Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Ապօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվել

Այսօր Երևանի Շիրակի 49 հասցեից երկու քաղաքացի է բերման ենթարկվել։ Նրանցից մեկը քարով հարվածել և կոտրել է ոստիկանության ծառայողական մեքենայի ապակին։

Բանն այն է, որ այս հասցեում տարիներ շարունակ ապօրինի կերպով շինարարական աղբավայր է գործածվել։

Մասնավորապես, Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ մայրաքաղաքին պատկանող մոտ 10.000 մ² մակերեսով հողատարածքում ոչ միայն ապօրինի վագոն-տնակ է տեղադրված եղել, այլեւ դրա բնակիչները հարակից տարածքը որպես վճարովի աղբավայր են գործարկել: Մեր տեղեկություններով, շինարարական աղբով բեռնված յուրաքանչյուր ավտոմեքենայի վարորդից, ըստ բեռնատարի ծավալի՝ գանձել են 1000-ից 5000 ՀՀ դրամ գումար՝ թույլատրելով աղբը բեռնաթափել այնտեղ։ 

Այսօր, սակայն, քաղաքապետարանը պայքարում է այդ երևույթի դեմ, ինչն էլ հարուցել էր բնակիչների դժգոհությունն ու միջադեպի պատճառ դարձել։ Կատարվածը այսօր անհարկի ուղղորդված շահարկումների տեղիք տվեց և օգտագործվեց որոշակի շրջանակների կողմից։  Մինչդեռ, ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ 

Radar Armenia-ի հետ զրույցում Շենգավիթի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը նշեց՝ աղբանոցի հետ կապված խնդիրը սկսվել է դեռ 2022 թվականից․

«Նրանք բիզնես են ծավալել։ Գումարի դիմաց թույլ են տալիս, որ մեքենաներով բերեն, այնտեղ աղբ թափեն։ Եվ, բացի դրանից, նաև իրենց տարածքն են կամաց-կամաց ընդլայնում ․ նաև այնտեղ վարձով տալու խնդիր կա»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ տվյալ տարածքում 7-10 շինություն կա, որոնք ապօրինի են կառուցվել․

«Մենք լավ հասկանում ենք, որ այնտեղ հաշմանդամ երեխեք կան, այնտեղ բազմազավակ ընտանիք է, ամենափոքրը՝ 2 ամսական։ Եվ հենց այդ ամեն ինչը հաշվի առնելով՝ այսօր քաղաքապետը որոշում կայացրեց ևս մեկ անգամ իրենց հնարավորություն տալ․ մենք վաղը հրավիրելու ենք իրենց այստեղ, և ներկա են գտնվելու և՛ ԳԱՍԿ-ի, և՛ հասարակականի ղեկավարները, որպեսզի իրենց բացատրենք և վերջին զգուշացումն անենք, որ դադարեցնեն այդ գործունեությունը»,- հավելեց վարչական շրջանի ղեկավարը։

Ռոմիկ Մխիթարյանի խոսքով՝ առաջիկա հանդիպմանը քննարկումներ կլինեն և լուծումներ կառաջարկվեն։ Նա նաև նշեց, որ այս պահին տարածքը չեն քանդում, սակայն եթե բնակիչներն իրենց զուսպ պահեն, շատ արագ քննարկումներ կլինեն ու կգտնվեն լուծումներ։

Նշենք, որ 2022 թ․ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի ցուցումով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ոստիկանության աշխատակիցների կողմից հսկողություն էր սահմանվել տվյալ տարածքում գործող ապօրինի աղբավայրի գործունեության նկատմամբ, որի արդյունքում բետոնե արգելապատնեշով փակվել էր աղբավայրի մուտքը։

Սակայն հետագայում, հեռացնելով արգելապատնեշը, Անուշ Զաքարյանը և Միշա Ալեքսանյանը մինչ օրս փաստացի շարունակում են իրենց ապօրինի գործունեությունը։ Արգելապատնեշը հեռացնելու համար այդ քաղաքացիները պատասխանատվության չեն ենթարկվել։ Ըստ Ռոմիկ Մխիթարյանի՝ իշխանությունը ներողամիտ է գտնվել․

«Մենք էլի ներողամիտ եղանք իրենց հանդեպ։ Որովհետև ոչ միայն բետոնով փակել էին, նաև քարով վնասել էին ոստիկանության մեքենան։ Բայց դե, ամեն դեպքում, հաշվի առնելով նրանց սոցիալական վիճակը, հաշմանդամ երեխաներին, քաղաքապետն այդպես որոշեց, որ մի անգամ էլ իրենց թույլ տանք ուղղվեն»,- շեշտեց նա։

Ռոմիկ Մխիթարյանը նշեց․ «Արդեն պետք է հասկանան և համաձայնեն․ եթե չհամաձայնեն, շարունակեն դիմադրել, տարածքը քանդվելու և մաքրվելու է»։

Ինչ վերաբերում է այս տարիներին նրանց գանձած գումարներին, վարչական ղեկավարն ընդգծեց, որ այն գնացել է մարդկանց գրպանը․ «Անձնական բիզնես է, էլի, այդպիսի վիճակ էր։ Եվ 2022 թվականից մի քանի անգամ իրենք զգուշացվել էին, որ նման գործունեություն չանեն։ Նույնիսկ իրենք պարտավորվել էին, որ իրենք պահպանեն տարածքը, թույլ չտան, բայց այդ․․․ այդ ավելին էր տրվել իրենց հնարավորությունը, էլի, որովհետև իրենք պահպանում են, ուրեմն կարող են նաև»,- հավելեց Ռոմիկ Մխիթարյանը։

Մինչ այդ, մեզ հետ զրույցում տեղի բնակիչներից մեկն էլ ասաց, որ իրենք գիտակցում են՝ տվյալ տարածքը ապօրինի է և կարող էին նման խնդրի առաջ կանգնել։

«Ես գիտեմ, որ ապօրինի է, 30 տարի ապրել եմ, եթե ուզում են քանդել, թող մեզ ապահովեն, ես էլ սաղ ամբողջը կթողնեմ, կգնամ։ Ինձ ոչ մի բան հետաքրքիր չէ»,- ասաց տեղի բնակիչը։

Բնակչի խոսքով՝ եթե նման խնդրի առաջ են կանգնած, ապա իրենք պատրաստ են տարածքը լքել՝ համապատասխան օգնություն ստանալուց հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։