Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ Ծառուկյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի
Ղազախստանը ծրագրում է 250 ՄՎտ հզորությամբ գերհամակարգչային կենտրոն՝ NVIDIA-ի մասնակցությամբ Ինչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում Թափուր պաշտոններ՝ Արմավիրի թիվ 15 և Կոտայքի մարզի թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներումԹրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել ԿուբաՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգումՓաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uադրիչ գործողությունները․ԱրաղչիՊատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է արցախցիների իրավունքների վերականգնմանը․ ԱբրահամյանԵթե ընդդիմությունը կարողանում է երկրի գործարարների համար խնդիրներ ստեղծել այլ երկրի խոշոր ընկերություններում, դա նշանակում է, որ տվյալ պետությունը չունի աշխատող կառավարություն․ Հակոբ ԲադալյանԻրանից բխող սպառնալիքը ԱՄՆ-ի և նրա զինված ուժերի համար շարունակում է մնալ նշանակալի․ ԹրամփԱդրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանԻրանը վնասել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների մեծ մասըՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Անձրև, կարկուտ․ ի՞նչ եղանակ սպասելՀայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին
Մամուլի տեսություն

Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տարածքային անհամաչափ զարգացումը ժամանակակից հանրային, տնտեսական և սոցիալական դիսկուրսի ամենաակտուալ և դժվար լուծվող խնդիրներից է, որը տարիներ շարունակ ձևավորել է երկրի սոցիալ-տնտեսական դիմագիծը և խորացրել է կենտրոն-մարզ հարաբերությունների բևեռացվածությունը։ Այս խնդիրը միայն թվային ցուցանիշների կամ մակերեսային սոցիալ-տնտեսական տեմպերի հարց չէ։ Այն ներառում է կառավարման արդյունավետության, սոցիալական արդարության, ժողովրդագրական կայունության, ազգային անվտանգության և երկարաժամկետ զարգացման կենսունակության խորքային շերտերը։

Երևանն այսօր ոչ միայն երկրի վարչական և քաղաքական կենտրոնն է, այլև տնտեսական, մշակութային, կրթական ու ֆինանսական գրավիտացիայի հիմնական առանցքը, մինչդեռ Հայաստանի այլ տարածաշրջանները հաճախ հայտնվում են զարգացման ծայրամասում՝ կորցնելով մարդկային, տնտեսական ու ինստիտուցիոնալ ռեսուրսներ և աստիճանաբար մարգինալացվելով։

Տարածքային անհամաչափ զարգացման արմատները բազմաշերտ են և պատմականորեն պայմանավորված են ինչպես խորհրդային ժամանակաշրջանի կենտրոնացված կառավարման մոդելով, այնպես էլ անկախության տարիներին ստեղծված տնտեսական կառուցվածքային փոփոխություններով։ Խորհրդային տարիներին կենտրոնացված պլանային տնտեսությունը խթանում էր որոշակի արդյունաբերական կենտրոնների ձևավորում, ինչը նպաստեց Երևանի և մի քանի այլ քաղաքների գերիշխող դիրքի ամրապնդմանը, իսկ անկախության առաջին տարիներին շուկայական տնտեսությանն անցումը, մասնավորեցման անհավասար գործընթացները, նոր ներդրումային հոսքերի՝ հիմնականում մայրաքաղաքում կենտրոնացումը էլ ավելի խորացրեցին այս բևեռացումը։ Արդյունքում այսօր Երևանը կենտրոնացնում է երկրի տնտեսական ակտիվության ավելի քան կեսը, գրեթե բոլոր խոշոր գործարար, ֆինանսական, կրթական, առողջապահական և մշակութային հաստատությունները, մինչդեռ մարզերում նկատվում է արտադրական կարողությունների անկում, ենթակառուցվածքների ֆիզիկական և բարոյական մաշվածություն, գործազրկության բարձր մակարդակ, երիտասարդության արտահոսք և բնակչության բնական նվազում։

Մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի դիտարկումը ցույց է տալիս, որ անգամ այն տարածաշրջանները, որոնք ունեն բնական-ռեսուրսային, զբոսաշրջային կամ գյուղատնտեսական մեծ ներուժ, հաճախ չեն կարողանում օգտագործել իրենց հնարավորությունները՝ ենթակառուցվածքների բացակայության, կապիտալի պակասի, լոգիստիկ ու շուկայական հասանելիության սահմանափակումների և կառավարման տեղային ունակությունների թուլության պատճառով։ Տեղական ինքնակառավարման մարմինները հաճախ չունեն բավարար ֆինանսական, մարդկային և տեխնիկական ռեսուրսներ՝ ինքնուրույն զարգացման ռազմավարություն մշակելու և իրականացնելու համար, իսկ պետական ծրագրերը առավելապես կրում են կարճաժամկետ, հատվածական և ձևական բնույթ։ Բացի այդ, մարզերում ներդրողների համար գրավչությունը մնում է ցածր՝ անկախ մեղմ հարկային արտոնություններից և պետական որոշակի աջակցության ծրագրերից, քանի որ շուկայի փոքրությունն ու հեռավորությունը, ենթակառուցվածքների անբավարար վիճակն ու որակյալ աշխատանքային ուժի պակասը լրջորեն սահմանափակում են տնտեսական ակտիվությունը։

Տարածքային անհամաչափ զարգացման ամենաակնառու հետևանքներից է մարզային բնակչության՝ այդպես էլ կանգ չառնող արտագաղթը դեպի Երևան կամ արտերկիր։ Այս գործընթացը ոչ միայն հանգեցնում է մարզերի ժողովրդագրական կազմի աղճատմանը, ծերացմանը և աշխատունակության նվազմանը, այլև խորացնում է սոցիալական անհավասարությունը, ստեղծում է կրթական, առողջապահական և մշակութային ծառայությունների հասանելիության լուրջ խնդիրներ։ Մարզերում հաճախ փակվում են դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, մշակութային կենտրոններ՝ բնակչության թվի նվազման պատճառով, ինչի հետևանքով իրականություն է դառնում անշրջելիության վտանգի ներքո գտնվող սոցիալական «անապատացման» գործընթացը։ Այս իրավիճակը հատկապես վտանգավոր է սահմանամերձ և լեռնային համայնքների համար, որտեղ բնակչության արտահոսքը կարող է բերել ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգության հարցերի սրման։

Դատարկվող գոտիները կորցնում են իրենց ռազմավարական նշանակությունը, իսկ տեղական համայնքների թուլացումը կարող է հանգեցնել պետական վերահսկողության նվազման ու սահմանային ռիսկերի աճի։

Տարածքային անհամաչափ զարգացման տնտեսական հետևանքները արտահայտվում են երկրի ընդհանուր մրցունակության նվազման, ներդրումային գրավչության անկման և տնտեսական աճի ներուժի թուլացման տեսքով։ Երբ երկրի ռեսուրսների զգալի մասը կենտրոնացած է մեկ քաղաքում, իսկ մնացած տարածքները զուրկ են զարգացումից, տեղի է ունենում տնտեսական պոտենցիալի կորուստ, նվազում է աշխատուժի որակն ու արդյունավետությունը, կրճատվում են նորարարական հնարավորությունները։ Տնտեսությունը մեծամասամբ կախված է լինում գերկենտրոնացած տարածքի միջավայրից, իսկ դա նշանակում է, որ մայրաքաղաքում կամ հարակից շրջաններում ցանկացած ճգնաժամ կարող է ունենալ կործանարար ազդեցություն ողջ պետության համար։ Մարզերի տնտեսության թուլությունը նաև խոչընդոտում է երկրի ներքին շուկայի ընդլայնմանը, սահմանափակում է արտահանման հնարավորությունները, խաթարում է տեղական արտադրության զարգացումը և խորացնում է կախվածությունը ներմուծումից։

Սոցիալական և մշակութային առումով տարածքային անհամաչափ զարգացումը հանգեցնում է արժեքային համակարգերի բևեռացման, հասարակության ներսում բաժանարար գծերի խորացման։ Երևանում ձևավորվում է ժամանակակից, դինամիկ, տեղեկատվության հոսքերին ինտեգրված երիտասարդություն, մինչդեռ մարզերում աճում է սոցիալական պասիվությունը, ապագայի հանդեպ անվստահությունը, արժեքների պահպանողականությունը և նորարարության հանդեպ դիմադրությունը։ Այս տարբերությունը կարող է ժամանակի ընթացքում վերածվել ոչ միայն սոցիալական խզման, այլև քաղաքական ու մշակութային պառակտման, երբ բնակչության տարբեր խմբեր սկսում են տարբերվող օրակարգեր ձևավորել՝ չունենալով ընդհանուր տեսլական և միասնական նպատակներ։

Եթե տարածքային անհամաչափ զարգացման միտումները շարունակվեն առանց արմատական միջամտությունների և համակարգային քաղաքականության, Հայաստանը կարող է կանգնել անդառնալի հետևանքների առջև։ Նախ՝ մարզերի շարունակական դատարկումը և սոցիալ-տնտեսական մարգինալացումը կարող են հանգեցնել բնակչության առավել խիստ կենտրոնացման Երևանում և հարակից տարածքներում՝ ստեղծելով գերբնակեցման, տրանսպորտային, բնակարանային, էկոլոգիական և սոցիալական լուրջ ճգնաժամեր։ Միևնույն ժամանակ, մարզերի տնտեսության, ենթակառուցվածքների և համայնքային կյանքի շարունակական թուլացումը կարող է հանգեցնել պետական կառավարման դեգրադացման, համայնքային ինքնակազմակերպման հնարավորությունների կորստի, նոր սոցիալական կոնֆլիկտների և նույնիսկ անվտանգային սպառնալիքների աճի։ Իսկ երկրաշարժերի, բնական աղետների կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում զարգացման կենտրոնացվածությունը կարող է դառնալ ողբերգական հետևանքների պատճառ։

Տարածքային անհամաչափ զարգացման հաղթահարման համար անհրաժեշտ է մշակել և հետևողականորեն իրականացնել համապարփակ, երկարաժամկետ և համակողմանի ռազմավարություն, որը միաժամանակ կներառի տնտեսական, սոցիալական, կառավարման, ենթակառուցվածքային և մշակութային բաղադրիչներ։ Պետական քաղաքականությունը պետք է խթանի ներդրումները մարզերում, ապահովի ենթակառուցվածքների արդիականացումը, ստեղծի գործարար միջավայրի բարելավման իրական նախապայմաններ, աջակցի տեղական ձեռնարկատիրության զարգացմանը, խրախուսի մարդկային կապիտալի աճը և կրթության որակի բարձրացումը մարզերում։

Հայաստանի ապագան անմիջականորեն կապված է տարածքային համաչափ զարգացման ապահովման հետ։ Եվ քանի որ ամիսներ անց Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում, ապա ակնկալվում է, որ քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում հատուկ տեղ կհատկացնեն այս թեմային։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում