Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Մայիսի 18-ից 25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4797 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 152 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 143 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 596, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 37, վարելու ընթացքում ծխելու՝ 595, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 280, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 46 և 1821 այլ իրավախախտում։ 114 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 125-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 80-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 36-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 71 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15388 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 348 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 230 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 455 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 62, չամրակապված վարելու՝ 3625, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 326, վարելու ընթացքում ծխելու՝ 697, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 653, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 123, արագության գերազանցման՝ 2355 և 4979 այլ իրավախախտում։ 335 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 807-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 380-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 136-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 26 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 40 անձ։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...