«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ին
Հոկտեմբերի 21-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հիմնադրած «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի Կանաչ գոտում։
Բնապահպանությանը նվիրված միջազգային միջոցառման շրջանակում պատանի երաժիշտները դասական երաժշտության միջոցով իրենց արվեստը ներկայացրին համաժողովի այցելուներին՝ երաժշտությունը դարձնելով արվեստի, բնության և ապագայի շուրջ երկխոսության մի մաս։
Համերգային ծրագրում ընդգրկված էին ինչպես հայ կոմպոզիտորների, այնպես էլ համաշխարհային երաժշտական ժառանգության հայտնի ստեղծագործություններ։ Հնչեցին Արամ Խաչատրյանի «Այշեի պարը»՝ «Գայանե» բալետից, և «Վալսը»՝ «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը «Ճերմակ անուրջներ» և «Կտոր մը երկինք» կինոֆիլմերից, ինչպես նաև Էնրիկե Ֆերնանդեզ Արբոսի «Բոլերոն», Դմիտրի Շոստակովիչի «Պրելյուդ և պոլկան» ու «Վալս № 2»-ը։ Ծրագիրն ամփոփվեց Ֆրեդի Մերկուրիի «We Are the Champions» ստեղծագործությամբ։
Ելույթը ևս մեկ անգամ ընդգծեց արվեստի միավորող ուժը և մշակույթի դերը՝ կարևոր գաղափարներ ու արժեքներ փոխանցելու գործում։Երաժշտությունը միավորեց արվեստն ու բնության հանդեպ հոգատարությունը՝ հիշեցնելով, որ մեր այսօրվա ընտրություններն են ձևավորում վաղվա աշխարհը, որը ցանկանում ենք տեսնել ներդաշնակ, գեղեցիկ և հոգատարությամբ լի։
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը «Հայ Վիրտուոզներ» ծրագրի միջոցով շարունակում է աջակցել շնորհալի պատանի երաժիշտներին՝ ստեղծելով հնարավորություններ նրանց մասնագիտական զարգացման, ստեղծագործական ինքնադրսևորման և տարբեր հարթակներում ներկայանալու համար։




















Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Փոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ Հայաստան
Բերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղին
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝...
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագա...
Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստան...
Նիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ Դավթյան
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների հ...
Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կ...