Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը
ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ, «Վիկտորի Պարկ» ժամանցի այգու համաֆինանսավորմամբ «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» միջազգային էթնիկ նորաձևության լայնածավալ նախագիծը։ Այն կկայանա սեպտեմբերի 12–13-ը Երևանում: Այս մասին հայտնում է նախարարությունը։
«Նախագիծը երկխոսություն է անցյալի և ապագայի միջև, որի հիմնական նպատակն է ցույց տալ՝ մշակութային ժառանգությունը միայն անցյալի հիշողություն չէ, այլ կենդանի, ստեղծագործ և անսպառ աղբյուր, որը նոր կյանք է ստանում ժամանակակից արվեստում ու նորաձևության մեջ՝ դառնալով ժողովուրդներին միավորող կարևոր կամուրջ։
Երկու օր շարունակ մեկ հարթակում կհամախմբվեն 11 երկրների պատվիրակություններ, դիզայներներ, արհեստագործներ ու մշակութային ժառանգության պահպանման ոլորտի մասնագետներ Հայաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լիտվայից, Սերբիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Քաթարից, Հունգարիայից, Ուրուգվայից և Անգլիայից։
Ծրագիրը ներառում է.
ժամանակակից էթնո-հավաքածուների և հեղինակային ստեղծագործությունների ցուցադրություններ- ավանդական մշակութային ժառանգության,
խորհրդանիշների և պատկերագրության ժամանակակից վերաիմաստավորման հիման վրա ստեղծված արվեստի և դիզայնի աշխատանքների ներկայացում,
ավանդական արհեստների ժամանակակից մեկնաբանություններ և կենդանի ցուցադրություններ- ավանդական տեխնիկաների, նյութերի և ձեռագործ մշակույթի ներկայացում՝ ժամանակակից արվեստի, դիզայնի և ստեղծագործական մոտեցումների համատեքստում։
«Անցյալի ապագան-Future of the past» նախագիծը մեկ հարթակում համադրում է տարբեր ժողովուրդների մշակութային ինքնությունը, ավանդական գիտելիքն ու ժառանգությունը՝ դրանք վերաիմաստավորելով ժամանակակից արվեստի, նորաձևության և ստեղծագործական արտահայտչամիջոցների լեզվով»,- ասվում է հաղորդագրության մեջ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց