Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչու ենք մենք Հայաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգ մշակել․ Ավետիք Չալաբյան Հալալ է Նիկոլին` 7 տարվա մեջ ստիպեց Հայ ազգի մեծամասնությանը` հրաժարվել իր սկզբունքներից․ Արսեն Վարդանյան Ինչու՞ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան. Էդմոն Մարուքյան Արևային վահանակների համար. Չինական Solis արտադրողը հայտարարել է կենցաղային էներգիայի կուտակման համակարգերի շարքի թողարկման մասին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան
Ինչու ենք մենք Հայաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգ մշակել․ Ավետիք Չալաբյան Հալալ է Նիկոլին` 7 տարվա մեջ ստիպեց Հայ ազգի մեծամասնությանը` հրաժարվել իր սկզբունքներից․ Արսեն ՎարդանյանԻնչու՞ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան. Էդմոն Մարուքյան Արևային վահանակների համար. Չինական Solis արտադրողը հայտարարել է կենցաղային էներգիայի կուտակման համակարգերի շարքի թողարկման մասինՇուտով. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Մարիո Նաուֆալին Իրանն 1–ին անգամ հարձակվել է իր սահմաններից 4000կմ հեռու գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրաՄենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանԻրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ուրանի հարստացման համալիրի վրա հարձակման մասինՏարադրամի փոխարժեքները մարտի 21-ինՌուսաստանը Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներինԱՄՆ-ն դիտարկում է Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը․ ԹրամփԴու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինԱգաթանգեղոսի փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Tesla»-ն. վերջինը հայտնվել է կինոթատրոնի տարածքումԽորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել էՍամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղություն«Հեզբոլլահը» հայտնել է իսրայելական օբյեկտներին հասցված 55 հարվածի մասին. հարվածել են ռազմաբազաներինՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըԳարեգին Բ–ն չի կարողանա մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2–րդի հուղարկավորությանըՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Նովրուզի առթիվԻրանական դեպքերից օգտակար դասեր քաղել հնարավոր է, եթե ուշադրություն դարձնենք ռազմավարական ընթացքին
Մամուլի տեսություն

Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ ներքաղաքական դիսկուրսում Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների կողմից իրենցից դուրս «մեղավորների փնտրտուքը» վաղուց վերածվել է ոչ թե իրավիճակային արձագանքի, այլ կայուն քաղաքական տեխնոլոգիայի, որը գործարկվում է հատկապես ճգնաժամային փուլերում՝ իշխանության պատասխանատվությունը նոսրացնելու, քաղաքական օրակարգը վերահսկելու և հանրային դժգոհությունը կառավարելի ուղղություններով շեղելու նպատակով։

Այս երևույթը չի սահմանափակվում առանձին հայտարարություններով կամ դրվագային արձագանքներով. այն կառուցվածքային, համակարգային բնույթ է կրում և խորապես ներթափանցած է իշխանություն–հասարակություն հարաբերությունների մեջ՝ ձևավորելով այնպիսի խոսույթ, որտեղ ձախողումը երբեք ինքնավար պատասխանատվության հետևանք չէ, այլ միշտ ունի արտաքին կամ ներքին «օբյեկտիվ պատճառ», «ժառանգություն», «հիբրիդային հարձակում», «խանգարող ուժ» կամ «նախկին սխալ», որը թույլ չի տվել իրականացնել ի սկզբանե «ճիշտ» և «արդար» քաղաքականությունը։

Մեղավորների փնտրտուքի տրամաբանությունը հատկապես ակտիվանում է այն ոլորտներում, որտեղ իշխանության խոստումներն ու իրական արդյունքները ակնհայտորեն չեն համընկնում՝ ներառյալ անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը, սոցիալ-տնտեսական զարգացումը, ինստիտուցիոնալ բարեփոխումները։ Ի սկզբանե հենց այսպիսին է եղել և այսօր էլ այդպիսին է Փաշինյանի վարած քաղաքականության «տրամաբանությունը»:

Ժամանակ առ ժամանակ անվտանգային հարցերում Փաշինյանի խոսույթը տեղափոխվում է դեպի «տասնամյակներով ձևավորված կոռումպացված բանակ», «նախկինների քայքայած դիվանագիտություն», «միջազգային համակարգի անարդարություն», «գլոբալ ուժերի աշխարհաքաղաքական բախում», որի պայմաններում, ըստ իշխանության ներկայացրած պատկերի, անգամ լավագույն կառավարումը չէր կարող եղանակ փոխել։ Այս կերպ ստեղծվում է այն տպավորությունը, թե ներկայիս իշխանությունը ոչ թե որոշումների սուբյեկտ է, այլ արտաքին հանգամանքների պատանդ, ինչը թույլ է տալիս խուսափել ռազմավարական սխալների քաղաքական գնահատականից։

Սոցիալ-տնտեսական ոլորտում նույն մեխանիզմը գործում է այլ հարթությունում։ Գների աճը, կենսամակարդակի անկումը կամ ներդրումային պասիվությունը ներկայացվում են որպես «համաշխարհային ճգնաժամի», «պատերազմների», «լոգիստիկ խափանումների» կամ «միջազգային շուկաների անկայունության» անխուսափելի հետևանքներ։ Թեև այդ գործոնների գոյությունը իրական է, սակայն ներքաղաքական դիսկուրսում դրանք հաճախ օգտագործվում են ոչ թե համատեքստ ապահովելու, այլ քաղաքական պատասխանատվությունը ամբողջությամբ չեզոքացնելու համար։ Արդյունքում բացակայում է այն հարցադրումը, թե ինչ հակաճգնաժամային գործիքներ են կիրառվել, ինչ կառավարման սխալներ են թույլ տրվել կամ ինչու են որոշ ռիսկեր ակնհայտորեն թերագնահատվել։

Տարիներ շարունակ նույն՝ անցյալին կամ արտաքին հանգամանքներին հղում անելը՝ որպես ներկա ձախողումների հիմնական պատճառ, փաստացի վերածվում է ոչ թե քննադատական վերլուծության, այլ պատասխանատվության տեղափոխման հարմարավետ գործիքի։ Այս մոտեցման խնդիրը միայն այն չէ, որ այն դառնում է ոչ համոզիչ ու խաթարում է քաղաքական գործընթացների տրամաբանությունը, այլև այն, որ իշխանությունը մնում է մշտապես «անցման փուլում»՝ կառավարելով, սակայն երբեք ամբողջական պատասխանատվության կրող չդառնալով։

Հատկանշական է, որ մեղավորների փնտրտուքը հաճախ ուղեկցվում է հասարակության ներսում խմբերի բաժանմամբ՝ «հասկացողներ» և «չհասկացողներ», «պետական մտածողություն ունեցողներ» և «ապակառուցողականներ», «իրատեսներ» և «պոպուլիստներ», «դավադիրներ և նվիրյալներ»։ Այս բաժանումը թույլ է տալիս ցանկացած քննադատություն ներկայացնել ոչ թե որպես քաղաքական այլընտրանք, այլ որպես վտանգավոր կամ անտեղի պահանջ, որը հաշվի չի առնում «իրականությունը»։ Այդ կերպ հանրային քննարկումը աստիճանաբար կորցնում է քաղաքական բովանդակությունը և վերածվում է լոյալության կամ անհանդուրժողականության չափման դաշտի։

Մեղավորների փնտրտուքի մեկ այլ կարևոր գործառույթ է քաղաքական օրակարգի վերակառուցումը։ Երբ հանրային ուշադրությունը կենտրոնանում է ձախողումների վրա, մեղավորների թեման դառնում է շեղող մեխանիզմ, որը քննարկումը «ինչու չի ստացվել» հարցից տեղափոխում է դեպի «ով է խանգարել»։ Այս տեղափոխումը էական է, քանի որ «ինչու»-ն ենթադրում է կառավարման որակի, ռազմավարական հաշվարկների, որոշումների կայացման տրամաբանության և պատասխանատվության շղթաների խորքային քննարկում, այն է՝ հարցադրում, որը անխուսափելիորեն բացահայտում է սխալների աղբյուրները գործող իշխանական համակարգի ներսում։ Մինչդեռ «ով»-ի քննարկումը տեղափոխում է քաղաքական հակամարտության և մեղադրանքի դաշտ, որտեղ ուշադրության կենտրոնում հայտնվում են կոնկրետ դեմքեր, խմբեր կամ արտաքին ուժեր, և որտեղ իշխանությունը գործում է առավել հարմարավետ ու կառավարելի միջավայրում՝ սահմանելով մեղավորների շրջանակը, վերահսկելով օրակարգը և խուսափելով սեփական կառավարման արդյունավետության համակարգային գնահատումից։

Այս համատեքստում «մեղավորների փնտրտուքը» թույլ է տալիս ժամանակ շահել, նվազեցնել ճնշումը և պահպանել լեգիտիմությունը կարճաժամկետ հատվածում, սակայն երկարաժամկետ հեռանկարում խորացնում է համակարգային խնդիրները՝ զրկելով քաղաքական պատասխանատվության ինստիտուտը իր բովանդակությունից։ Եթե ներքաղաքական դիսկուրսը շարունակի կառուցվել այս տրամաբանությամբ, ապա ցանկացած հաջորդ ճգնաժամի դեպքում մեղավորների շրջանակը պարզապես կընդլայնվի՝ ներառելով նոր դերակատարներ, նոր հանգամանքներ և նոր արդարացումներ։ Դրա նշաններն, ի դեպ, օր օրի առավել ակնառու են դառնում:

Շատ շուտով այդ մեղավորների շարքում իր «պատվավոր տեղը» կզբաղեցնի նաև ժողովուրդը։ Ավելին, շուտով Փաշինյանը ամեն ինչի մեղավոր կկարգի հենց ժողովրդին: Նախադրյալներն արդեն կան: Նախկինում նա մարդկանց մեղադրում էր, որ աղքատությունը նրանց գլուխներում է, կրթություն չունեն, դրա համար էլ աղքատ են, հետո ասում էր՝ եթե մեղավոր է կառավարությունը, ուրեմն մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև նա է վստահության քվե տվել: Եվ այդպես շարունակ: Այնպես որ, առաջիկայում ընդհանրապես գլխավոր մեղավորը կդառնա ժողովուրդը: Իսկ ինքը երբեք «գլխավոր մեղավոր» չի լինի: Այնպես որ, մեր հայրենակիցները հունիսին ընտրության գնալիս պետք է հաշվի առնեն այս հանգամանքը, եթե չեն ուզում վերջում այս ամեն ինչի հիմնական մեղավորը «դուրս գան»։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում