Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Ucom-ը ներկայացնում է «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկը՝ հնարավորություն տալով հատուկ պայմաններով և լրացուցիչ առավելություններով ձեռք բերել նոր Samsung Galaxy A27 5G սմարթֆոնը։ Մինչև հոկտեմբերի 10-ը Ucom-ից Samsung Galaxy A27 ձեռք բերող բաժանորդները կստանան նաև Samsung Galaxy Buds Core բրենդային ականջակալ, ինչպես նաև Level Up+ 3000 սակագնային պլանով գեղեցիկ հեռախոսահամար՝ 2 ամիս անվճար։
Samsung Galaxy A27-ը համատեղում է ժամանակակից դիզայնը, 5G կապի հնարավորությունը և առօրյա օգտագործման համար պահանջված տեխնիկական բնութագրերը։ Սմարթֆոնն ունի 6.7 դյույմանոց Super AMOLED էկրան, 50 ՄՊ հիմնական տեսախցիկ, 5000 մԱժ մարտկոց և AI գործառույթներ։ Այն հասանելի է 6ԳԲ / 128ԳԲ և 8ԳԲ / 256ԳԲ հիշողության տարբերակներով՝ բաց վարդագույն, սև և կապույտ գույներով։
«Նոր ուսումնական տարին նոր նպատակների ու հնարավորությունների շրջան է, և մեզ համար կարևոր է այդ փուլում մեր բաժանորդների կողքին լինել՝ ժամանակակից տեխնոլոգիաները դարձնելով առավել հասանելի։ Ucom-ում մենք շարունակաբար ձևավորում ենք առաջարկներ, որոնք համադրում են նորարարական լուծումները, հարմար պայմաններն ու իրական արժեքը՝ օգնելով մարդկանց ավելի արդյունավետ օգտվել թվային հնարավորություններից ուսման, աշխատանքի, հաղորդակցության և առօրյա կյանքի տարբեր իրավիճակներում», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նոր սմարթֆոնը նախատեսված է հատկապես նրանց համար, ովքեր մեկ սարքում փնտրում են ուսման, շփման, ժամանցի և ամենօրյա գործերի համար անհրաժեշտ հնարավորությունների լավ համադրություն։ Մեծ ու որակյալ էկրանը հարմար է տեսանյութեր և ուսումնական նյութեր դիտելու համար, 50 ՄՊ տեսախցիկը՝ լուսանկարներ ու տեսանյութեր ստեղծելու, իսկ տարողունակ մարտկոցը՝ սմարթֆոնն օրվա ընթացքում ակտիվ օգտագործելու համար։ 5G և AI հնարավորությունները լրացնում են ժամանակակից օգտատիրոջ համար անհրաժեշտ ֆունկցիոնալությունը։
Առաջարկի շրջանակում Samsung Galaxy A27-ի 6 ԳԲ / 128 ԳԲ և 8 ԳԲ / 256 ԳԲ տարբերակները հասանելի են համապատասխանաբար 122 900 և 141 900 դրամով, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ՝ սկսած 2560 դրամից, 0%-0%-0% պայմանով առաջին 8 ամիսների համար։
Samsung Galaxy Buds Core բրենդային ականջակալը լրացնում է առաջարկը՝ սմարթֆոնն առավել հարմար դարձնելով երաժշտություն լսելու, տեսանյութեր դիտելու, առցանց դասերին միանալու կամ զանգեր կատարելու համար։ Իսկ Level Up+ 3000 սակագնային պլանով գեղեցիկ հեռախոսահամարը հնարավորություն է տալիս նոր սմարթֆոնն անմիջապես օգտագործել Ucom-ի կապի ծառայություններով՝ առաջին 2 ամիսն անվճար։
«Վերադարձ դպրոց 2026» առաջարկը գործում է 2026 թվականի օգոստոսի 10-ից մինչև հոկտեմբերի 10-ը Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում և առցանց խանութում https://shop.ucom.am/am/։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց