոնալ ակադեմիաներ և մասնավոր նախաձեռնությունների խրախուսում։

Մարզերում առաջնահերթորեն պետք է զարգացնել համատեղ օգտագործվող մարզադահլիճներ, որոնք կծառայեն միաժամանակ դպրոցներին, համայնքներին և մարզական ակումբներին։

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

Հայաստանի սպորտային քաղաքականության շրջանակում որոշ մարզաձևեր ընտրվում են որպես ռազմավարական՝ հաշվի առնելով դրանց զանգվածայնությունը, առողջապահական ազդեցությունը, ազգային անվտանգության նշանակությունը և միջազգային մրցունակության ներուժը։

Թիմային մարզաձևերը՝ ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը և հանդբոլը, կազմում են զանգվածային սպորտի հիմքը։ Դրանք նպաստում են թիմային մտածողության, սոցիալական ինտեգրման և երիտասարդության զբաղվածության ապահովմանը։

Մարտական մարզաձևերը՝ ըմբշամարտը, ձյուդոն, սամբոն, կարատեն և բռնցքամարտը ունեն ռազմավարական նշանակություն ազգային անվտանգության տեսանկյունից։ Այս մարզաձևերը զարգացնում են ֆիզիկական և հոգեբանական դիմացկունություն, ինքնակարգապահություն և սթրեսի կառավարման հմտություններ։

Ծանրամարտը և աթլետիկան հանդիսանում են ուժի և արագության հիմնական կրող մարզաձևերը, որոնք Հայաստանի համար ավանդաբար ապահովում են միջազգային մրցունակություն։

Մարմնամարզությունն ու լողը հանդիսանում են բոլոր մյուս մարզաձևերի հիմքը և պետք է հասանելի լինեն յուրաքանչյուր երեխայի՝ վաղ տարիքից։

Կրակային սպորտը և թենիսը զարգացնում են կենտրոնացում, ճշգրտություն և նյարդային կայունություն, իսկ դահուկային սպորտը մարզային զարգացման և տուրիզմի ռազմավարական գործիք է։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Սույն ռազմավարության իրականացումը թույլ կտա մինչև 2040 թվականը ձևավորել առողջ, ակտիվ և մրցունակ հասարակություն։ 250,000 մարզիկ և կանանց առնվազն 40 տոկոս մասնակցություն ունենալը Հայաստանի համար ոչ թե հավակնոտ նպատակ է, այլ՝ ազգային անվտանգության և կայուն զարգացման նվազագույն պահանջ։

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺԻՆ)

Սպորտի զանգվածային և կայուն զարգացման առանցքային նախապայմանը մատչելի և որակյալ մարզական ենթակառուցվածքների առկայությունն է։ Առանց համակարգված ենթակառուցվածքային քաղաքականության անհնար է ապահովել մարզիկների թվի աճ, կանանց և աղջիկների ներգրավում, ինչպես նաև թիմային մարզաձևերի զարգացում։

Երևան քաղաքը, լինելով երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդի կենտրոն, պետք է ունենա առանձնացված և պարտադիր ենթակառուցվածքային ստանդարտներ։ Սույն ռազմավարության շրջանակում սահմանվում է, որ Երևանի բոլոր վարչական շրջանները պարտադիր պետք է ունենան առնվազն մեկ լիարժեք մարզադպրոց՝ նախատեսված թիմային մարզաձևերի (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ) ուսուցման և մրցակցային պատրաստման համար։

Մարզադպրոցը պետք է ներառի փակ մարզադահլիճ, հանդերձարաններ, բժշկական և վերականգնողական սենյակ, մարզիչների աշխատասենյակներ և դիտահարթակ՝ ծնողների և հանդիսատեսի համար։ Այս մոդելը թույլ կտա ապահովել մարզումների շարունակականություն ամբողջ տարվա ընթացքում և մրցակցային միջավայրի ձևավորում։

Ներկայում Երևան քաղաքում գործում են ընդամենը երկու մարզադպրոց, որոնք ունեն լիարժեք մարզադահլիճներ թիմային մարզաձևերի համար։ Այս իրավիճակը լրջագույն խոչընդոտ է թե՛ զանգվածային սպորտի զարգացման, թե՛ քաղաքային ակադեմիաների և ակումբների ստեղծման համար։ Առկա բացը ստիպում է հարյուրավոր երեխաների՝ մարզվել ոչ հարմարեցված պայմաններում կամ ընդհանրապես դուրս մնալ կազմակերպված սպորտից։

Ռազմավարությունը նախատեսում է 2026–2035 թվականների ընթացքում Եղրևանի բոլոր համայնքներում նոր մարզադպրոցների կառուցում կամ գործող շենքերի վերափոխում՝ մարզական նպատակներով։ Այս գործընթացը պետք է իրականացվի պետություն–համայնք–մասնավոր հատված համագործակցության շրջանակում՝օգտագործելով համաֆինանսավորման և երկարաժամկետ վարձակալության մոդելներ։


Հրաչյա Ռոստոմյան
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար