Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմին
Սեպտեմբերի 17-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի, բաժնի պետի տեղակալ Ժիրայր Սեդրակյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են կիսաքայքայված վիճակում տղամարդու դի։
Այս պահին կարծես թե պարզվել է, որ տարածքը, որտեղ հայտնաբերվել է դին, Արաբկիր վարչական շրջանի ենթակայության տակ է, ու հիմա Դավթաշենի համայնքային ոստիկանները սպասում են ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ժամանմանը։
Ոստիկանության Դավթաշենի բաժնի պետ Զ․ Ավդիշոևի հանձնարարականով համայնքային ոստկանները պարզում են մահացածի ինքնությունը, ով սակայն անճանաչելի է, և հնարավոր չէ նրան նույնականացնել։
Հետևեք մեզ՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»