Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Եթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»
Հասարակություն

Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am

Սնդիկը (Hg) պատկանում է առաջին դասի վտանգավորության թունավոր նյութերի շարքին, որի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա անդառնալի հետևանքներ է թողնում։ Օրգանիզմ թափանցելով շնչառական ուղիներով կամ խմելու ջրի միջոցով՝ այն առաջացնում է քրոնիկ թունավորում (մերկուրիզմ)։ Սնդիկի բացառիկ թունավորության պատճառով միջազգային հանրությունը որդեգրել է դրա կիրառումն ու շրջանառությունը խստագույնս սահմանափակելու քաղաքականություն։ Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2017 թվականին վավերացրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան, իսկ 2022 թվականին ընդունել «Սնդիկի մասին» ՀՀ օրենքը։ Այս միջազգային փաստաթղթով և ազգային օրենսդրությամբ արգելվում է սնդիկի, դրա միացությունների և սնդիկ պարունակող արտադրանքի ապօրինի շրջանառությունը, ներկրումը, արտահանումը, ինչպես նաև դրանց չկարգավորված թափոնների արտանետումը շրջակա միջավայր։ Այս մասին գրում է Greens.am-ը։

Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո Հանրային հեռուստաընկերության եթերում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շտապեց հանգստացնել հանրությանը՝ հայտարարելով. «Որևէ տուժած չունենք։ Մենք չենք սպասել, որ քաղաքացիները դիմեն, արտագնա բժշկական թիմ է մեկնել, տեղում բնակիչների հետ ենք խոսել, գանգատներն ենք լսել»։

Առաջին հայացքից սա կարող է հանգստացնող լինել, սակայն բժշկագիտական տեսանկյունից նախարարի այս պնդումը ոչ միայն մասնագիտական խոցելիություն է պարունակում, այլև հանրությանը մոլորեցնելու միտում։

  1. Անմիջական, ակնհայտ ախտանիշներ (սրտխառնոց, կտրուկ ցավեր, գիտակցության կորուստ կամ հանկարծամահություն) ի հայտ են գալիս միայն այն ժամանակ, երբ օրգանիզմ է թափանցում սնդիկի չափազանց բարձր կոնցենտրացիա։
  2. Խմելու ջրի միջոցով սնդիկի ներթափանցումը չի առաջացնում անմիջապես նկատելի ախտանիշներ, որոնք տեղում արագ զննությամբ կարող է արձանագրել արտագնա բժշկական թիմը։ Լինելով առաջին դասի թունավոր նյութ՝ սնդիկն ունի կուտակային հատկություն․ այն աստիճանաբար հավաքվում է լյարդում, երիկամներում ու ուղեղում, իսկ քրոնիկ թունավորումը (մերկուրիզմ) ընթանում է աննկատ։ Այն քայքայում է նյարդային համակարգը՝ առաջացնելով հիշողության կորուստ և այլ ծանր հետևանքներ, որոնք կարող են ի հայտ գալ ամիսներ կամ տարիներ անց, երբ վնասն արդեն անդառնալի է։

Հետևաբար, առանց խորքային տոքսիկոլոգիական երկարատև հետազոտությունների՝ միայն բնակիչների «գանգատները լսելով» հայտարարել, թե «տուժածներ չկան», առնվազն անպատասխանատու է։ Պետական ապարատը փորձում է սնդիկի երկարատև, թաքնված վտանգը քողարկել «այս պահին մահացություն կամ սուր գանգատ չկա» մակերեսային թեզով։

Թեև մարդկային կյանքին ու առողջությանը սպառնացող անմիջական վտանգի ֆոնին շրջակա միջավայրի խնդիրներին հաճախ քիչ է անդրադարձ կատարվում, սնդիկը ոչ պակաս ավերիչ ազդեցություն է թողնում էկոհամակարգերի վրա։ էկոլոգիական այս աղետի արժեզրկումն անթույլատրելի է․ այն ուղղակիորեն սպառնում է բնակչության զանգվածային թունավորմանը։ Ջրային ավազաններում հայտնված սնդիկը բակտերիաների ազդեցությամբ հենց ջրային միջավայրում վերածվում է առավել թունավոր մեթիլսնդիկի։ Այնուհետև, օգտագործվելով ոռոգման նպատակով, այն թափանցում է հողի, բույսերի և գյուղատնտեսական մթերքի մեջ։ Մտնելով սննդային շղթա՝ վտանգն արդեն սահմանափակված չէ միայն Ծավի բնակչությամբ․ այդ ջրով ոռոգված գյուղմթերքի սպառման միջոցով սնդիկը նույն կուտակային մեխանիզմով կարող է տարիներ շարունակ թունավորել ամբողջ տարածաշրջանի բնակչությանը՝ խաթարելով թե՛ մարդկանց առողջությունը, թե՛ տարածաշրջանի էկոլոգիական հավասարակշռությունը։

Խմելու ջրի ցանցում ռազմավարական թունավոր նյութի հայտնվելը սովորական կենցաղային կամ տեխնիկական վթար չէ։ Սա ուղղակիորեն պետական և ազգային անվտանգության խնդիր է։ Ջրամատակարարման համակարգը երկրի առանցքային ենթակառուցվածքներից մեկն է, և դրա աղտոտումը կամ դիվերսիոն հնարավոր միջամտությունը պահանջում էր պետության, իրավապահ մարմինների անհապաղ, բացահայտ ու կոշտ արձագանքը։

Սակայն՝ ահազանգից անցել է ավելի քան 10 օր ,  բայց հանրությունը դեռևս չի ստացել պատասխաններ այն հարցերին, թե ինչպես է այդ վտանգավոր նյութը թափանցել ջրամատակարարման համակարգ, արդյոք տեղի է ունեցել դիվերսիոն ակտ, թե քիմիական թափոնների ապօրինի արտանետում, և ինչպիսի կոնկրետ միջոցառումներ են իրականացվում ջրատարների ու ջրային ռեսուրսների հետագա անվտանգությունն երաշխավորելու համար։

Պետական անգործությունն ու թեմայի «սրբագրումը» քլորոֆոսով

Չնայած Ծավ գյուղի դեպքը հանրային մեծ հնչեղություն ստացավ և լուրջ մտահոգություններ առաջացրեց, պետական ապարատն ու պատասխանատու գերատեսչությունները չստանձնեցին լիարժեք պատասխանատվություն։ Համարժեք քրեաիրավական և անվտանգային գնահատական տալու, մեղավորներին հայտնաբերելու և հանրությանը թափանցիկ տեղեկատվություն տրամադրելու փոխարեն՝ տեղի ունեցավ հանրային ուշադրության կազմակերպված շեղում։

Սնդիկի աղմուկից ընդամենը մի քանի օր անց տեղեկատվական դաշտ նետվեց նոր, էմոցիոնալ առումով «պայթյունավտանգ» թեմա․ լրատվամիջոցները և տեսանյութերը սկսեցին ակտիվորեն տարածել, թե իբր մրգի-բանջարեղենի խանութներից մեկում աշխատակիցը մրգերի վրա քլորոֆոս է սրսկում։

Հասարակությունը, բնականաբար, «կլանեց» նոր խայծը։ Սնդիկի՝ պետական անվտանգությանը սպառնացող լուրջ թեման միանգամից մղվեց երկրորդ պլան, և բոլորը սկսեցին քննարկել առանձին խանութի ու անհատի անպատասխանատու վերաբերմունքը։

Սա տեղեկատվական մանիպուլյացիայի դասական օրինակ է․

  • Համակարգային ձախողումը (ջրամատակարարման ցանցի աղտոտում, պետական անվտանգության թուլություն) փոխարինվում է անհատական անպատասխանատվությամբ (մեկ խանութպանի կամ աշխատակցի արարք)։
  • Պետության անգործությունն ու անփութությունը ստվերվում են կենցաղային մակարդակի սկանդալով, որը հեշտ է «լուծել»՝ ցուցադրաբար տուգանելով կամ փակելով տվյալ խանութը։

Ռազմավարական նշանակության ջրային ռեսուրսներում սնդիկի առկայությունը ազգային ողբերգություն է, որը չի կարելի լռեցնել կամ ծածկել քլորոֆոսային շոուներով։ Քանի դեռ պետական իշխանությունը հանրային անվտանգության սպառնալիքներին արձագանքում է ոչ թե համակարգային լուծումներով, այլ տեղեկատվական շեղող մանիպուլյացիաներով, երկրի ու բնակչության անվտանգությունը մնում է խոցելի։