Խnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օգոստոսի 19-ի ժամը 23․30-ի սահմաններում մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցում վարորդների միջև տեղի է ունեցել միջադեպ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Ըստ տեղեկության՝ «Մերսեդեսի» վարորդը, ձայնային ազդանշան տալու չնչին առիթով, խախտելով երթևեկության կանոնները՝ վազանց է կատարել ու մեքենայով փակել «Կիա» մակնիշի մի մեքենայի ճանապարհը։ Այնուհետև, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ «Մերսեդեսի» վարորդն ու նրա ուղևորը բռնություն գործադրելով մեքենայից դուրս են բերել «Կիայի» վարորդին, հնչեցրել հայհոյանքներ, հասցրել հարվածներ։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական ոստիկանների միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են Ավանի Թեմրուչի փողոցի բնակիչ «Մերսեդեսի» 30-ամյա վարորդն ու Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ 25-ամյա ուղևորը, ձերբակալվել ու տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ «Մերսեդեսը» տեղափոխվել է նույն բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց