Ստեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Ատոմ Զուրաբյանի գլխավորությամբ, Ստեփանավան քաղաքում կանխել են կնոջ ինքնասպանության փորձը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 17:30-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ մի կին Ստեփանավան քաղաքում՝ ժողովրդին հայտնի Բալայանի անվան կամրջից, պատրաստվում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելու եղանակով։
Փրկարարները, ցուցաբերելով օպերատիվություն և գրագետ աշխատանք, կարողանում են կանխել կնոջ ծայրահեղ քայլը, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողների հետ նրան տեղափոխում են ոստիկանության Ստեփանավանի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կինը, ում փրկել են փրկարարները, ազգությամբ ռուս Իրինա Պ.-ն է։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց