Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
Համալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան
Հասարակություն

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

Ucom-ը` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ ռազմավարական գործընկերության շրջանակում, միանում է Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի օրակարգին՝ ներկայացնելով բնության պահպանության, վերականգնվող էներգիայի և տեխնոլոգիական լուծումների ոլորտում տարիների ընթացքում իրականացված աշխատանքն ու նոր նախաձեռնությունները։

Ucom-ի մասնակցությունը կներառի մի շարք բնապահպանական, մասնագիտական և հանրային միջոցառումներ։ COP17-ին ընդառաջ՝ հոկտեմբերի 17–18-ին առաջին անգամ կկազմակերպվի Երևանի Բնապահպանական սիմպոզիում 2026-ը (Yerevan Conservation Symposium 2026), որտեղ  Ucom–ը հանդես է գալիս որպես ռազմավարական գործընկեր։ Այս հարթակը հավակնում է հետագայում դառնալ COP-ի ձևաչափի մաս և  նախատեսում է միջազգային բնապահպանական ու գործարար համայնքի լայն մասնակցություն։

 «COP17-ը Ucom-ի համար նոր բնապահպանական օրակարգի սկիզբ չէ։ Այն հնարավորություն է տարիների ընթացքում մեր գործընկերների հետ իրականացրած աշխատանքը շարունակելու և ավելի լայն՝ նաև միջազգային հարթակում ներկայացնելու համար։ Որպես տեխնոլոգիական ընկերություն՝ մեր պատասխանատվությունը տեսնում ենք ոչ միայն մարդկանց որակյալ կապով ապահովելու, այլև տեխնոլոգիական հնարավորությունները Հայաստանի համար կարևոր խնդիրների լուծմանը ծառայեցնելու մեջ։ Բնության պահպանությունը հենց այդ ուղղություններից մեկն է», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

COP17-ի մեկնարկից՝ հոկտեմբերի 19-ից, Ucom-ը ներգրավվածություն և ներկայություն կունենա  Կանաչ և Կապույտ գոտիներում։ Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա «Արևորդի» (SunChild) միջազգային բնապահպանական կինոփառատոնի բացումը, Կանաչ և Կապույտ գոտիներում Ռալֆ Յիրիկյանը կմասնակցի մասնագիտական քննարկումների, նախատեսվում է նաև Հայաստանի կենսաբազմազանության մասին պատկերազարդ մանկական գրքի շնորհանդեսը։ 

Ucom-ի և FPWC-ի համագործակցությունը ձևավորվել է COP17-ից տարիներ առաջ և ներառում է բնության պահպանության, վերականգնվող էներգիայի և տեխնոլոգիական լուծումների մի շարք ծրագրեր։ 

«COP17-ը բացառիկ պատմական հնարավորություն է Հայաստանի համար՝ աշխարհին ցույց տալու, թե ինչպես կարող են ժամանակակից տեխնոլոգիաներն ու բնապահպանությունը միավորվել հանուն էկոհամակարգերի պաշտպանության։ Ucom-ի հետ մեր տարիների վստահելի գործընկերությունը վառ ապացույց է, որ տեխնոլոգիական լուծումները՝ արհեստական բանականությունից մինչև վերականգնվող էներգիա, վայրի բնության պահպանության անփոխարինելի գործիք են։ Մենք միասին ոչ միայն պաշտպանում ենք Հայաստանի կենսաբազմազանությունը, այլև ստեղծում ենք կայուն ապագայի հաջողված մոդել, որը պատրաստ ենք արժանապատվորեն ներկայացնել միջազգային հանրությանը», - նշել է FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ 

Ucom-ի և FPWC–ի համագործակցության ուղղությունները

Ucom-ի և FPWC–ի համագործակցության շրջանակում Հայաստանի տարբեր համայնքներում տեղադրվել է 18 արևային կայան, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Ucom-ի աշխատակիցների մասնակցությամբ տնկվել է շուրջ 40 000 ծառ, դպրոցներում տեղադրվել են թռչունների դիտարկման 10 խելացի տեսախցիկ-կերակրամաններ, ինչպես նաև 6 արևային էլեկտրական ցանկապատ Վայոց ձորում՝ մեղվափեթակները արջերից պաշտպանելու համար։ Վեդիում և Ուրցաձորում Ucom-ն ապահովել է ջերմատեսիլ տեսախցիկների համակարգերի համար անհրաժեշտ ինտերնետ կապը, իսկ դժվար հասանելի տարածքներում մոնիթորինգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով տեղադրվել են արևային էներգիայով աշխատող 2 ինքնավար կայաններ։ Բացի այդ, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին տրամադրվել է երկու ամենագնաց մեքենա՝ պահպանության աշխատանքներին աջակցելու նպատակով։ 

Համագործակցության տեխնոլոգիական ուղղությունը շարունակվել է նաև նոր լուծումներով․ Երկվորյակ լճերի տարածքում տեղադրվել է արհեստական բանականությամբ աշխատող մոնիթորինգային տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս շուրջօրյա վերահսկել բնապահպանական առումով զգայուն տարածքները և հետևել վայրի բնությանը՝ առանց կենդանիների բնական կենսագործունեությանը միջամտելու։ Ucom-ը տարիներ շարունակ  աջակցել է նաև «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի անցկացմանը։ Ընկերության բնապահպանական օրակարգի շրջանակում իրականացվել է գլխամասային գրասենյակի ածխածնային հետքի համապարփակ գնահատում՝ հետագա նվազեցման ուղղությունները սահմանելու նպատակով։