Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչում
Հասարակություն

Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր

Ucom-ը հանդես է գալիս որպես Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026-ի (Armenia-UK Business Forum 2026) պաշտոնական գործընկեր: Միջոցառումը հոկտեմբերի 5-6-ը Երևանում կմիավորի Հայաստանի և Միացյալ Թագավորության բիզնեսի, պետական կառավարման, ֆինանսական, կրթական և տեխնոլոգիական ոլորտների առաջատար ներկայացուցիչներին։

Համաժողովը մեկ հարթակում միավորելու է բիզնես առաջնորդներին, ներդրողներին, քաղաքականություն մշակողներին և նորարարներին՝  նպաստելու նոր գործարար համագործակցությունների ձևավորմանն ու երկարաժամկետ գործընկերությունների զարգացմանը։ Քննարկումների առանցքում կլինեն ներդրումները, ենթակառուցվածքները, կրթությունն ու մարդկային կապիտալը, արհեստական բանականությունը, խորքային և զարգացող տեխնոլոգիաները, ինչպես նաև հայ-բրիտանական գործարար համագործակցության նոր հնարավորությունները։

Միջազգային փորձի, գաղափարների և կապերի փոխանակումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տեխնոլոգիական և տնտեսական զարգացման համար, իսկ Ucom-ն ունի անհրաժեշտ ներուժը՝ դառնալու միջազգային աճի տեխնոլոգիական գործընկեր՝ հիմնվելով տվյալների փոխանցման ընդլայնվող կարողությունների, զարգացած կապի ենթակառուցվածքի և ընդլայնվող թվային լուծումների վրա։ Սա հնարավորություն է տալիս ընկերությանը հուսալի և բարձրորակ ծառայություններով աջակցել արհեստական բանականության և տեխնոլոգիական արագ զարգացման արդյունքում ձևավորվող նոր հնարավորությունների իրացմանը տարբեր շուկաներում։

«Ucom-ի համար կարևոր է աջակցել հարթակների, որոնք միավորում են տարբեր ոլորտների առաջատար մասնագետներին և հնարավորություն են ստեղծում նոր գործընկերությունների ու գաղափարների համար։ Հատկապես կարևոր ենք համարում տեխնոլոգիաների, նորարարության և ենթակառուցվածքների շուրջ միջազգային համագործակցությունը, քանի որ դրանք այսօր երկրի երկարաժամկետ մրցունակության առանցքային գործոններից են», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Այսպիսի նախաձեռնությունների ուժը տարբեր ոլորտների և կազմակերպությունների համախմբման մեջ է։ Ուրախ ենք, որ Ucom-ի նման գործընկերները միանում են համաժողովի գաղափարին՝ աջակցելով Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև նոր գործարար կապերի և համագործակցության հնարավորությունների ձևավորմանը», - նշել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի (OABCA) խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը։

Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026-ի հիմնական ծրագիրը կանցկացվի հոկտեմբերի 6-ին՝ «Դվին» մյուզիք-հոլում։ Համաժողովին կմասնակցեն ավելի քան 800 հրավիրված մասնակիցներ, այդ թվում՝ ավելի քան 100 ներկայացուցիչ Միացյալ Թագավորությունից, և 25-ից ավելի խոսնակներ։ Միջոցառումը կազմակերպվում է Oxford Alumni Business Club of Armenia-ի կողմից։