Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։
Հանուն բնության, առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների, մանկատան երեխաների և տարեցների, հանուն հավասար հնարավորությունների և անպաշտպան կենդանիների․ Իդրամի համար առաջնահերթություն են այս 6 ուղղությունները։ Հենց այդ պատճառով էլ թիմային միջոցառման նպատակն էր աջակցել այս ուղղություններով իրականացվող ծրագրերին։
Ընկերության հարյուրավոր աշխատակիցներ բաժանվել էին թիմերի։ Թիմերը, կատարելով ֆիզիկական և մտավոր տարբեր առաջադրանքներ ու լուծելով բազմաթիվ խնդիրներ, հավաքում էին միավորներ՝ idcoin-ների տեսքով, ապա դրանք բաշխում 6 ուղղությունների արկղերում։
Միջոցառման ավարտին թիմերի հավաքած ամբողջ idcoin-երը ընկերությունը որոշակի փոխարժեքով կվերածի հայկական դրամի և կուղղի նշված 6 ուղղություններով ծրագրերի իրականացմանը։
«Շատ կարևոր է, երբ ամբողջ թիմն իրեն զգում է ընկերության որդեգրած քաղաքականության, ռազմավարության մի մասը։ Մեր թիմում ունենք բարի ավանդույթ․ տարվա ընթացքում մի քանի անգամ ընկերության ամբողջ թիմը ներգրավվում է սոցիալական պատասխանատվության ուղղությամբ իրականացվող նախագծերում։ Այս անգամ էլ մեր թիմային միջոցառումը կառուցեցինք ամբողջությամբ մեր առաջնահերթություն հանդիսացող վեց կարևոր ԿՍՊ ուղղությունների շուրջ», - ասաց Իդրամ ընկերության ՄՌԿ ստորաբաժանման ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանը։
Դե ինչ, «Բարի գործերի քաղաքի» հիմքն արդեն դրված է․ մեկ թիմ, մեկ օր և հարյուրավոր իդրամցիներ, որոնց ջանքերի շնորհիվ վեց տարբեր ԿՍՊ ուղղություններով նախատեսված ծրագրերը շուտով կդառնան իրականություն։
ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան