Հայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը
21-ը օգոստոսի, 2026թ․ Երևան․ E-auto ընկերությունը, որը HONGQI էլեկտրամոբիլների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և Վրաստանում, Երևանում բացել է ավտոմոբիլային այս բրենդի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը՝ ներդնելով շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլար։
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, HONGQI-ի մայր գործարանի՝ FAW ընկերության՝ Արևելյան Եվրոպայում գլխավոր տնօրենի տեղակալ Լու Ժիգուանը:
Ռուբինյանց 40/3 հասցեում՝ գրեթե 3000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով նոր համալիրում մեկ հարկի տակ գործում են HONGQI-ի ֆլագմանային խանութ-ցուցասրահը, տեխնիկական սպասարկման կենտրոնը և ավտոմեքենաների ներկման մասնագիտացված կայանը։ Ընկերությունը նաև տնօրինում է շուրջ 2500 քմ մակերեսով պահեստային տարածք անհրաժեշտ պահեստամասերի մշտական առկայությունն ապահովելու համար։
HONGQI-ն Հայաստանում ներկայացնելուց կարճ ժամանակ անց E-autoն կարողացել է ոչ միայն դառնալ էլեկտրամոբիլների պաշտոնական ներկրման շուկայի առաջատար, այլև ձևավորել մեքենաների վաճառքից մինչև երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում ընդգրկող ամբողջական ենթակառուցվածք։
2025 թվականին E-auto-ն Հայաստան է ներմուծել շուրջ 800 էլեկտրամոբիլ՝ ապահովելով պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծված էլեկտրամոբիլների շուրջ 35%-ը։ 2026 թվականին ընկերությունը շարունակում է պահպանել առաջատար դիրքը՝ մինչ օրս ներմուծելով արդեն շուրջ 500 էլեկտրամոբիլ։ E-auto-ի նպատակն է մինչև տարեվերջ գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը։
«Այսպիսի արագ աճը մեզ համար, այո, մեծ ձեռքբերում է, բայց, միևնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն։ Մեր աշխատանքը չի ավարտվում մեքենայի վաճառքով. հաճախորդը պետք է վստահ լինի, որ միշտ, իր մեքենայի հետ կապված ցանկացած հարցի դեպքում ունի մեկ հասցե, որտեղ կստանա լիարժեք մասնագիտացված և վստահելի սպասարկում։ Շուրջ 5 միլիոն դոլարի ներդրմամբ մենք ստեղծել ենք այդ ենթակառուցվածքը Հայաստանում HONGQI-ի յուրաքանչյուր վարորդի համար»,-ասում է E-auto ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Գևորգ Աղաջանյանը։
Նոր կենտրոնը համալրված է HONGQI էլեկտրամոբիլների տեխնիկական զննման, սպասարկման և վերանորոգման բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև ավտոմեքենաների ներկման կայանով, որտեղ կիրառվում են գործարանային տեխնոլոգիաներ և ստանդարտներ՝ ապահովելով բարձրակարգ արդյունք և որակ։
«Վերջին տարիներին էլեկտրամոբիլների ներմուծման և շահագործման խթանման քաղաքականությունը Էկոնոմիկայի նախարարության առաջնահերություններից է, ինչի նպատակով տրամադրվում են ԱԱՀ- ի և մաքսատուրքերի ազատման արտոնություններ: Այսօրվա խորհուրդն էլ փաստում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք: Իսկ միջազգային ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչների դերը կարևոր է ոչ միայն որակյալ տրանսպորտային միջոցների ներմուծման, այլև ենթակառուցվածքների զարգացման, պատասխանատվության ինստիտուտի ձևավորման և երաշխիքի տրամադրման առումով»,-ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:
E-auto-ի արագ զարգացումը շարունակվում է նաև Հայաստանի սահմաններից դուրս։ 2025 թվականին գրանցած արդյունքներից հետո ընկերությունը 2026 թվականի սկզբին դարձել է HONGQI-ի պաշտոնական ներկայացուցիչը նաև Վրաստանում՝ հայկական շուկայում հաջողությամբ կիրառված բիզնես մոդելը տեղափոխելով տարածաշրջանային մակարդակ։
«Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել մեր գործընկերոջ հետ՝ բոլոր հաճախորդներին հուսալի սպասարկում և երկարաժամկետ աջակցություն ապահովելու նպատակով, և այս նոր ցուցասրահի շնորհիվ հայաստանի հաճախորդներն այժմ կարող են ավելի մոտիկից ծանոթանալ HONGQI-ին և անձամբ փորձարկել մեր արտադրանքը», - ասել է HONGQI-ի մայր գործարանի՝ FAW ընկերության՝ Արևելյան Եվրոպայում գլխավոր տնօրենի տեղակալ Լու Ժիգուանը:
Երևանում E-auto-ի հասցեներն են՝ Ռուբինյանց 40/3 և Դավիթ Բեկ 138/4: Ընկերությունը HONGQI Էլեկտրամոբիլների համար տրամադրում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։
Համագործակցելով Հայաստանում գործող գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ՝ E-auto ն իր հաճախորդներին տրամադրում է նաև ավտովարկ ձևակերպելու հատուկ հնարավորություն՝ սկսած 0% կանխավճարից։
Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է www.hongqi.am կայքում, Facebookյան էջում և +37410330330, +37491330330 հեռախոսահամարներով։
E-auto ընկերության մամուլի ծառայություն՝ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց