Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին
Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԴեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԹրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներ

Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսությունը ներկայում բախվում է գնաճի արագացման լուրջ խնդրի, որը վերածվել է ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական և քաղաքական լրջագույն հետևանքներ ունեցող երևույթի։ Պատահական չէ, որ Հայաստանի Կենտրոնական բանկը տարվող դրամավարկային քաղաքականության համատեքստում նշում է, որ առաջիկա ժամանակահատվածում երկրում գնաճի արագացմանը կարող են նպաստել էներգակիրների գների զգալի աճը, մատակարարման շղթաների խափանումները և առևտրային ուղիների հնարավոր փոփոխությունները։

2026 թվականի առաջին եռամսյակում տարեկան գնաճը շարունակել է արագանալ՝ մարտին հասնելով 4,5 տոկոսի, մինչդեռ բազային տարեկան գնաճը ամրապնդվել է թիրախային շեմից բարձր՝ 4,7 տոկոսի մակարդակում, ինչը զգալիորեն գերազանցում է Կենտրոնական բանկի սահմանած թիրախային 3 տոկոսը՝ պլ յուս-մինուս մեկ տոկոսային կետի շեղմամբ։ Այս թվերն արտացոլում են խոր տնտեսական գործընթացներ, որոնք ազդում են յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վիճակի, գնողունակության, խնայողությունների արժեքի, ապագայի պլանավորման հնարավորությունների վրա։

Գնաճի արագացման պատճառները բազմազան են և փոխկապակցված, և դրանց ըմբռնումը պահանջում է դիտարկել ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական տնտեսական դինամիկաները։

Առաջին և գուցե ամենակարևոր արտաքին գործոնը էներգակիրների գների աճն է, որը ազդում է գրեթե բոլոր ապրանքների և ծառայությունների արժեքի վրա։ Հայաստանը, լինելով էներգակիրների ներմուծող երկիր և չունենալով բավարար սեփական էներգետիկ ռեսուրսներ, խիստ խոցելի է համաշխարհային էներգակիրների շուկայի տատանումների նկատմամբ։ Երբ նավթի, գազի, էլեկտրաէներգիայի գները բարձրանում են միջազգային շուկաներում, այս աճը անխուսափելիորեն փոխանցվում է Հայաստանի տնտեսությանը։ Էներգակիրների գինը բարձրացնում է ապրանքների և ծառայությունների արտադրության ինքնարժեքը, ինչը հետագայում արտացոլվում է սպառողական գների մեջ։

Մատակարարման շղթաների խափանումները մեկ այլ կարևոր գործոն են, որը նպաստում է գնաճի արագացմանը։ Աշխարհաքաղաքական լարվածությունները, տարածաշրջանային հակամարտությունները՝ հատկապես Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, առևտրային սահմանափակումները, լոգիստիկ խնդիրները հանգեցնում են մատակարարումների ուշացման, ապրանքների պակասի, ըստ այդմ՝ նաև գների բարձրացման։ Հայաստանի համար, որը հենվում է սահմանափակ փոխադրման ուղիների վրա, մատակարարման շղթաների խափանումները կարող են լինել հատկապես ցավալի։ Երբ հիմնական տրանսպորտային ուղիներից մեկը կամ մի քանիսը դառնում են անհասանելի կամ անարդյունավետ՝ պայմանավորված քաղաքական, ռազմական տեղաշարժերով կամ բնական աղետներով, այլընտրանքային ուղիների կիրառումը պահանջում է ավելի երկար ժամանակ, ավելի բարձր ծախսեր, ինչը անխուսափելիորեն արտացոլվում է գների մեջ։

Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածությունը նույնպես ունի անմիջական ազդեցություն Հայաստանի գնաճի վրա։ Ու խոսքը միայն էներգակիրների մասին չէ։ Պարարտանյութերի, ինչպես նաև ցորենի, բրնձի, ձեթի, շաքարի և այլ հիմնական սննդամթերքի գները զգայուն են Մերձավոր Արևելքի իրադարձությունների նկատմամբ, և երբ այդ գները բարձրանում են համաշխարհային շուկաներում, Հայաստանը, լինելով ներմուծող երկիր, անխուսափելիորեն բախվում է տեղական շուկայում գների աճի։

Այնուամենայնիվ, գնաճի արագացումը Հայաստանում պայմանավորված է ոչ միայն արտաքին, այլև ներքին գործոններով։ Տեղական տնտեսությունում առաջարկի ու պահանջարկի գործոնները նույնպես դեր են խաղում գնաճի ձևավորման մեջ։ Այս տեսանկյունից նկատելի է տնտեսությունում առաջարկի որոշակի գործոնների ազդեցությունը, որն ինչ-որ չափով առնչվում է արտադրության սահմանափակումներին, աշխատուժի պակասին, ենթակառուցվածքային խնդիրներին, որոնք էլ իրենց հերթին խոչընդոտում են տնտեսությանը արդյունավետ արտադրել և մատակարարել ապրանքներ ու ծառայություններ։ Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում առկա անկումային տրամադրությունները նպաստում են սննդամթերքի գների բարձրացման։ Երբ տեղական արտադրությունը չի կարողանում բավարարել պահանջարկը, ներմուծումը դառնում է անխուսափելի, իսկ ներմուծված ապրանքները սովորաբար ավելի թանկ են՝ պայմանավորված տրանսպորտային ծախսերով, մաքսատուրքերով, միջնորդների մարժաներով։

Տնտեսությունում ավելցուկային պահանջարկի առկայությունը նշանակում է, որ տնտեսությունում ծախսվող գումարները գերազանցում են տնտեսության արտադրողական կարողություններին։ Այսինքն՝ տնտեսության արտադրողականությունն ի վիճակի չէ հիմնականում բավարարել բնակչության ներքին պահանջարկը։ Երբ մարդիկ փորձում են գնել ապրանքներ ու ծառայություններ, բայց տնտեսությունը չի կարողանում բավարար արագությամբ ավելացնել արտադրությունը, արդյունքում գները բարձրանում են։

Իսկ գնաճի սոցիալական հետևանքները խորն են և տարածական։ Երբ գները բարձրանում են, առավել շատ տուժում են ցածր եկամուտներ ունեցող ընտանիքները, որոնց եկամուտների մեծ մասը ուղղվում է հիմնական անհրաժեշտությունների՝ սնունդ, բնակարան, կոմունալ ծառայություններ, տրանսպորտ, ուղղությամբ։ Այս ընտանիքներն ունեն սահմանափակ հնարավորություններ հարմարվելու բարձրացող գներին այն պայմաններում, երբ նրանց սպառումը արդեն իսկ նվազագույնի վրա է։ Արդյունքում գնաճը խորացնում է եկամուտների անհավասարությունը և աղքատությունը։ Միջին դասը նույնպես տուժում է, քանի որ նրանց խնայողությունների ռեալ արժեքը նվազում է, նրանց գնողունակությունը նվազում է, կենսամակարդակն՝ ընկնում։

Գնաճը ազդում է նաև բիզնեսի վրա։ Ընկերությունները բախվում են ծախսերի աճի՝ հումքի, էներգակիրների, աշխատուժի, տրանսպորտի, ինչը նվազեցնում է նրանց շահութաբերությունը, եթե նրանք չեն կարողանում փոխանցել այս ծախսերը սպառողների վրա։ Բայց եթե նրանք բարձրացնում են գները, կարող են կորցնել հաճախորդներ։ Այս դիլեման հատկապես դժվար է փոքր և միջին բիզնեսի համար, որոնք չունեն մեծ ընկերությունների ֆինանսական ճկունություն։ Անորոշությունը գների վերաբերյալ նաև դժվարացնում է բիզնեսի պլանավորումը, ներդրումների որոշումները, երկարաժամկետ պայմանագրերի կնքումը։

Պետական բյուջեի համար ևս գնաճը մարտահրավեր է։ Մի կողմից՝ անվանական եկամուտները կարող են ավելանալ գնաճի պատճառով՝ ավելի բարձր հարկային մուծումներ նախատեսելով բարձր գների հիման վրա, մյուս կողմից՝ պետական ծախսերը նույնպես ավելանում են՝ աշխատավարձերի, գնումների, սոցիալական ծրագրերի համար։ Եթե բյուջետային պլանավորումը հիմնված է ցածր գնաճի վրա, իսկ փաստացի գնաճը ավելի բարձր է, դա ստեղծում է բյուջետային անհավասարակշռություն և ֆինանսական ճնշումներ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում