Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան

Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Քաղաքականությունը ու հատկապես պետական կառավարման և բարձր մակարդակի դիվանագիտության ոլորտը առաջին հերթին ոչ միայն գաղափարների, ծրագրերի կամ հայտարարությունների պայքար է, այլև հոգեբանական դիմակայության, ինքնատիրապետման, սառնասրտության և ներքին հավասարակշռության երկարատև փորձություն։ Պետության ղեկավարի կամ ազդեցիկ քաղաքական գործչի համար ինքնատիրապետումը պարզապես անձնական որակ չէ, այլ ռազմավարական ռեսուրս, իշխանության իրական գործիք և երբեմն նույնիսկ ազգային անվտանգության բաղադրիչ։

Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ պետությունները հաճախ պարտվել են ոչ միայն արտաքին ճնշումների, տնտեսական խնդիրների կամ ռազմական անհավասարության պատճառով, այլ այն պատճառով, որ նրանց առաջնորդները վճռորոշ պահերին չեն կարողացել վերահսկել սեփական հույզերը, կորցրել են հաշվենկատությունը, դարձել են իրավիճակի պատանդ և քաղաքական գործընթացը վերածել անձնական վիրավորվածությունների կամ հուզական հակազդեցությունների դաշտի։ Մյուս կողմից էլ՝ պատմության մեջ առավել հաջողակ առաջնորդները սովորաբար եղել են նրանք, ովքեր ամենաբարդ ճգնաժամերի պայմաններում անգամ պահպանել են սառնասրտությունը, չեն շտապել արձագանքել յուրաքանչյուր սուր իրավիճակի, հասկացել են ժամանակի արժեքը և գիտակցել, որ քաղաքականության մեջ երբեմն հաղթում է ոչ թե ամենաբարձր գոռացողը, այլ ամենաերկար մտածողը։

Ժամանակակից քաղաքականությունը հատկապես մեդիա-դարաշրջանում դարձել է ոչ միայն գաղափարների, այլ նաև վարքագծի քաղաքականություն։ Այսօր ընտրողը տեսնում է ոչ միայն ծրագրերը, այլև մարդու հոգեբանական դիմագիծը, նրա արձագանքման մշակույթը, ճգնաժամային իրավիճակներում պահվածքը, հակառակորդների նկատմամբ վերաբերմունքը, լրագրողների հարցերին տրվող պատասխանների տոնայնությունը, դեբատների ընթացքում նյարդային համակարգի կայունությունը։

Քաղաքական առաջնորդը մշտապես գտնվում է հանրային դիտարկման ներքո, և այդ պայմաններում նրա յուրաքանչյուր հուզական պոռթկում, կտրուկ արձագանք կամ հավասարակշռության կորուստ դառնում է ոչ միայն անձնական թուլության ցուցիչ, այլ նաև ազդակ այն մասին, թե ինչպիսի որոշումներ կարող են կայացվել առավել վտանգավոր իրավիճակներում։ Եթե գործիչը սովորական բանավեճի կամ մտքերի փոխանակման ընթացքում կորցնում է ինքնատիրապետումը, սկսում է գոռգոռալ, անցնում անձնական վիրավորանքների կամ ցուցադրում է անկառավարելի վարքագիծ, ապա հասարակության մի հատվածի շրջանում անխուսափելիորեն հարց է առաջանում՝ ինչպե՞ս է այդ նույն մարդը կառավարել կամ կառավարելու ճգնաժամերը, արտաքին ճնշումները, պատերազմական իրավիճակը, տնտեսական աղետը կամ կարևոր նշանակություն ունեցող միջազգային բանակցությունները, որտեղ յուրաքանչյուր բառ կարող է ճակատագրական նշանակություն ունենալ։

Դիվանագիտական դաշտում ինքնատիրապետումը գրեթե նույնքան կարևոր է, որքան տնտեսական կամ ռազմական ներուժը։ Միջազգային հարաբերություններում պետությունները մշտապես փորձում են միմյանց վրա հոգեբանական ազդեցություն գործադրել, ստեղծել ճնշման մթնոլորտ, դիմացինին դուրս բերել հավասարակշռությունից, ստիպել սխալվել կամ հապճեպ որոշումներ ընդունել։ Բանակցությունների արվեստը մեծ մասամբ կառուցված է հենց այս տրամաբանության վրա։ Փորձառու դիվանագետներն ու առաջնորդները հաճախ դիտավորյալ սադրիչ հայտարարություններ են անում, կոշտ ձևակերպումներ օգտագործում կամ տեղեկատվական ճնշում կիրառում՝ հասկանալու համար, թե դիմացինն ինչ հոգեբանական դիմադրողականություն ունի։ Եթե պետության ղեկավարը սկսում է հուզական արձագանքներ տալ, հրապարակային բարկություն ցուցաբերել, սպառնալիքների լեզվով խոսել կամ անընդհատ անձնականացնել քաղաքական գործընթացները, ապա նա աստիճանաբար կորցնում է բանակցային առավելությունը, որովհետև նրա վարքագիծը դառնում է կանխատեսելի։ Իսկ քաղաքականության մեջ կանխատեսելի հուզականությունը հաճախ վերածվում է խոցելիության։ Պատահական չէ, որ ամենահմուտ առաջնորդները սովորաբար առանձնանում են հենց սառնասրտությամբ։ Նրանք հաճախ նույնիսկ չափազանց զուսպ են թվում, սակայն այդ զսպվածության ներսում եղել է խորքային ռազմավարական հաշվարկ։ Քաղաքականության մեջ շատ կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր հուզական արձագանք իրականում տեղեկություն է փոխանցում հակառակ կողմին։ Երբ առաջնորդը բարկանում է, կորցնում է հավասարակշռությունը կամ հրապարակային նյարդայնություն ցուցաբերում, նա փաստացի բացահայտում է սեփական թույլ կետերը, ներքին լարվածությունները և հոգեբանական սահմանները։ Իսկ փորձառու հակառակորդը հենց այդ տեղեկատվությունն է օգտագործում հետագա ճնշումների համար։

Ներքաղաքական կյանքում ևս ինքնատիրապետման խնդիրը առանցքային նշանակություն ունի։ Ընտրական պայքարը սովորաբար հագեցած է սադրանքներով, փոխադարձ մեղադրանքներով, տեղեկատվական հարձակումներով, անձնական քննադատությամբ և հաճախ նաև քաղաքական թատրոնի տարրերով։ Այդ պայմաններում առաջնորդի իրական որակները երևում են ոչ թե նախապես պատրաստված ելույթներում, այլ անկանխատեսելի իրավիճակներում։ Երբ քաղաքական գործիչը կորցնում է հավասարակշռությունը, սկսում է գոռալ, ագրեսիվ վարք դրսևորել կամ հակառակորդներին ոչնչացնելու տրամաբանությամբ խոսել, հասարակության մի մասի համար դա կարող է կարճաժամկետ էմոցիոնալ ազդեցություն ունենալ, սակայն երկարաժամկետ առումով նման վարքագիծը սովորաբար քայքայում է առաջնորդի քաղաքական կապիտալը։

Ընդհանուր առմամբ, հասարակությունը, քաղաքական համակարգերը և ինստիտուտները ժամանակի ընթացքում ավելի շատ վստահում են այն մարդկանց, որոնք կարողանում են վերահսկել սեփական հույզերը, որովհետև հանրությունը ենթագիտակցորեն առաջնորդի մեջ փնտրում է կայունություն, կանխատեսելիություն և անվտանգություն։

Քաղաքական հոգեբանության մեջ ամենադժվար կարողություններից մեկը հենց սեփական էմոցիաների կառավարումն է։ Ճիչը հաճախ ոչ թե ուժի, այլ ներքին անկայունության արտահայտություն է։ Մարդը, որը վստահ է սեփական հաշվարկների, քաղաքական դիրքերի և ռազմավարության վրա, սովորաբար կարիք չունի անընդհատ բարձրացնելու ձայնը կամ հակառակորդներին նվաստացնելու միջոցով ինքնահաստատվելու։ Ընդհակառակը՝ չափազանց հուզական քաղաքական գործիչները հաճախ փորձում են աղմուկի միջոցով քողարկել կառավարման, մտածողության կամ ռազմավարական խորության բացակայությունը։

Այս համատեքստում ընտրական գործընթացների ժամանակ ընտրողի պատասխանատվությունը առանձնահատուկ մեծանում է։ Ժողովրդավարական համակարգերում քաղաքացին ընտրում է ոչ միայն կուսակցություն կամ ծրագիր, այլ նաև հոգեբանական տիպաժ։

Պետությունը միջազգային հարթակում ներկայացնում են կոնկրետ մարդիկ՝ իրենց խառնվածքով, ինտելեկտուալ մակարդակով, վարքագծային մշակույթով, ինքնատիրապետման աստիճանով և ճգնաժամային իրավիճակներում արձագանքելու ունակությամբ։ Ուստի, ընտրողը պետք է ուշադրություն դարձնի ոչ միայն այն բանին, թե քաղաքական գործիչն ինչ է խոստանում, այլ նաև՝ ինչպես է խոսում, ինչպես է արձագանքում քննադատությանը, որքան արագ է կորցնում հավասարակշռությունը, որքանով է հակված հուզական պոռթկումների, որքան է կարողանում լսել հակառակ տեսակետը և որքանով է ունակ երկարաժամկետ ռազմավարական մտածողության։

Հայաստանի նման բարդ աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող երկրի համար այս հարցը կրկնակի կարևորություն ունի։ Իսկ մեր երկիրը գտնվում է անվտանգային, տարածաշրջանային և միջազգային բարդ հակասությունների կենտրոնում, որտեղ ցանկացած սխալ հաշվարկ կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Այս պայմաններում երկրի ղեկավարի յուրաքանչյուր խոսք, դեմքի արտահայտություն, հրապարակային վարքագիծ և բանակցային ոճ դառնում են ոչ միայն ներքաղաքական, այլ նաև արտաքին քաղաքական ազդակներ։

Հասարակությունների քաղաքական հասունությունը հաճախ չափվում է նաև նրանով, թե ինչպիսի առաջնորդների են նրանք առաջ բերում։ Եթե ընտրողը խրախուսում է միայն աղմկոտ, ագրեսիվ, էմոցիոնալ վարքագիծը, ապա քաղաքական համակարգն աստիճանաբար լցվում է պոպուլիզմով, կարճաժամկետ հույզերով և անկայունությամբ։ Իսկ եթե հասարակությունը գնահատում է զսպվածությունը, մտածված խոսքը, ռազմավարական հաշվարկը և պատասխանատու վարքագիծը, ապա քաղաքական դաշտն էլ աստիճանաբար փոխվում է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում