Գյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել
ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել Գյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում․ էլեկտրիկը աշխատանքի ժամանակ հոսանքահարվել է և մահացել։ Նա մոտ 60 տարեկան է եղել։
Լրատվամիջոցը դեպքի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ՀԷՑ-ից, որտեղից պաշտոնապես հայտնել են.
«Դեպքը երեկ ուշ երեկոյան է տեղի ունեցել։ Դեռ պարզ չէ մահվան պատճառը։ Դատաբժշկական եզրակացությունը պաշտոնապես կստանանք, նոր կհասկանանք պատճառը։ Աշխատանքի վայրում է եղել, մոտ 60-ամյա տղամարդ է։
Ցավում ենք շատ և մեր վշտակցությունն ենք հայտնում մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր Սարիկ Մինասյանը, ով այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր է։
Դեպքի հանգամանքները, ինչպես նաև տղամարդու մահվան հստակ պատճառը դեռ պետք է պարզվեն։
Հետևեք մեզ՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»