Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
Գանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե Սիմոնյան«Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանՁեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Քաղաքականություն

Պետությունը որպես ռազմավարական նպատակ պետք է համապարփակ մոտեցում դրսևորի գիտության զարգացման հանդեպ

Բագրատ արք. Գալստանյանը կալանավայրից հոդված է հրապարակել, որտեղ ասվում է․

«ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԳԻՏԵԼԻՔԱՀԵՆՔ ԵՎ ՈՉ ԳԻՏԵԼԻՔԱՊԱՇՏ

Ա. ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ

ա) Անառարկելի է, որ հայ ժողովրդի միակ և բացարձակ հզոր ներուժը կրթական, գիտական միտքն է և նրա արդյունքները:
բ) Հարկ է նշել, որ սխալական է այն մոտեցումը կամ ընկալումը, որ «գիտական միտք» արտահայտությունը վերաբերում է սոսկ բնագիտական կամ գիտատեխնիկական ոլորտին: Այն հավասարապես վերաբերում է հասարակագիտության, պատմագիտության, լեզվագիտության, անվտանգային հարցերին և այլ եզրաշերտերին:
գ) Այսուհանդերձ, այս անգնահատելի միտքն ու արդյունքները կարիքն ունեն ոչ միայն սոսկ իրացման, այլև ճիշտ ու նպատակային իրացման. «Ոչ ոք ճրագ չի վառի և անոթով չի ծածկի կամ մահճի տակ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի ովքեր մտնեն, լույսը տեսնեն» (Ղուկ. Ը:16):
դ) Գիտատեխնիկական ահռելի առաջընթացը մեծապես ազդել է մարդկային քաղաքակրթության և կենցաղի վրա, որով կյանքն այլևս անպատկերացնելի է առանց գիտական նվաճումների:
ե) Հետևաբար, Հայաստանի` լայն իմաստով տնտեսության (economia – կրթության, առողջապահության, տնտեսական կյանք, գյուղատնտեսություն և այլն) բարգավաճման ճանապարհը գիտելիքահենք միջավայրի հետևողական զարգացումն է:
զ) Այս առումով պետությունը որպես ռազմավարական նպատակ պետք է համապարփակ և ներառական (wholistic) մոտեցում դրսևորի գիտության զարգացման հանդեպ`
ա. հնարավորություններ և հարթակներ ստեղծելով գիտական իրական և մրցակցային որակի ապահովման համար,
բ. միջազգային և տեղական գիտնականների համագործակցության համար,
գ. Սփյուռքյան ներուժի ներգրավման համար,
դ. խթանելով գիտության զանազան ճյուղերի ուսուցումն ու զարգացումը,
ե. աջակցելով և նպաստելով գիտական մտքի զարգացմանը դեռևս դպրոցական վաղ շրջանից,
զ. համակարգված կապ ստեղծելով կրթական և գիտական կառույցների և հաստատությունների միջև,
է. մասնավորի հետ համագործակցությամբ` ներդրումային ծրագրերով և հիմնադրամներով նպաստելով գիտական մտքի տարածմանը և զարգացմանը,
ը. հնարավոր բարենպաստ պայմաններ ստեղծելով, հատկապես նյութական, գիտական մտքի արտահոսքը (brain drain) կանխելու և հայրենական գիտնականներին հայաստանյան գիտական ու կրթական համակարգում ներգրավված պահելու համար:

Բ. ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
ա) Մարդու ամենամեծ շնորհը ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ է:
բ) Գիտությունը` ժամանակակից տեխնոլոգիաների աճը զգալիորեն ազդում է մարդու ազատությանը` մեկուսացնելով և կախման մեջ դնելով նրան:
գ) Հետևաբար, գիտությունը որևէ կերպ չպետք է գործադրվի մարդուն ենթարկեցնելու համար:
Գիտական նվաճումների արդյունքների օգտագործումը և կիրառումը մարդու գիտակցականի կամ ներաշխարհի, ներքին ազատության և անհարկի սահմանափակումների նպատակով անընդունելի են:
դ) Այսուհանդերձ, մյուս կողմից, ազատությունը չպետք է խախտի մարդու և բնության ներդաշնակ համագոյակցությունը:

Գ. ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏՔ
ա) Գիտության առաջընթացն ու նվաճումները ողջունելի են, այսուհանդերձ, անժխտելի է, որ դրանք ծառայում են ոչ միայն մարդու բարիքին ու նպաստում զարգացմանը, այլ նաև կարող են սպառնալ նրա գոյությանն ու վտանգել կյանքը:
բ) Մեր ժամանակներում հատկապես գիտատեխնոլոգիական զարգացումներն ու նվաճումները, բարոյագիտական որոշակի չափանիշների և զսպումների բացակայության պայմաններում դրանց սխալ կիրառումը կհանգեցնեն մարդկային ողբերգությունների, անձնական, ընտանեկան կյանքի, շրջակա միջավայրի քայքայման` խախտելով մարդու և տիեզերքի բնական ներդաշնակությունը:
գ) Այս իմաստով մեծագույն մարտահրավեր է գիտելիքահենքության` գիտելիքապաշտության վերածվելը, որը մղում է նյութապաշտության` միջոցների անխտրական գործադրմամբ:
դ) Գիտությունն ինքնաբուն կերպով չի կարող երջանկության պատճառ լինել և գիտության «անզոր» լինելու հանգամանքը բացահայտվում է մարդկային ողբերգությունների ժամանակ, որտեղ այն հստակ, վստահ և վերջնական պատասխաններ չունի:
ե) Հետևաբար, հոգևոր և աշխարհիկ գիտության և գիտակարգերի համագործակցությունն ու փոխգործակցությունն անհրաժեշտություն է:
զ) Սոսկ նյութական, գիտական կամ մշակութային արժեքները չեն կարող բավարարել մարդու հոգևոր պահանջները, հետևաբար, անհրաժեշտ է վերականգնել կապը գիտական մտքի և հոգևոր արժեքների միջև, որը հայ ժողովրդի պատմական փորձառությամբ մշտապես հավասարակշռության և ներդաշնակ զարգացման ճանապարհ է անցել:
է) Մարդու բարիքին ծառայելու գործում գիտությունը հավատքի և աստվածաբանության աջակցության կարիքն ունի. «Իմաստությո’ւն փնտրեք, և դուք կփրկվեք, գիտությամբ ուղղեք հանճարը և ճի’շտ ըմբռնեք խրատը» (Առակ. Թ:6):
ը) Գիտության և հավատքի գիտակարգերը, տարբեր մեկնակետեր, ելակետեր, նպատակներ, մեթոդաբանություն ունենալով հանդերձ, կոչված են ոչ թե մեկը մյուսին բացասելու կամ ժխտելու, այլ` փոխլրացնելու:
թ) Լայն առումով, գիտությունը արարչագործության մասին է, իսկ հավատքը` Արարչի: Առաջինը պատասխանում է «ինչպես» հարցին, իսկ երկրորդը «ինչու» հարցին:
ժ) Գիտությունը չի կարող խոչընդոտ կամ վտանգ դիտարկվել հավատքի արտահայտման համար, ինչպես և հակառակը: Դեռ ավելին, այս համագործակցությունը կարող է բարենպաստ միջավայր ստեղծել ստողծագործական հոգեմտավոր միջավայրի համար: Ինչպես և ասվել է. «Հավատքն առանց գիտության կույր է, գիտությունն առանց հավատքի` կաղ»:
ժա) Դժբախտաբար, գիտությունը դառնում է կործանարար, երբ գաղափարական բովանդակություն և ուղղվածություն է ստանում: Հետևաբար, մերժելի է գիտության ցանկացած կերպի գաղափարականացումը` խրախուսելով գիտության և հավատքի պատշաճ հեռավորությունը. «Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքն առողջ է, մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի: Արդ, զգույշ եղիր, գուցե այն լույսը, որը քո մեջ է, խավար լինի» (Ղուկ. ԺԱ:34-35)

Դ. ԱՄՓՈՓՈՒՄ
Գիտության համակարգված և նպատակային զարգացումը անքննարկելի անհրաժեշտություն է և կենսական նշանակություն ունի պետության, ազգի և անձի թե’ ընդհանուր բարեկեցության և անվտանգության, և թե’ անձնական աճի առաջընթացի առումով: Հարկ է անդրադառնալ, որ «գիտության զարգացում» արտահայտությունը չի’ կարող սահմանափակվել կամ հասկացվել սոսկ գիտատեխնիկական կամ բնագիտության ոլորտով, այլ հավասարապես պետք է տարածվի պատմագիտության, հասարակագիտության, իրավագիտության, լեզվաբանության, անվտանգային խնդիրների և մյուս բոլոր ոլորտների վրա:

Առանց այս հավասարաչափ և համադրված զարգացման կունենանք «մեքենայացված հասարակություն»` զերծ հույզերից և զգացումներից, քննական վերլուծությունից և մտքից` միտված լինելով միայն նյութական միջոցներ հայթայթելուն` անկախ նրանից, թե անձը աշխարհագրական ինչ տարածքում է գործում և ում կամ ինչ նպատակի է ծառայեցնում իր կարողությունները:
Հետևաբար, պետության պարտավորությունն է առաջնահերթություն սահմանել գիտության զարգացման համար և անհրաժեշտ միջավայր ստեղծել գիտնականին և գիտությամբ զբաղվողներին բարեկեցիկ և գրավիչ նյութական պայմաններ ապահովելու առումով:

Այսու, գիտության զարգացման նպատակը մարդու և հասարակության բարիքին ծառայեցնելն է և ոչ հակառակը: Գիտությունը պետք է ծառայի մարդուն և ոչ թե մարդը` գիտությանը, այսինքն` կյանքը պետք է լինի գիտելիքահենք, բայց ոչ գիտելիքապաշտ. «Տունը շինվում է իմաստությամբ, և հաստատվում է խոհեմությամբ, և գիտությամբ շտեմարանները լցվում են ամեն տեսակ հարստությամբ և պատվական բարիքներով» (Առակ. ԻԴ:3-4):
Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան
Հայրենիքի կալանավոր
13.02.2026»։