Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր
Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխում է Հայաստանում առաջին հիբրիդային ներդրումային առաջարկի շրջանակում 3.9 մլրդ դրամ ծավալով թողարկված բաժնետոմսերը։ Առաջարկի համաձայն՝ բանկը ներդրողներին հնարավորություն է ընձեռում մասնակցել բաժնետոմսերի նոր թողարկմանը և ձեռք բերել 13.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր։ Ներդրումային նոր լուծումը համատեղում է բաժնետոմսերում ներդրված կապիտալի աճի ներուժն ու անժամկետ պարտատոմսերից ստացվող կանխատեսելի եկամուտը՝ ներդրողներին առաջարկելով պորտֆելի ձևավորման առավել դիվերսիֆիկացված մոտեցում։ Առաջարկը կգործի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը։
2015 թվականին Հայաստանի ֆոնդային բորսայում առաջին IPO-ն իրականացնելուց ի վեր Յունիբանկի բաժնետոմսերի գինն աճել է մոտ 70%-ով, իսկ ազատ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի մասնաբաժինը (free float) հասել է 10.7%-ի։ Վերջին երեք տարիների ընթացքում Բանկի բաժնետոմսերի միջին տարեկան շահութաբաժնային եկամտաբերությունը կազմել է 10–12%։ 2025 թվականի արդյունքներով բանկի բաժնետերերին վճարվել է 9.3 մլրդ ՀՀ դրամի շահութաբաժին։
25 տարիների ընթացքում Յունիբանկն ամուր դիրքեր է ձևավորել Հայաստանի բանկային համակարգում՝ բարձր ֆինանսական արդյունքների, տեխնոլոգիական նորարարությունների և հաճախորդակենտրոն մոտեցման շնորհիվ։ Յունիբանկն առաջին բանկն էր Հայաստանում, որը ներդրեց արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ և շարունակում է զգալի ներդրումներ կատարել թվային փոխակերպման ուղղությամբ, այդ թվում՝ ֆիզիկական անձանց հնարավորություն տալով առցանց դառնալ բանկի հաճախորդ՝ կենսաչափական նույնականացման միջոցով:
Moody’s միջազգային գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական» և վերահաստատել B1 վարկանիշը, ինչը պայմանավորված է Բանկի ակտիվների բարձր որակով, կայուն շահութաբերությամբ և ֆինանսավորման առավել անկայուն աղբյուրներից սահմանափակ կախվածությամբ։
Բաժնետոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026 թ. մայիսի 13-ի N 1/210Ա որոշմամբ, անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025 թ. նոյեմբերի 26-ի N 1/427Ա որոշմամբ, իսկ ծրագրային ազդագրի լրացումները՝ 2026 թ. մայիսի 22-ի N 1/228Ա և հունիսի 29-ի N 1/282Ա որոշումներով։ Ներդրողները բաժնետոմսերի և անժամկետ պարտատոմսերի ազդագրերը, ինչպես նաև կից ներկայացվող փաստաթղթերի տպագիր տարբերակները կարող են ստանալ Յունիբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակները՝ www.unibank.am




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց