Փայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել է
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի ծառայողները, օրենքով իրենց վերապահված գործառույթների կատարման շրջանակում, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գանձաքարի անտառպետության տարածքում հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին հայտնում են Էկոպարեկային ծառայությունից։
«Վերջինիս վարորդը՝ Գանձաքարի բնակիչ Հ․ Մ․-ն, նկատելով էկոպարեկներին, փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել է: Մեքենայի վարորդը, առանց մարմնական վնասվածքներ ստանալու, դուրս է եկել մեքենայից և փախուստի դիմել, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել է դեպքի վայր և էկոպարեկների բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանել է, որ մեքենայում առկա փայտանյութը տեղափոխում էր առանց համապատասխան փաստաթղթերի առկայության։
Ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով բեռնված փայտանյութի մեծ մասը թափվել է անտառի խորքում գտնվող անանցանելի հատված, որտեղից հնարավոր չի եղել դուրս բերել թափված փայտանյութը, իսկ ճանապարհի եզրին ընկած փայտանյութի մյուս մասը, վարորդը, սեփական միջոցներով, տեղափոխել է Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամաս։
Դեպքի առնչությամբ կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իրականացվում է վարչական վարույթ»,- ասվում է հաղորդագրությունում:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»
Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակը