Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել են
Հասարակություն

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ներկա են եղել միջոցառման բացման արարողությանը:

Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերի շրջանակում Հայաստանում հյուրընկալվել է «Օրփեոս» հեռուստառադիոկենտրոնի «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախումբը, որը Հայաստանում հանդես է գալիս առաջին անգամ։ Մշակույթի օրերն անցկացվում են Երևանում և Գյումրիում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում ընդգծել է՝ մշակույթը ժողովուրդների միջև փոխըմբռնման, երկխոսության և մարդկային արժեքների փոխանակման կարևորագույն ճանապարհներից է, որը հնարավորություն է տալիս արժևորել համամարդկային արժեքները։ Նախարարը հատկապես կարևորել է հոգևոր երաժշտության պահպանումը և փոխանցումը սերունդներին՝ ընդգծելով, որ խմբերգային արվեստը խորհրդանշում է մշակույթի կարևորագույն առաքելություններից մեկը՝ բազմազանության մեջ գտնել փոխադարձ հարգանքի, համերաշխության և գեղեցիկի ընդհանուր հենքը։

«Հայաստանը՝ իր բազմադարյա մշակութային և հոգևոր ժառանգությամբ, մշտապես կարևորել է մշակույթի միջոցով մարդկային կապերի ամրապնդումը։ Մեր երկրում մշակութային երկխոսության յուրաքանչյուր նախաձեռնություն արժեքավոր է, հատկապես այն դեպքում, երբ այն նպաստում է ժողովուրդների մշակութային ժառանգության ճանաչմանը, արվեստի հանդեպ հարգանքի խորացմանը և մարդասիրական արժեքների տարածմանը։ Վստահ եմ, որ այս օրերի շրջանակում ներկայացվող արվեստը կարժանանա հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և կդառնա գեղեցիկի, հոգևորի ու ստեղծագործական ներշնչանքի շուրջ համախմբվելու ևս մեկ առիթ։ Մաղթում եմ միջոցառման մասնակիցներին և հյուրերին ստեղծագործական հաջողություններ, իսկ ներկաներին՝ հոգևոր վերելք, խաղաղության զգացում և վայելք բարձրարվեստ երաժշտությունից։ Թող արվեստը շարունակի կամուրջներ կառուցել մարդկանց ու մշակույթների միջև, իսկ հոգևոր մշակույթի լավագույն արժեքները ծառայեն բարության, փոխըմբռնման և խաղաղության գաղափարներին»,- նշել է նախարարը։

ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով: «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախմուբը ՌԴ ամենահին երգչախմբային խմբերից է։ Հատուկ հայաստանյան համերգների համար պատրաստված բազմազան ծրագրում ընդգրկվել են ռուս կոմպոզիտորների, այդ թվում՝ Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի, Պավել Չեսնոկովի, արևմտյան երաժշտության դասականների՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Յոհան Սեբաստիան Բախի, Շառլ Ֆրանսուա Գունոյի ստեղծագործությունները, ինչպես նաև ռուսական և հայկական ժողովրդական երգեր՝ հին ու ժամանակակից մշակումներով: