Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին
Ucom-ի աջակցությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» երկշաբաթյա ծրագրին՝ խորացնելով իրենց գիտելիքները հեռահաղորդակցության ոլորտում կիբեռանվտանգության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ։
Ucom-ի մասնագետները պատանիների համար անցկացրեցին տեսական և գործնական հանդիպումներ՝ ներկայացնելով թիմային աշխատանքի և ճգնաժամերի կառավարման առանձնահատկությունները, արդյունավետ հաղորդակցության սկզբունքները, հեռահաղորդակցության ոլորտում կիբեռանվտանգության դերը, ինչպես նաև ոլորտում առկա մասնագիտական և կարիերայի հնարավորությունները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան անմիջականորեն շփվելու տարբեր ուղղությունների մասնագետների հետ, ծանոթանալու նրանց աշխատանքին և քննարկելու իրենց հետաքրքրող հարցերը։
«Junior Academy»-ն ձևավորվեց որպես «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» նախաձեռնության շարունակություն։ Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ցանկություն էին հայտնել ավելի մոտիկից ծանոթանալու Ucom-ի աշխատանքին և հասկանալու, թե ինչպես են ստացած գիտելիքները կիրառվում իրական աշխատանքային միջավայրում։ Նրանց հետաքրքրությանը արձագանքելով՝ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց երկշաբաթյա ծրագիրը։
«Ucom-ի համար երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը միայն կրթական նախաձեռնություն չէ, այլ ներդրում Հայաստանի տեխնոլոգիական ներուժի զարգացման մեջ։ Տեխնոլոգիական ոլորտի առաջընթացը կախված է ոչ միայն նոր լուծումներից, այլև այն մարդկանցից, որոնք ստեղծելու և զարգացնելու են դրանք։ Մենք միշտ պատրաստ ենք մեր փորձը, գիտելիքն ու մասնագիտական միջավայրը հասանելի դարձնել երիտասարդներին՝ օգնելով նրանց ավելի վստահ պատկերացնել իրենց հնարավորությունները և ապագա մասնագիտական ուղին», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Junior Academy»-ն Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի համագործակցության հերթական քայլն է՝ ուղղված երիտասարդների թվային գրագիտության բարձրացմանը, տեխնոլոգիական գիտելիքների զարգացմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։ Նախաձեռնության միջոցով պատանիները հնարավորություն են ստանում ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերել, այլև դրանք կապել իրական աշխատանքային միջավայրի և տեխնոլոգիական ոլորտում ապագա մասնագիտության ընտրության հետ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց