Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն

«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին

Արձակուրդի շրջանն ավանդաբար թեժ ժամանակահատված է ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև զեղծարարների համար։ Վերջին տարիների ամենավտանգավոր սխեմաներից մեկն ուղղված է հյուրանոցների ամրագրման ծառայություններից օգտվող հաճախորդների դեմ։ Դրա առանձնահատկությունն այն է, որ զեղծարարների հաղորդագրությունը կարող է ստացվել կապի պաշտոնական ալիքով և պարունակել ձեր ուղևորության իրական տվյալները։

            Խաբեության մեխանիզմը․ հյուրանոցի համակարգի կոտրումից մինչև գումարի հափշտակում

  • Հյուրանոցի համակարգի կոտրում։ Զեղծարարները ստանում են հասանելիություն հյուրանոցի աշխատանքային համակարգ, որի միջոցով աշխատակիցները կառավարում են Booking.com կայքով կատարված ամրագրումները։ Արդյունքում՝ զեղծարարներին հասանելի են դառնում հաճախորդների իրական տվյալները՝ անունը, ընտրած հյուրանոցը, կեցության ժամկետը և այլ տեղեկատվություն։
  • Համոզիչ նամակ։ Այս տվյալներին հասանելիություն ստանալով՝ զեղծարարները հաճախորդին ուղարկում են հաղորդագրություն՝ Booking.com-ի ներկառուցված նամակագրության միջոցով, այսինքն՝ կարծես նույն հյուրանոցի անունից և պաշտոնական հաղորդակցության ալիքով։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ բանկային քարտը ստուգելիս սխալ է տեղի ունեցել, և ամրագրումը կարող է չեղարկվել, եթե հաճախորդը շտապ չհաստատի վճարման եղանակը։
  • Վճարման կեղծ էջ։ Հղումը տանում է մի կայք, որն արտաքնապես չի տարբերվում Booking.com-ի իրական կայքից․ նույն համարների լուսանկարներն են, նույն ոճը, երբեմն՝ կեղծ ծանուցումներ այն մասին, որ «հարակից հյուրանոցներում տեղերը սպառվել են»։
  • Գումարի հափշտակում։ Հենց որ զոհը մուտքագրում է իր բանկային քարտի տվյալները, դրանք հայտնվում են զեղծարարների ձեռքում և կարող են օգտագործվել միջոցների անօրինական գանձումների համար։

            Կարևոր հանգամանք

            Հենց կապի պաշտոնական ալիքն է այս սխեման դարձնում այդքան վտանգավոր․ հաղորդագրությունը ստացվում է իրական Booking.com հավելվածի միջոցով և պարունակում ձեր ուղևորության ճշգրիտ ամսաթվերն ու մանրամասները, ուստի ավելի վստահելի է թվում, քան սովորական սպամ նամակը։

            Ճնշման լրացուցիչ գործիք է շտապողականությունը։ Ձեզ տեղեկացնում են, որ ամրագրումն ուր որ է կչեղարկվի, իսկ ազատ համարներ գրեթե չեն մնացել։ Անձը, վախենալով կորցնել երկար սպասված արձակուրդը, մուտքագրում է իր տվյալները՝  չհասցնելով ստուգել հղումը։

          Իրավական ծուղակ

            Եթե օգտատերն ինքն է մուտքագրում իր քարտի տվյալները ֆիշինգային էջում և հաստատում գործարքը մեկանգամյա SMS կոդով, բանկային համակարգը նման գործարքը դիտարկում է որպես քարտապանի կողմից հաստատված։

Կասեցնել փոխանցումը կամ վերադարձնել գողացված գումարը նման իրավիճակում դառնում է չափազանց դժվար։

            IDBank-ը խորհուրդ է տալիս․

  • Մի անցեք ամրագրման վերաբերյալ հաղորդագրությունների հղումներով։ Մուտք գործեք Booking.com միայն պաշտոնական հավելվածի միջոցով կամ ձեռքով մուտքագրելով կայքի հասցեն բրաուզերում։
  • Ստուգեք կայքի հասցեն։ Իսկական դոմենն է booking.com: Գծիկներով կամ հավելյալ բառերով ցանկացած տարբերակ կեղծիքի նշան է։
  • Եթե կասկածում եք՝ անմիջապես կապ հաստատեք հյուրանոցի հետ։ Մի գրեք Booking.com-ի ներկառուցված նամակագրությունում․ եթե համակարգը կոտրված է՝ զեղծարարները հենց այնտեղ են կարդում երկխոսությունը։
  • Քարտի տվյալները երբեք կրկին մի մուտքագրեք «նույնականացման համար»։ Իրական ամրագրման ծառայությունները նամակի հղումով չեն խնդրում հաստատել ձեր հաշվին արդեն իսկ կցված քարտը։
  • Եթե քարտի տվյալներն արդեն մուտքագրված են կասկածելի կայքում՝ անմիջապես կապ հաստատեք բանկի հետ․ քարտի ժամանակին արգելափակումը կարող է կանխել գումարի հափշտակումը։

            Հիշեք․ նամակի ներկայանալի և  ծանոթ տեսքն ապահովության երաշխիք չէ։ Թույլ մի՛ տվեք, որ ամրագրումը կորցնելու տագնապը հանգեցնի գումարային կորուստների։ Ձեր զգոնությունը լավագույն պաշտպանությունն է նույնիսկ արձակուրդների շրջանում։

            ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

            010-59-33-33