Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
Համալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան
Հասարակություն

IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքին

IDBank-ը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում նոր համագործակցություն է սկսել այս անգամ Սևան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։

Բանկը և «Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամը միավորել են ջանքերը՝ նպաստելու ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, ստեղծելու իրական հնարավորություններ կրթության և աշխատաշուկայի հասանելիության ապահովման համար։

«Ծրագրի նոր փուլը ենթադրում է աշխատանք ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի հետ՝ երեխաներից մինչև մեծահասակներ։ Նպատակ ունենք ծրագրի միջոցով շոշափելի արդյունք ունենալ, երբ ընտանիքը կունենա թե՛ իր սոցիալական խնդիրների, թե՛ համայնքում առավել արագ ինտեգրվելու խնդիրների լուծումները։ Հուսով ենք, որ շուտով դրական արդյունքներով կամփոփենք ծրագիրը։ Վստահ եմ, որ «Հարեհասի» աշխատանքն էական ազդեցություն կունենա արցախցի մեր հայրենակիցների ապագայի վրա», - ասաց IDBank-ի Հաղորդակցման և կայուն զարգացման վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Ծրագրի շրջանակում հաշվի են առնվելու յուրաքանչյուր ընտանիքի կարիքներն ու խնդիրները և աշխատանքներ են տարվելու անհատապես, ասաց «Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանը․ «Քանի որ «Հարեհասը» համայնքահեն ծրագիր է, յուրաքանչյուր համայնքում, որտեղ կան արցախցիներ, ինչ-որ նոր բան ստեղծվելու է նրանց կողմից՝ նոր նախագծեր, բիզնեսներ և այլն։ Մենք ամեն օր տեսնում ենք նրանց մեծ ներուժը և ուզում ենք աջակցել դրա զարգացմանը»։

«Կողք կողքի» ծրագրի շրջանակում IDBank-ը 2023 թվականից պարբերաբար աջակցություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին՝ կարևորելով նրանց ինտեգրումն ու նպատակ ունենալով օգնել նրանց ոտքի կանգնել և իրենց ապագան կառուցել Հայաստանում։ Վերջերս Բանկը ֆինանսավորել էր նաև Երևանի պետական համալսարանի 103 արցախցի ուսանողների կրթավճարները։

«Եթե ծրագրի սկզբնական շրջանում մեր աջակցությունը սոցիալական բնույթի էր, երբ անհրաժեշտ էր հոգալ պարզապես կենցաղային ծախսերը, ապա հետագայում մենք սկսեցինք աջակցել արցախցի մեր հայրենակիցների կրթությանը, վերապատրաստումներին ու նոր մասնագիտություն ձեռք բերելուն։ Դա հնարավորություն կտա նրանց ունենալ երկարաժամկետ աշխատանք ու ինքնուրույն լուծել սոցիալական խնդիրները», - ասաց Տաթևիկ Վարդևանյանը։

Առաջիկայում համայնքներում Բանկը կանցկացնի նաև ֆինանսական գրագիտության դասընթացներ, որոնք կօգնեն ընտանիքներին ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ ճիշտ և գրագետ ֆինանսական որոշումներ կայացնելու համար։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ