Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկ
Ucom-ի աջակցությամբ Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է արհեստական բանականությամբ աշխատող վայրի բնության մշտադիտարկման ԱԲ նոր տեսախցիկային համակարգ։ Ընկերությունն ապահովել է համակարգի անխափան կապն ու տվյալների պահպանման համար անհրաժեշտ սերվերային ենթակառուցվածքը։
Նոր համակարգը հնարավորություն է տալիս իրական ժամանակում ստանալ, անվտանգ փոխանցել և պահպանել մոնիթորինգային տվյալները՝ ապահովելով տարածքի շուրջօրյա վերահսկողություն։
«Մեզ համար կարևոր է, որ Ucom-ի տեխնոլոգիական կարողությունները կիրառվեն նաև այնտեղ, որտեղ դրանք կարող են երկարաժամկետ արժեք ստեղծել բնության համար։ Այս նախագիծը կապի, տվյալների և բնապահպանական աշխատանքի համադրման օրինակ է, երբ տեխնոլոգիան դառնում է ոչ միայն ենթակառուցվածք, այլև պահպանության գործիք։ Մենք շարունակելու ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանի բնության պահպանությանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
ԱԲ-ով աշխատող տեսախցիկային համակարգը կարևոր նշանակություն ունի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքների պահպանության համար։ Այն հնարավորություն է տալիս դժվարանցանելի և բնապահպանական առումով զգայուն հատվածներում վաղ փուլում հայտնաբերել ծուխն ու հնարավոր հրդեհի օջախները, ինչպես նաև արձանագրել ոչ ստանդարտ շարժումներ, որսագողության փորձեր և ապօրինի մուտքեր՝ պահպանության ծառայությանը հնարավորություն տալով արագ արձագանքել։
Միաժամանակ, շուրջօրյա մշտադիտարկումն իրականացվում է առանց կենդանիների բնական կենսագործունեությանը միջամտելու կամ նրանց անհանգստացնելու։
«Այս համակարգի ներդրումը կարևոր քայլ է տարածքի կենսաբազմազանության առավել արդյունավետ պահպանության համար։ Շնորհակալ ենք Ucom-ին՝ վայրի բնության պահպանության գործում տեխնոլոգիական լուծումներով մեր կողքին լինելու համար», - նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Վայրի բնության պահպանությանն ուղղված տեխնոլոգիական լուծումների ներդրումը Ucom-ի բնապահպանական և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի կարևոր ուղղություններից է։ Ընկերությունը շարունակում է աջակցել Հայաստանի էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանությանը՝ ժամանակակից կապի և տեխնոլոգիական լուծումների հնարավորությունները ծառայեցնելով բնապահպանական նախաձեռնություններին։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»