Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Մամուլի տեսություն

«Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն. հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քարոզարշավի այս օրերին իշխանությունը զազրելի բառապաշարով սկսեց թիրախավորել Արցախն ու արցախցիներին։ Ընդհանրապես, վատագույն երազում անգամ չէինք կարող պատկերացնել, որ երկրի ղեկավարը կարող է նման բառամթերք օգտագործել իր հանրային խոսքում, որ կարող է մարդուն մեղադրել պատերազմում չզոհվելու մեջ։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն առաջարկում է հետ գնալ դեպի 2018 թվական՝ իշխանազավթման գործընթաց։ «Այդ ժամանակ նա հերոսի կերպար էր ընդունել, այն շատերը փորձում էին նմանեցնել Մոնթեի կերպարին։ Հանդես էր գալիս որպես հերոս, իսկ եթե կա հերոս, պետք է լինի նաև հակահերոսը։ Այդ մարդը տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ ուներ նաև այդ հակահերոսները։ Նախնական փուլում գլխավոր հակահերոսը, որը ցնծությամբ ընդունվեց այդ էմոցիոնալ պոռթկումների ժամանակահատվածում, նախկին՝ մասնավորապես երկրորդ և երրորդ նախագահներն էին։ Հակահերոսներ էին մեր անկախությունը կերտած՝ նահատակված և կենդանի հերոսները, հակահերոս էր նաև Եկեղեցին իր հոգևորականներով։ Նա թիրախային, խմբային ընտրեց հակահերոսներին և դրանով 2018 թվականին իրականացրեց իշխանազավթում։ Ինչո՞ւ էին իրեն այդ հակահերոսները պետք։ Հայտարարեց, որ նրանք խաբել են, ստել և հիմնական նպատակը, իբրև թե, թալանն է եղել, և հերոսն իր կերպարով գալու էր, այդ ամբողջ թալանը վերադարձներ, ու հայ ազգը ապրելու էր խաղաղ, անվտանգ, «չաղ ու բախտավոր»։ Ի՞նչ տեղի ունեցավ ութ տարվա ընթացքում։ Հայ ազգը չապրեց խաղաղ ու անվտանգ, հայ ազգի գլխին այս մարդը բերեց պատերազմ, ունեցանք մի քանի անգամ մեծացած Եռաբլուր և Արցախում Եղբայրական պանթեոն, հաշմանդամ, խեղված ճակատագրեր։ Դրան գումարած՝ ժողովուրդը բնավ էլ չապրեց «չաղ և բախտավոր», այլ հակառակը՝ սոցիալական ծանր իրավիճակ Հայաստանում, անընդհատ մեծացող պարտքեր և դրանց հաշվին անընդհատ չաղացող ու երջանիկ դեմքերով պաշտոնյաներ։ Այդ տեսական «ծրարները», որոնք բաժանվել էին ժողովրդին, նա բացում էր ու տեսնում, որ ներսում դատարկություն է, այսինքն՝ դատարկ են եղել բոլոր խոստումները։ Նաև ֆիքսենք, որ նա միշտ զգացմունքների վրա է հիմնում իր քարոզարշավը։ 2021 թվականին նա կրկին աշխատեց զգացմունքների վրա, որովհետև պատերազմից հետո ծանր իրավիճակ էր, մարդիկ չէին գիտակցում, չէին ընդունելու Արցախի հանձնումը, և, հետևաբար, նա որպես գլխավոր թեզ վերցրեց այն, որ այն, ինչ տեղի է ունեցել, բնավ իրենց մեղքով չէր, բայց պատասխանատու են դրա համար։ Հետևաբար՝ տեղի է ունենալու Հադրութի և Շուշիի դեօկուպացիա։ Դա իրենց նախընտրական ծրագրում էր։ Ժողովուրդը հինգ տարի անց «բացում է ծրարները», տեսնում էլի դատարկ խոստումներ, որովհետև դեօկուպացիայի փոխարեն հանձնվել է Արցախը, իսկ ժողովուրդը կանգնած է էլ ավելի ծանր սոցիալական, անվտանգային և Հայաստանի կլանման խնդիրների առաջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։ Նշում է՝ հիմա, կիրառելով տեխնոլոգիաները, պետք է փորձեն համոզել ժողովրդին, որ սրանք բնավ էլ խնդիրներ չեն, այլ իրենք նույնիսկ հաջողություն են գրանցել։ «Ի՞նչ պիտի անել դրա համար. պետք է գտնել նոր հակահերոսներ, որովհետև այն հակահերոսները, որոնց նա կարգեց 2018 թվականին, այլևս արդիական չեն։

Մեզ համար ընկալելի էր, որ, որպես հակահերոս, նորից կլսենք «նախկիններ», «թալան» թեզերը և այլն, բայց դա այլևս ժողովրդի մի մեծ հատվածի վրա ուղղակի չի ազդելու։ Մարդիկ տեսնում են, որ դրանք դատարկ խոսքեր են, հետևաբար՝ պետք է այլ մեղավորներ ու հակահերոսներ գտնել։ Այս փուլում մեղավորներ կարգեցին արցախցիներին։ Մեղավոր են լինելու թե՛ արցախցիները, թե՛ Արցախի պաշտոնյաները, թե՛ արցախցի երեխաներն ու զինվորները։ Կարևորը, որ ծագումով արցախցի լինի։ Նորից կերտում է հակահերոսի կերպար։ Լավ գիտենք, որ այս մարդը շատ լավ կարողանում է մեղավորներ կարգել։ Դա իր մոտ ամենալավն է ստացվել այս տարիների ընթացքում։ Հիմա հերթը արցախցիներինն է, բոլոր պրոբլեմները տեսնել նրանց մեջ՝ Հայաստանի թուլացումը, Հայաստանի անվտանգային խնդիրները, ապամոնտաժումը, որը պատրաստում է անել իշխանությունը՝ օգնելով Ադրբեջանին»,-նկատում է մեր զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում ամեն անգամ կրկնելու, որ Ղարաբաղյան շարժումը փակված է։ Սա հանրությա՞նը, թե՞ դրսի դերակատարներին, այդ թվում՝ հարևաններին ուղղված մեսիջ է։ «Բնականաբար, հիմնականում իր տերերին, բայց նաև ներքին լսարանին։ Տերերին ի՞նչ առումով է ուղղված. թե՛ ինքը, թե՛ իր տերերը շատ լավ հասկանում են, որ Արցախյան հարցը փակ չէ։ Ավելին՝ Արցախյան հարցը Նիկոլը չի բացել, որ Նիկոլը փակի, առավել ևս՝ մեզանից որևէ մեկը չի բացել, որ որևէ մասնակցություն ունենանք այդ հարցի փակմանը։ Ժողովուրդը ժամանակին որոշում է կայացրել, և նա բնավ էլ նպատակ չունի այն փակելու։ Վերջին սոցհարցումները փաստում են, որ ժողովրդի մեջ չկա ընկալում Արցախի հարցի փակման, և այն շոուները, որ Նիկոլը մեկ-երկու ինչ-որ խամաճիկների միջոցով փորձում է անել, զուտ բեմականացում է հիմնականում արտաքին լսարանի, իր տերերի համար։ Իր հիստերիան նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ իրեն կառավարելու, իշխելու այդ ժամանակահատվածը, Հայաստանում ցոփ ու շվայտ կյանք վարելու հնարավորությունը տրվել է զուտ Արցախի հարցը փակելու համար, Հայաստանը այս պրոբլեմների մեջ ներքաշելու համար։ Նա նախ և առաջ իր տերերին պետք է իր հիստերիկ պահվածքով ցույց տա, ընդ որում՝ հրաշալի բեմականացված հիստերիայով, որ Արցախի մասին հիշատակումն իրեն կատաղության է հասցնում, որովհետև այդ հարցը փակ է, այդպիսի հարց գոյություն չունի՝ դրանով հանգստացնելով, հանդարտեցնելով ու նաև մոլորեցնելով իր տերերին այն առումով, որ համարեն՝ իրենց պահանջները կատարվում են։ Մեր երկրում ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող, այստեղ իշխում է բռնապետը, տիրում է բռնապետություն, ահաբեկում են սեփական ժողովրդին, շանտաժի են ենթարկում, «փռում» են ասֆալտին, կեղեքում են, ծաղրում, բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներին դիմում են, որպեսզի ժողովրդին պահեն վախի մեջ։ Նորմալ իշխանությունները հաջողում են այն պարագայում, երբ ոչ թե վախենում են արտաքին գործընկերներից և թշնամիներից, այլ՝ սեփական ժողովրդից։ Այն պահից, երբ իշխանությունը կվախենա սեփական ժողովրդից և ոչ թե հակառակը, հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել ու կարգավորել»։

Արցախի հարցի հանդեպ հետաքրքրությունն իրականում չի մարել։ Միջազգային գործընկերներից, տարբեր երկրների խորհրդարաններից ու գործիչներից եկող ազդակներն այդ մասին են վկայում։ «Մեզ օդ ու ջրի պես պետք են ազգային ուժեր։ Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն, որովհետև հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ։ Չունենք բանակցային գործընթաց որպես այդպիսին, որքան էլ փորձեն դրա ցուցադրությունն անել, ակնհայտ է, որ բանակցային որևէ պրոցեսում Հայաստանի իշխանությունները ուղղակի չկան։ Ելնելով դրանից, որպեսզի կարողանանք խոսել ապագայի մասին, ապա մեզ պետք են ազգային իշխանություններ, որոնք ներգրավված կլինեն բանակցային գործընթացում և դրանում օրակարգային հարց կլինի հայի իրավունքի պաշտպանությունը։ Մարդու անօտարելի իրավունքն է իր բնօրաննում ապրելու իրավունքը։ Հիմա ստացվում է, որ 160 հազար հայ առնվազն զրկված է այդ բնական իրավունքից, ի դեպ, ինչի վրա, որ աշխարհը կառուցված է, հիմնված, հակառակ դեպքում՝ քաոս է տեղի ունենում, տեսնում ենք, թե պատերազմներն ինչից են սկսվում։ Եթե ավելի ուշադիր լինեք, Արցախն այդ առումով նախադեպ դարձավ աշխարհի համար։ Հետևաբար, աշխարհն ունի այդ խնդիրը լուծելու կարիք։ Այս՝ համարյա երեք տարվա ընթացքում միջազգային որևէ դերակատարի, որևէ երկրի ներկայացուցչի՝ պաշտոնյա լինի, թե հասարակական գործիչ (ի դեպ, պաշտոնյաների շրջանում քիչ չեն շփումները, և հընթացս աշխարհագրությունն այդ առումով մեծանում է), չի եղել գեթ մեկը, ով կասկածի տակ կդնի մեր՝ Արցախում ապրելու իրավունքը։ Նաև այդ մարդիկ են բազմիցս ասել՝ միջազգային հանրությունը անզոր է ունենալու որևէ դերակատարություն այս հարցում, քանի նման կամք չունի մեր երկրի ղեկավարությունը։ Իրավիճակը կտրուկ փոխվելու է, և դա պատերազմական իրավիճակի հետ որևէ կապ չի ունենալու, հակառակը՝ գալու է հստակ բանակցային դաշտ, որտեղ Հայաստանը հնարավորություն կունենա իր սուբյեկտայնությունը բարձրացնելու։ Արդեն քննարկումների արդյունքում պիտի գտնվեն այն լուծումները, որոնք կբավարարեն երկու ժողովուրդներին՝ հայերին և ադրբեջանցիներին, այսինքն՝ երկու ժողովուրդները կունենան արդարության զգացում, այն, ինչի համար երեսուն տարի շարունակ տեղի են ունեցել բանակցություններ։ Այն ժամանակ արդարության զգացում դեռևս չուներ Ադրբեջանը, և բանակցային գործընթացի արդյունքում դա ևս պետք է տեղի ունենար, ինչն այս իշխանությունների ձեռամբ ուղղակի չեղարկվեց։ Հետևաբար, մեզ պետք են այն իշխանությունները, որոնք կգնան հենց այս օրակարգով, որտեղ որևէ խոսք կամ միտք չկա պատերազմի մասին։ Խոսքն արդարության հաստատման մասին է, արդարության զգացումը լինելու է երկու ժողովուրդների մեջ։ Այստեղ չկա պատերազմ, կա ընդամենը դիվանագիտական աշխատանք, որտեղ այս իշխանությունները կապիտուլ յացիայի են ենթարկվել, իրենք այլևս չեն կարող դիվանագիտական որևէ գործունեություն ծավալել»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում