Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր Ավետիսյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներ
Հասարակություն

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին

Euromedia24-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում Հայաստան հնարավոր է այցելած լինեն աշխարհահռչակ Michelin ուղեցույցի փորձագետները։ Ո՞ր ռեստորաններն ու հյուրանոցներն են հայտնվել նրանց ուշադրության կենտրոնում, և արդյո՞ք հայկական գաստրոնոմիան միջազգային նոր ճանաչման շեմին է։

Նրանք շրջում են աշխարհով մեկ՝ չբացահայտելով իրենց ինքնությունը, այցելում ռեստորաններ, պատվիրում ուտեստներ, գնահատում խոհանոցի որակը և սպասարկումը։ Հաճախ հաստատությունների սեփականատերերն անգամ չեն կասկածում, որ իրենց հյուրերի թվում են հեղինակավոր Michelin Guide-ի տեսուչները։

Հենց նման անկախ գնահատումների հիման վրա են շնորհվում Michelin-ի հեղինակավոր աստղերը, որոնք համարվում են համաշխարհային գաստրոնոմիայի ամենաբարձր գնահատականներից մեկը։ Հյուրանոցների համար գործում է առանձին՝ Michelin Keys մրցանակային համակարգը։

Euromedia24-ի տրամադրության տակ հայտնված տեղեկությունների համաձայն՝ Michelin-ի ներկայացուցիչները, ենթադրաբար, վերջերս գտնվել են Հայաստանում և ուսումնասիրել տեղական ռեստորանային ու հյուրանոցային ոլորտը։

Ո՞ր հաստատություններն են նրանք հնարավոր է այցելել։ Արդյո՞ք այդ այցերը կապված են եղել պաշտոնական գնահատման հետ։ Եվ ամենակարևորը՝ կարո՞ղ է հայկական ռեստորաններից որևէ մեկն արժանանալ Michelin-ի առաջին աստղին։

Euromedia24-ի խմբագրությունը փորձում է պարզել մանրամասները և ստանալ տեղեկությունների հաստատումը։

Հնարավոր է՝ Հայաստանը կանգնած է միջազգային գաստրոնոմիական ճանաչման նոր փուլի շեմին։ Բայց ո՞ւմ կարող է բաժին հասնել այդ հեղինակավոր մրցանակը։

Այս հարցերի պատասխանները՝ Euromedia24-ի առաջիկա հրապարակումներում։