Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրին
Մաեստրո Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի միջազգային երաժշտական հիմնադրամը հրավիրում են մինչև 18 տարեկան հայ երիտասարդ դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars Program-ի 2027–2029 ուսումնական տարվա ծրագրին։
Առաջին անգամ է Հայաստանի երիտասարդ երաժիշտներին ընձեռվում հնարավորություն դառնալու աշխարհի ամենահեղինակավոր երիտասարդ դաշնակահարների ծրագրերից մեկի մասնակից և իրենց տաղանդը ներկայացնելու միջազգային բարձրագույն մակարդակում։
Լանգ Լանգի միջազգային երաժշտական հիմնադրամի կողմից ստեղծված Young Scholars Program-ը 2008 թվականից աջակցում է բացառիկ տաղանդ ունեցող երիտասարդ դաշնակահարների՝ նրանց մասնագիտական և ստեղծագործական զարգացման կարևորագույն փուլում։ Ծրագրի շրջանակում մինչ օրս ավելի քան 60 երիտասարդ երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից ստացել են հնարավորություն՝ աշխատելու աշխարհահռչակ երաժիշտների և առաջատար երաժշտական հաստատությունների մասնագետների հետ։
Ընտրված Young Scholars-ները դառնում են բացառիկ միջազգային երաժշտական համայնքի անդամներ՝ ստանալով Լանգ Լանգի և աշխարհի առաջատար երաժշտական հաստատությունների մասնագետների մենթորությունը, մասնակցելով միջազգային ակադեմիաներին և ունենալով ելույթների հնարավորություն աշխարհի հեղինակավոր բեմերում։
2027–2029 ուսումնական տարվա համար հայտերի ընդունելությունը բաց է մինչև 18 տարեկան դաշնակահարների համար՝ մինչև 2026 թվականի հոկտեմբերի 2-ը։ Հայաստանից երիտասարդ տաղանդները առաջին անգամ հնարավորություն ունեն ներկայանալու այս բացառիկ միջազգային հարթակին և իրենց երաժշտական ներուժը ներկայացնելու աշխարհին։
Ծրագրի, ընդունելության պահանջների և դիմելու կարգի մասին ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ Lang Lang International Music Foundation-ի պաշտոնական կայքում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»