Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը
Տեսանյութեր

«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ)

Մարտի 19-ին Հայաստան է ժամանել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Երևանում նա հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկկողմ հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, տնտեսական և ներդրումային ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Մարթա Կոսը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը Երևանի՝ խաղաղությանն ուղղված ջանքերին։

Երևանում Մարթա Կոսը հանդիպել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Հանդիպումից հետո նա հայտարարել է Հայաստանին լրացուցիչ 140 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու մասին։

Հայաստանի այցի շրջանակում հանձնակատար Կոսը եղել է նաև Շիրակի պետական համալսարանում, հանդիպել ուսանողների հետ և հանդես եկել «ԵՄ–Հայաստան ներկայիս հարաբերությունները» թեմայով դասախոսությամբ։

Համալսարանում «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման Շիրակի մարզային կառույցի անդամները հանձնակատարին փոխանցել են խնդրագիր՝ բարձրաձայնելով Հայաստանի ինքնիշխանությանը և կարգավիճակին սպառնացող վտանգները, ինչպես նաև անվտանգության ռիսկերի և հնարավոր ռազմական էսկալացիայի վերաբերյալ իրենց մտահոգությունները։

Նախաձեռնության անդամները իրենց խնդրագրում ԵՄ-ին կոչ են անում հստակ հանրային ազդակ տալ, որ չեն աջակցում այն ենթակառուցվածքային նախագծերին, որոնք իրականացվում են առանց Հայաստանի ինքնիշխանության հաշվառման և առանց դրա լիարժեք մասնակցության՝ իր տարածքով անցնող տարանցիկ հոսքերի կառավարման և վերահսկողության գործում։ Միաժամանակ նրանք  առաջարկում են նախաձեռնել «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերի անկախ միջազգային փորձաքննություն՝ դրանց համապատասխանությունը գնահատելու անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և էթնիկ ռիսկերի կանխարգելման չափանիշներին:
Ստորեւ ներկայացնում ենք տեքստն ամբողջությամբ.

«Խնդրագիր

Եվրոպական հանձնաժողովի ինտեգրման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսին

«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման անդամների կողմից

Մենք՝ «Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման ներկայացուցիչներս և համակիրներս, դիմում ենք Ձեզ, հարգելի տիկին եվրահանձնակատար Մարթա Կոս, Ձեր՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի և «տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման» կարգախոսով առաջ մղվող նախաձեռնությունների քննարկման առնչությամբ, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերի շրջանակում։

Թեև այս նախաձեռնությունները ներկայացվում են որպես զարգացման և եվրոպական ինտեգրման հնարավորություն, հայկական հասարակության մեջ գնալով ամրապնդվում է այն ընկալումը, որ արդիականացման և գործընկերության հռետորաբանության ներքո փաստացի ձևավորվում է պանթյուրքական տրանսպորտային միջանցք՝ Անկարա–Բաքու–Կենտրոնական Ասիա–Եվրոպա ուղղությամբ, որտեղ Հայաստանին վերապահվում է ոչ թե ինքնիշխան սուբյեկտի, այլ արտաքին ուժերի կողմից կառավարվող տարանցիկ օղակի դեր։

1. Ինքնիշխանությանը և Հայաստանի կարգավիճակին սպառնացող վտանգների մասին

Մենք տեսնում ենք, որ այս ձևաչափում մեր երկիրը կանգնած է այն վտանգի առաջ, որ կարող է ներառվել աշխարհաքաղաքական մի նախագծում, որտեղ հիմնական որոշումները կընդունվեն Անկարայում, Բաքվում և այլ արտաքին կենտրոններում, իսկ Հայաստանի տարածքը, հատկապես Սյունիքը, կվերածվի վարձակալվող տարանցիկ հարթակի՝ առանց հոսքերի, սակագների և անվտանգության ռեժիմների նկատմամբ իրական վերահսկողության։

Միաժամանակ, Հայաստանի իշխանությունների պրոեվրոպական հռետորաբանությունը հաճախ հանդես է գալիս որպես վարագույր, որի միջոցով փորձ է արվում հասարակությանը ներկայացնել, թե նման սխեմաները ծառայում են «եվրոպական ուղուն», մինչդեռ Եվրոպական միությանը լիարժեք ինտեգրման իրական ժամկետներն ու հեռանկարները շարունակում են մնալ հեռավոր և անորոշ, այն դեպքում, երբ միջանցքային նախագծերը գործարկվում են արդեն այսօր։

Հանրային դաշտում առավել հաճախ են շրջանառվում ձևակերպումներ, որոնք փաստացի նախապատրաստում են հողը՝ Հայաստանը որպես «Արևմտյան Ադրբեջան» ընկալելու համար, ինչը մենք գնահատում ենք որպես ուղիղ սպառնալիք մեր ժողովրդի պատմական և ազգային գոյությանը։

2. Անվտանգության և ռազմական էսկալացիայի ռիսկերի մասին

Հատուկ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ հաղորդակցությունների և սահմանների բացումը առաջարկվում է առանց հստակ, իրավականորեն պարտադիր միջազգային անվտանգության երաշխիքների։

44-օրյա պատերազմի փորձը ցույց տվեց, թե որքան արագ կարող են ենթակառուցվածքային և քաղաքական պայմանավորվածությունները օգտագործվել Հայաստանի դեմ, երբ բացակայում են ագրեսիայի կանխման արդյունավետ մեխանիզմներ և շահառու պետությունների պատասխանատվության իրական համակարգը՝ խախտումների դեպքում։

Այն պայմաններում, երբ Սյունիքը և հարակից տարածքները կարող են վերածվել արտաքին ուժերի վերահսկողության տակ գտնվող «անցումային միջանցքի», մենք տեսնում ենք թուրք-ադրբեջանական սողացող էքսպանսիայի վտանգ, որը քողարկվում է «տրանզիտի կայունություն» և «միջանցքի անվտանգություն» ձևակերպումներով։

3. Մեր սպասելիքներն ու դիմումները Եվրոպական հանձնաժողովին

Ելնելով վերոգրյալից՝ մենք կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին և անձամբ Ձեզ, հարգելի տիկին եվրահանձնակատար՝

հստակ հանրային ազդակ հղել, որ Եվրոպական միությունը չի աջակցում այն ենթակառուցվածքային նախագծերին, որոնք իրականացվում են առանց Հայաստանի ինքնիշխանության լիարժեք հաշվառման և առանց նրա ամբողջական մասնակցության՝ իր տարածքով անցնող տարանցիկ հոսքերի կառավարման և վերահսկողության գործընթացում,

նախաձեռնել «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերի անկախ միջազգային փորձաքննություն՝ դրանց համապատասխանությունը գնահատելու անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և էթնիկ ռիսկերի կանխարգելման չափանիշներին,

եվրոպական կառույցների հնարավոր մասնակցությունը նշված նախաձեռնություններին պայմանավորել սահմանների անխախտելիության, ինքնիշխանության և հավասար գործընկերության իրավականորեն պարտադիր երաշխիքների առկայությամբ։

Մենք համոզված ենք, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև իրական և կայուն գործընկերությունը հնարավոր է միայն ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, հավասարության և մեր ժողովրդի կողմից վերապրած ցեղասպանության ու բռնությունների պատմական փորձի լիարժեք հաշվառման հիման վրա»: