Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. Զաքարյան Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ 2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան
Եվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել

«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է.

The Armenian Mirror-Spectator-ում հրապարակված քաղաքագետ Վահան Զանոյանի վերլուծական հոդվածը անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում ակտիվորեն շրջանառվող «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը՝ փորձելով բացահայտել դրա իրական նպատակներն ու հնարավոր հետևանքները։

Հեղինակը նշում է, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցվել է «ճկվելու, բայց չկոտրվելու» տրամաբանության վրա։ 

Սակայն նրա գնահատմամբ՝ խնդիրը միայն ժամանակավոր անվտանգության ապահովումը չէ, այլ ավելի խորքային միտում է ձևավորվում՝ ուղղված ազգային հիշողության և ինքնագիտակցության վերափոխմանը։

Զանոյանը փաստում է, որ վերջին տարիներին իշխանությունների քայլերը հաճախ անցնում են զուտ անվտանգային անհրաժեշտությունից այն կողմ։ Դրանց թվում նա նշում է ցեղասպանության թեմայի նսեմացումը, պատմական արդարության հարցի երկրորդականացումը, Բաքվում պահվող հայ գերիների խնդրի դուրս մղումը բանակցություններից, ազգային խորհրդանիշների՝ այդ թվում Արարատի պատկերային նշանակության թուլացումը, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ քննադատական վերաբերմունքը։ Նրա համոզմամբ՝ այս ամենը միասին դիտարկելիս ձևավորվում է մի ընդհանուր քաղաքական գիծ, որը նպատակ ունի վերաձևակերպել ազգային ինքնությունը։

Հոդվածում առանձնացվում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսության հիմնական դրույթները և դրանց ենթատեքստը։ 

Առաջինը հայրենիքի նույնացումն է պետության հետ՝ այն սահմանելով բացառապես ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքով։ Զանոյանը համաձայն է, որ պետականությունը առանցքային արժեք է, սակայն ընդգծում է, որ դա չի կարող բացառել ազգային հիշողությունը, պատմական տարածքները, սփյուռքի դերակատարությունն ու մշակութային ժառանգությունը։ Նրա գնահատմամբ՝ նման մոտեցումը հանգեցնում է ազգային ինքնության սահմանափակման։ 

Երկրորդ կարևոր դրույթը ազգ և բնակչություն հասկացությունների տարանջատումն է, որտեղ քաղաքական սուբյեկտ է դիտվում միայն քաղաքացին, իսկ էթնիկ պատկանելությունը դուրս է մղվում պետական որոշումների շրջանակից։ Թեև իրավական տեսանկյունից այս մոտեցումը հիմնավորված է, հեղինակը նշում է, որ այն կարող է թուլացնել ազգային միասնականության զգացումը և նվազեցնել սփյուռքի դերակատարությունը։

Երրորդ առանցքային գաղափարը պետության դիտարկումն է որպես բարեկեցության հասնելու միջոց։ «Ապրիր այնտեղ, որտեղ հաց կա» տրամաբանությունը, ըստ Զանոյանի, վտանգավոր է այն առումով, որ կարող է երկրորդ պլան մղել ինքնորոշման, արժանապատվության և անկախության գաղափարները։ Նա հիշեցնում է, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը ձևավորվել է ոչ թե բարեկեցության որոնմամբ, այլ գոյության և ինքնորոշման պայքարի արդյունքում։

Հեղինակը քննադատում է նաև այն մոտեցումը, ըստ որի մարդը ներկայացվում է որպես բարձրագույն արժեք՝ առանց բավարար շեշտադրելու ազգային և պետական արժեքների կարևորությունը։ 

Նրա կարծիքով՝ նման մեկնաբանությունը կարող է նսեմացնել այն հիմքերը, որոնց վրա ձևավորվել է հայկական պետականությունը։

Առանձնակի ուշադրություն է դարձվում նաև վերանայման գաղափարին, ըստ որի բոլոր արժեքներն ու ճշմարտությունները պետք է մշտապես վերաիմաստավորվեն։ 

Զանոյանը զգուշացնում է, որ նման մոտեցումը կարող է կասկածի տակ դնել նույնիսկ պատմական փաստերը, ինչը վտանգավոր է ազգային հիշողության պահպանման տեսանկյունից։

Միևնույն ժամանակ, հեղինակը դրական է գնահատում արտաքին քաղաքականության բազմազանեցման գաղափարը, որը ենթադրում է կախվածության նվազեցում մեկ ուժից և հարաբերությունների զարգացում տարբեր կենտրոնների հետ։ Սակայն նա ընդգծում է, որ այդ գործընթացը պահանջում է նուրբ և հաշվարկված դիվանագիտություն։

Ամենակտրուկ քննադատությունը վերաբերում է այն պնդմանը, թե խաղաղությունը անվտանգության գլխավոր երաշխիքն է։ Զանոյանի համոզմամբ՝ իրականում հակառակն է՝ անվտանգությունն է ապահովում խաղաղությունը, և առանց հզոր պաշտպանական համակարգի խաղաղությունը չի կարող լինել կայուն։

Հեղինակը նաև նշում է, որ տնտեսական և ենթակառուցվածքային որոշ առաջընթացներ հաճախ ներկայացվում են որպես այս գաղափարախոսության արդյունք, մինչդեռ դրանք կարող էին ապահովվել նաև առանց ազգային ինքնության վերաիմաստավորման փորձերի։

Վերջում Զանոյանը ընդգծում է, որ ինքնիշխանության իրական նպատակն ինքնորոշումն է՝ ժողովրդի բնական զարգացման և ազգային ինքնության պահպանման պայմաններում։ Նրա գնահատմամբ՝ եթե պետականությունը զրկվում է ազգային բովանդակությունից, այն կորցնում է իր խորքային իմաստը, իսկ ինքնիշխանությունն առանց ինքնության վերածվում է ձևականության։