Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունը
Մեծամորում մեկնարկել է նոր քաղաքաշինական ծրագիր։ ՀԱԷԿՇԻՆ ընկերությունը սկսում է «Մեծամոր Ռեզիդենս» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցումը։
Շինարարության մեկնարկն ազդարարվեց ապագա համալիրի տարածքում կազմակերպված միջոցառմամբ, որին մասնակցում էին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, կառուցապատման ոլորտի մասնագետներ, ընկերության գործընկերներ և հյուրեր։
ՀԱԷԿՇԻՆ-ի և Մեծամորի պատմությունը կապված է ավելի քան կես դար։ 1969 թվականին ստեղծված ՀԱԷԿ-ի շինարարական վարչությունը եղել է ոչ միայն ատոմային էլեկտրակայանի, այլև ձևավորվող քաղաքի կառուցապատողը։ ՀԱԷԿՇԻՆ-ի ջանքերով կառուցվել են Մեծամորի բազմաթիվ բնակելի և այլ նշանակության շենքեր, իսկ ընկերությունում տասնամյակներ շարունակ աշխատել և այսօր էլ աշխատում են քաղաքի հարյուրավոր բնակիչներ։
«Մեծամոր Ռեզիդենսը» բաղկացած է լինելու չորս բազմաբնակարան մասնաշենքից։ A և B մասնաշենքերը կլինեն 12-հարկանի, C-ն՝ 14, D-ն՝ 16-հարկանի։
Նախատեսված են ստուդիաներ, երկու, երեք և չորս սենյականոց բնակարաններ՝ 32,7-ից մինչև 87,4 քառակուսի մետր մակերեսով։
Համալիրում նախատեսված են բարեկարգ և կանաչապատ բակային տարածքներ, մանկական խաղահրապարակ, ֆուտբոլի խաղադաշտ և ստորգետնյա կայանատեղի։ Առաջին հարկերը նախատեսված են առևտրային և սպասարկման օբյեկտների համար։
Նախագծի հիմքում ոչ միայն բնակարանների կառուցման, այլև առօրյա կյանքի համար անհրաժեշտ պայմաններով ամբողջական թաղամաս ձևավորելու գաղափարն է։
Կարևորվում է նաև համալիրի տեղադրությունը։ Մեծամորի հետագա քաղաքաշինական զարգացման պատկերացումներով՝ քաղաքի ընդլայնման ուղղություններից մեկը հենց այս հատվածն է։
Նոր կառուցապատումը հնարավորություն կտա աստիճանաբար յուրացնել այս տարածքը և այն կապել քաղաքի ընդհանուր կառուցվածքին։ Ծրագրի իրականացումը կարող է նպաստել նաև հարակից տարածքների բարեկարգմանը և սպասարկման նոր հնարավորությունների ձևավորմանը։
Մանրամասները՝ տեսանյութում.




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»