Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարները

Դելոյթի 2026 թ. GenZ և միլենիալների համաշխարհային հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդների համար կարիերան այլևս սանդուղք չէ, այլ՝ աճի, իմաստի և ֆինանսական կայունության համադրություն: Միևնույն ժամանակ Հայաստանում բանկային ոլորտն արդեն գերազանցել է ՏՏ-ին նոր աշխատատեղերով, իսկ կրթությունը մնում է ամենաքիչ ընտրվող, բայց ամենամեծ ազդեցություն ունեցող ոլորտներից մեկը: Իսկ թե ինչ են ցույց տալիս Հայաստանի երիտասարդ մասնագետների, այդ թվում՝ ՏՏ ոլորտում ներգրավված մասնագետների հետ աշխատող կազմակերպության թվերը, բացահայտել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հավաքագրման խմբի ղեկավար Արշակ Պողոսյանի հետ զրույցով:

Ի՞նչ են իրականում փնտրում հայ երիտասարդներն աշխատաշուկայում:

Հայաստանի աշխատաշուկան վերջին տարիներին փոխվել է ավելի արագ, քան դրան հասցնում են արձագանքել թե՛ կրթական համակարգը, թե՛ հենց երիտասարդները։ Ըստ Staff.am-ի «Աշխատաշուկայի հաշվետվություն 2025»-ի՝ բանկային և ֆինանսական ոլորտն այսօր առաջին անգամ գերազանցել է ՏՏ ոլորտին նոր աշխատատեղերի ծավալով՝ 20.8% ընդդեմ 20.2%-ի։ ՏՏ ոլորտը, որը տարիներ շարունակ համարվում էր երիտասարդների «երաշխավորված» ուղին, հասունացել է և սղվել. ընկերությունները փնտրում են փորձառու, նեղ մասնագիտացած կադրեր, մինչդեռ սկսնակների համար դռները նկատելիորեն փակվել են։

Արդյունքում ձևավորվել է պարադոքս, որին բախվում է գրեթե յուրաքանչյուր շրջանավարտ. գործատուն պահանջում է փորձ, բայց փորձ ձեռք բերելու հնարավորությունները քչանում են։ Առաջին լուրջ պատասխանատվությունը, առաջին թիմը, առաջին իրական նախագիծը երիտասարդ մասնագետի համար դարձել են դեֆիցիտ։

Իսկ ի՞նչ են ուզում հատկապես GenZ և միլենիալները:

Այս հարցին ամենածավալուն պատասխաններից մեկը տալիս է Deloitte-ի «Gen Z և միլենիալներ 2025» համաշխարհային հետազոտությունը, որ ներառել է 23 482 հարցվածներ 44 երկրից։ Մինչև 2030 թվականը այս երկու սերունդները միասին կկազմեն աշխարհի աշխատուժի մոտ 74%-ը, և նրանց սպասումներն արդեն այսօր վերաձևում են աշխատաշուկան։

Հետազոտության ամենաանսպասելի թվերից մեկն է. Z սերնդի ներկայացուցիչների միայն 6%-ն է իր կարիերայի գլխավոր նպատակ համարում ղեկավար պաշտոնի հասնելը։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ նրանք հավակնություն չունեն։ Նույն հետազոտությունը ցույց է տալիս, որ Z սերնդի 70%-ը շաբաթական առնվազն մեկ անգամ ժամանակ է հատկացնում իր հմտությունների զարգացմանը, իսկ գործատու ընտրելիս սովորելու և զարգանալու հնարավորությունը նրանց համար առաջին երեք չափանիշներից մեկն է։

Փոխվել է նաև այն, թե ինչպես են երիտասարդներն ուզում սովորել։ Հարցվածների 89%-ը ամենաարդյունավետ է համարում գործնական, աշխատանքի ընթացքում ձեռք բերվող փորձը, իսկ 86%-ը՝ փորձառու գործընկերոջ մենթորությունը։ Այսինքն՝ ոչ թե դասընթաց, այլ իրական գործ և իրական ուղեկցում։

Deloitte-ն այս սերնդի ընտրությունը նկարագրում է որպես երեք գործոնի համադրություն՝ իմաստալից աշխատանք, ֆինանսական կայունություն և բարեկեցություն։ Կարևոր է ճիշտ կարդալ այս բանաձևը. խոսքը փողի և իմաստի հակադրության մասին չէ։ Աշխատավարձը երիտասարդի համար շեմ է՝ պայման, որից ցածր առաջարկը պարզապես չի դիտարկվում։ Բայց այդ շեմից վեր որոշումը կայացնում են այլ գործոններ՝ աճ, պատասխանատվություն, իմաստ և լավ ղեկավար։

Ի՞նչ կապ ունի այս ամենը դպրոցի հետ:

Հայաստանում կրթության ոլորտը նոր աշխատատեղերի ընդամենը 3.2%-ն է ապահովում. սա շուկայի ամենափոքր հատվածներից է։ Միևնույն ժամանակ հենց այս ոլորտից է կախված, թե ինչ որակի շրջանավարտներ կմտնեն մյուս բոլոր ոլորտներ ընդամենը հինգ տարի հետո։ Մարզային ու գյուղական դպրոցներում ուսուցիչների պակասը մնում է կրթական համակարգի ամենասուր խնդիրներից մեկը։ 600-ից ավելի թափուր հաստիք է առկա այս պահին հանրակրթության ոլորտում։

Հենց այս երկու խնդիրների հատման կետում՝ երիտասարդների՝ իրական փորձի պակասի և դպրոցների՝ ուժեղ կադրերի պակասի, վերջին տարիներին ձևավորվել է ուշագրավ միտում. ուսուցչությունը սկսում է դիտարկվել ոչ միայն որպես կոչում, այլև որպես առաջնորդության դպրոց՝ վաղ պատասխանատվության, թիմ առաջնորդելու և իրական արդյունքի հասնելու փորձ, որի հնարավորությունը երիտասարդ մասնագետն այլ վայրում այդքան վաղ չի ստանում։

Այս միտումը հաստատում են նաև թվերը. «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի 2026 թվականի “Ուսուցիչ-առաջնորդների երկամյա ծրագրի” հավաքագրման տվյալներով՝ ծրագրին 2025-20206 ուս.տարում դիմել է 3,555 երիտասարդ մասնագետ՝ նախորդ տարվա 899-ի փոխարեն՝ գրանցվելով ավելի քան կրկնակի աճ, և ապա դասավանդելու պայմանագիր է կնքել 60 մասնակից՝ 58%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Ուշագրավ է հատկապես, որ ծրագրին ՏՏ ոլորտից միացող մասնագետների (Tech4Armenia) շրջանում դիմումից մինչև պայմանագիր հասնողների տեսակարար կշիռը կազմել է 21.7%՝ ամենաբարձր տեսակարար կշիռը բոլոր խմբերի մեջ։ Այլ կերպ ասած՝ ՏՏ ոլորտից, որտեղ աշխատավարձերն ամենաբարձրն են երկրում, մարդիկ գիտակցված ընտրությամբ ընտում են իրենց աշխատանքին զուգահեռ մտնել դասարաններ։ Սա լավագույնս ցույց է տալիս, որ Deloitte-ի նկարագրած «շեմից վեր» գործոնները՝ իմաստը, աճը, ազդեցությունը, Հայաստանում նույնպես գործում են ծրագրավորողների, ինժեներների, և ՏՏ այլ մասնագետների համար։

Ուսուցիչների հավաքագրման նոր սեզոնը և Early Bird հնարավորությունը:

2027 թ.-ի սեպտեմբերից դասարան մտնելու, մեկ տարի դասավանդելու և ապա
ևս մեկ տարով դասավանդումը երկարաձգելու (1+1) համար «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»՝ Ուսուցիչ-առաջնորդների երկամյա ծրագրի հավաքագրման նոր սեզոնը մեկնարկել է 2026 թ.-ի հուլիսին։ Մինչև հուլիսի 31-ը վաղ հավաքագրմամբ դիմողները կոնկրետ առավելություններից են օգտվելու՝ վաղ արձագանք, ընտրության փուլերի առաջնահերթ անցկացում, տեղակայման վայրի ընտրության ավելի լայն հնարավորություն, իսկ վերջին կուրսի ուսանողները նաև կրթաթոշակային ֆոնդից օգտվելու հնարավորություն կստանան։

Վաղ դիմելը պատահական շեշտադրում չէ. հավաքագրման տվյալները ցույց են տալիս, որ սեզոնի սկզբում դիմող թեկնածուներն ավելի պատրաստված են և հավասար պայմաններով միևնույն է ավելի հաճախ են հասնում մինչև պայմանագիր, քան գարնանային վերջին շաբաթներին դիմողները։

Երկամյա ծրագիրը մասնակիցներին առաջարկում է հենց այն, ինչ, ըստ հետազոտությունների, փնտրում է նոր սերունդը՝ իրական պատասխանատվություն առաջին իսկ օրվանից, անհատական մենթորություն ողջ ընթացքում, առաջնորդության զարգացման մոդել և ուղղորդված միջամտություններ ծրագրի ողջ ընթացքում, և ամենակարևորը չափելի ազդեցություն մասնագիտական ու անձնային որակների զարգացման մասով։ Ծրագիրը բաց է գրեթե բոլոր մասնագիտությունների շրջանավարտների, ուսանողների և գործող մասնագետների համար. մանկավարժական կրթությունը պարտադիր չէ։