Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավոր
Կոնվերս Բանկը որպես գլխավոր հովանավոր (Lead Sponsor) կմասնակցի հոկտեմբերի 8-9-ը Վարշավայում կայանալիք Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ին՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի առանցքային միջազգային միջոցառումներից մեկին։
BACEE-ի և Bank Pekao-ի համատեղ համաժողովը մեկ հարթակում կհամախմբի միջազգային ֆինանսական կառույցների, տարածաշրջանի առաջատար բանկերի ղեկավարների և ոլորտի փորձագետների։ Քննարկումների առանցքում կլինեն բանկային ոլորտի զարգացման միտումները, միջազգային համագործակցության հնարավորությունները, առևտրի ֆինանսավորումը, ռիսկերի կառավարումը, թվայնացումը և ոլորտի այլ արդիական հարցեր։
Կոնվերս Բանկը համաժողովում ներկայացնելու են Ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության ղեկավար Նելլի Քոչարյանը և Ներդրողների հետ հարաբերությունների և ռազմավարության բաժնի պետ Լուսինե Բալանյանը։ Նրանք կմասնակցեն նաև համաժողովի թեմատիկ քննարկումների։
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ, BACEE-ի տնօրենների խորհրդի անդամ Հրանտ Հակոբյանն այս կապակցությամբ ասել է. «Միջազգային համագործակցությունը Կոնվերս Բանկի զարգացման կարևոր ուղղություններից է։ Մեզ համար այն առաջին հերթին հնարավորություն է` ընդլայնելու Բանկի միջազգային ներկայությունը և աջակցելու հայկական բիզնեսին նոր գործարար, ֆինանսական կապերի ստեղծման հարցում։
BACEE-ն այն հարթակներից է, որտեղ ձևավորվում և ընդլայնվում են այդ կապերը։ Ասոցիացիայի աշխատանքներում ակտիվ ներգրավվածությունը մեզ հնարավորություն է տալիս մասնակցելու միջազգային բանկային երկխոսությանը և ներկայացնելու Հայաստանը որպես վստահելի գործընկեր միջազգային ֆինանսական կառույցների համար»:
Կոնվերս Բանկը հետևողականորեն ընդլայնում է միջազգային գործընկերային և թղթակցային բանկային հարաբերությունների ցանցը։ BACEE-ին անդամակցում և դրա աշխատանքներին ակտիվորեն ներգրավված է 2024թ-ից:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»