«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար
«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամին տրամադրել է դրամաշնորհ դպրոցների զարգացմանն ուղղված իր «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու նպատակով։ «Սերունդը» Հայաստանի կրթական համակարգում դասավանդման և ուսումնառության արդյունքների բարելավմանն ուղղված առանցքային ծրագիր է։
Համագործակցության մեկնարկը պաշտոնապես նշանավորվել է ՀԿՆ գրասենյակում տեղի ունեցած ստորագրման արարողությամբ։
Դրամաշնորհը «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամին թույլ կտա «Սերունդ» ծրագիրն իրականացնել Հայաստանի 7 մարզերի հանրակրթական ևս 10 դպրոցներում, որոնք ԿԳՄՍ նախարարության կողմից ընտրվել են որպես զարգացման առաջնահերթ կարիք ունեցող դպրոցներ։
Ընդլայնելով ազդեցությունը Հայաստանի ամբողջ տարածքում
2025 թվականի սեպտեմբերի դրությամբ «Սերունդ» ծրագիրն ընդգրկել է ավելի քան 1,600 աշակերտի, 190 ուսուցչի, 16 դպրոցների տնօրենների և ավելի քան 3,000 ծնողի՝ ձևավորելով Հայաստանի 5 մարզերում գործող դպրոցների և մանկապարտեզների ցանց։
ԱՆՀՀ աջակցությամբ ծրագիրն այժմ կընդլայնվի՝ ներառելով նոր դպրոցներ և ներդնելով դպրոցների զարգացման արդյունավետ ու ապացուցված մեթոդներ կրթական աջակցության առավել մեծ կարիք ունեցող համայնքներում։ Ծրագրի ընդլայնումը կնպաստի դասավանդման որակի, աշակերտների ներգրավվածության և դպրոցների ղեկավարության կարողությունների ամրապնդմանը Հայաստանի հանրակրթական համակարգում։
Ներդրում Հայաստանի կրթական ապագայի մեջ
Դրամաշնորհն արտացոլում է Հայաստանի կրթական հաստատությունների զարգացման և ապագա սերունդների համար երկարաժամկետ հնարավորությունների ստեղծման նպատակով նորարարական լուծումներին աջակցելու հանձնառությունը։
«Կրթությունը երկրի ապագայի մեջ կատարվող կարևորագույն ներդրումներից է։ ՀԿՆ-ին և «Սերունդ» ծրագրին մեր աջակցությամբ մենք նպաստում ենք կրթական որակյալ միջավայրի հասանելիության ընդլայնմանը և Հայաստանի դպրոցների ու համայնքների կարողությունների ամրապնդմանը», - նշել է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։
«Մենք շնորհակալ ենք ԱՆՀՀ-ին գործընկերության և կրթության մեջ փոփոխություններ կատարելու մեր ներուժի հանդեպ վստահության համար։ Այս աջակցությունը մեզ կտա «Սերունդ» ծրագրի ազդեցությունն ընդլայնելու հնարավորություն՝ այն հասանելի դարձնելով ավելի շատ դպրոցների և համայնքների, աջակցելով ուսուցիչներին, աշակերտներին և ընտանիքներին։ Դրամաշնորհը կօգնի հանուն երեխաների իրականացվող մեր աշխատանքին՝ ուղղված ավելի լավ արդյունքների ու երկարաժամկետ փոփոխությունների ապահովմանը», - նշել է «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։
ԱՆՀՀ-ն և ՀԿՆ-ն կշարունակեն համագործակցել կրթական հնարավորությունների ընդլայնման, տեղական առաջնորդության զարգացման և Հայաստանի երկարաժամկետ առաջընթացին նպաստող նախաձեռնությունների շուրջ։
«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի մասին
«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը «Աֆեյան» հիմնադրամի հայաստանակենտրոն ճյուղն է: Հիմնադրամը ստեղծվել է ավելի կենսունակ, տոկուն և բարգավաճ Հայաստան կառուցելու նպատակով՝ խթանելով Հայաստանի կրթական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային վերափոխումը: Ավելին՝ www.aifa.org.
«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի մասին
«Հայաստանի կրթական նախաձեռնություն»-ը նպաստում է կրթության համակարգային փոփոխություններին։ Կազմակերպության հիմնական ծրագրերն են «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի», «Սերունդ», «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը, Ուսուցիչների որակավորման 30 կրեդիտի ծրագիրը, «Կայծ» սոցիալական նորարարության ինկուբատորը և Հանրային քաղաքականության լաբորատորիան։ Այս նախաձեռնությունները միասին նպաստում են կրթության ոլորտում առաջնորդության և նորարարության զարգացմանը, ինչպես նաև տվյալների վրա հիմնված քաղաքականության մշակմանը՝ ամեն տարի բարելավելով ավելի քան 20,000 աշակերտի ուսումնառության փորձառությունը։ ՀԿՆ-ի տեսլականն է՝ կրթության ոլորտում Հայաստանի առաջատար դիրք զբաղեցնող երկիր դառնալն աշխարհում։ Ավելին՝ www.armeniaeducationinitiative.org։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»