Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ
Ucom-ի աջակցությամբ Իմփաքթ Հաբ Երևանի կողմից իրականացվող Ucom Fellowship ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելել են Ucom և հանդիպել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ։
Հանդիպման ընթացքում Ռալֆ Յիրիկյանը մասնակիցների հետ կիսվել է առաջնորդության և ձեռներեցության ոլորտում իր փորձով ու դիտարկումներով, ծանոթացել թիմերի առաջընթացին, քննարկել նրանց առջև ծառացած մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները և տվել գործնական խորհուրդներ՝ ելնելով յուրաքանչյուր թիմի ընթացիկ կարիքներից։
Արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվող Ucom Fellowship ծրագիրն աջակցում է Հայաստանում գործող վաղ փուլում գտնվող թիմերին, ստարտափներին և ձեռներեցներին, որոնք տեխնոլոգիական լուծումներ են մշակում բնապահպանական խնդիրների լուծման համար։
«Լավ գաղափարը կարևոր սկիզբ է, բայց այն իրական փոփոխություն է դառնում միայն այն ժամանակ, երբ գաղափարի հետևում կանգնած մարդիկ պատրաստ են այն փորձարկել, զարգացնել և պատասխանատվություն ստանձնել արդյունքի համար։ Ucom-ում մեզ համար հատկապես կարևոր է տեսնել, որ տեխնոլոգիան կարող է ծառայել ոչ միայն բիզնեսի զարգացմանը, այլև բնապահպանական խնդիրների լուծմանը», – ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ութամսյա ծրագրի ընթացքում Իմփաքթ Հաբ Երևանը մասնակիցներին ուղեկցում է ինկուբացիոն ամբողջ գործընթացում՝ օգնելով ստուգել գաղափարների կենսունակությունը, ամրապնդել բիզնես մոդելները և մշակել նախատիպեր կամ նվազագույն կենսունակ արտադրանքներ (MVP)։
Ծրագիրը ներառում է մասնակիցների կարիքներին համապատասխան դասընթացներ, անհատական մենթորություն, փորձագիտական խորհրդատվություն, կապերի ստեղծման հնարավորություններ, ինչպես նաև հասանելիություն Իմփաքթ Հաբ Երևանի ձեռնարկատիրական համայնքին և աշխատանքային տարածքին։
Ucom-ի մասնագետները ևս ներգրավված են ծրագրում որպես մենթորներ՝ մասնակիցներին փոխանցելով գործնական փորձ, մասնագիտական դիտարկումներ և ոլորտային գիտելիքներ։
«Ucom Fellowship-ը մասնակիցներին տալիս է այն միջավայրը, գիտելիքն ու մասնագիտական աջակցությունը, որոնք անհրաժեշտ են վաղ փուլում գտնվող գաղափարը առավել կենսունակ լուծման վերածելու համար։ Իմփաքթ Հաբ Երևանում մեր դերն է ուղեկցել նրանց այդ ամբողջ ճանապարհին՝ սկզբնական ենթադրությունների ստուգումից և բիզնես մոդելի ամրապնդումից մինչև համապատասխան մենթորների ու փորձագետների հետ կապերի ստեղծում։ Ucom-ում նման հանդիպումները ևս մեկ կարևոր հնարավորություն են մասնակիցների համար՝ անմիջականորեն շփվելու փորձառու գործարար ղեկավարների հետ և ստանալու գործնական հետադարձ կապ», – ասել է Իմփաքթ Հաբ Երևանի գլխավոր գործադիր տնօրեն Նազարեթ Սեֆերյանը։
Ucom Fellowship-ի ավարտին թիմերը կներկայացնեն ծրագրի ընթացքում մշակած լուծումները։ Երեք լավագույն գաղափարները կստանան ֆինանսական աջակցություն՝ դրանց հետագա զարգացման համար։
Ucom-ի մասին
Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտներում՝ իր բաժանորդներին ապահովելով արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններ։
Ucom-ը ձևավորում է միասնական թվային էկոհամակարգ՝ կենտրոնանալով հաճախորդի փորձառության, ցանցի որակի և տեխնոլոգիական առաջատարության վրա։ 5G ցանցի զարգացումը, միջազգային տեխնոլոգիական համագործակցությունները և կայուն զարգացման ծրագրերը Ucom-ը դարձնում են ոչ միայն կապի օպերատոր, այլև երկրի թվային առաջընթացի առանցքային դերակատար։
Impact Hub Yerevan-ի մասին
Իմփաքթ Հաբ Երևանը հիմնադրվել է 2016 թվականին և ավելի քան 110 Իմփաքթ Հաբերից բաղկացած համաշխարհային ցանցի մաս է։ Այն աջակցում է ձեռներեցներին, նորարարներին և փոփոխություններ նախաձեռնող անհատներին՝ ինկուբացիոն ծրագրերի, կրթական հնարավորությունների, մասնագիտական ցանցերի և համագործակցային համայնքի միջոցով։
Հիմնադրումից ի վեր Իմփաքթ Հաբ Երևանն իրականացրել է ավելի քան 40 ծրագիր և կազմակերպել ավելի քան 500 կրթական հանդիպում ու միջոցառում։ Համայնքն այսօր միավորում է ավելի քան 350 անդամի, որոնք Հայաստանում իրականացնում են ավելի քան 100 նախագիծ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»