Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Ձերբակալություններ` Ստեփանավանում
Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ին
Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունը

Ucom-ի աջակցությամբ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկել է «Արևորդի» միջազգային բնապահպանական 14-րդ փառատոնը՝ «Ամեն տեսակ իր պատմությունն ունի» խորագրով։ Բնապահպանական խնդիրների շուրջ հանրային իրազեկվածության բարձրացման ու բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանն ուղղված փառատոնի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Այս տարվա փառատոնը նվիրված է կենսաբազմազանության պահպանությանը և անցկացվում է Հայաստանում հյուրընկալվող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) զուգահեռ։ Հոկտեմբերի 23-30-ը փառատոնը կմիավորի աշխարհի տարբեր երկրներից ժամանած կինոգործիչների, բնապահպանների, փորձագետների և բնության պահպանությամբ հետաքրքրվող մարդկանց՝ ֆիլմերի, քննարկումների ու կրթական միջոցառումների միջոցով ուշադրություն հրավիրելով բնապահպանական արդի մարտահրավերների և դրանց լուծման հնարավորությունների վրա։

Բացման արարողությանը ցուցադրվեց «Ջեյն Գուդոլ. հույսի աղբյուրներ» (Jane Goodall: Reasons for Hope) վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է բնության պահպանության հաջողված նախաձեռնություններ և հիշեցնում, որ անգամ ամենաբարդ բնապահպանական խնդիրների պայմաններում դրական փոփոխությունները հնարավոր են։

«Ucom-ում մենք հավատում ենք, որ բիզնեսի պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն որակյալ ծառայություններ մատուցելով։ Մեզ համար կարևոր է նաև այն միջավայրը, որում ապրում ենք, և այն ապագան, որը թողնելու ենք հաջորդ սերունդներին։ Որպես տեխնոլոգիական ընկերություն՝ մենք ձգտում ենք մեր հնարավորություններն ու փորձառությունը ծառայեցնել նաև բնության պահպանությանը։ «Արևորդու» հետ մեր երկարամյա համագործակցության կարևոր ուղղություններից մեկը բնապահպանական կրթությունն ու իրազեկումն է։ Մենք ուզում ենք, որ հատկապես երիտասարդները ոչ միայն ճանաչեն բնապահպանական խնդիրները, այլև գիտակցեն, որ յուրաքանչյուրն իր մասնակցությամբ կարող է նպաստել դրանց լուծմանը։ Որովհետև բնության պահպանությունը բոլորիս պատասխանատվությունն է, իսկ իրական փոփոխությունները սկսվում են գիտելիքից և վերածվում գործի», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ի և «Արևորդի» բնապահպանական ՀԿ-ի համագործակցությունը շարունակական բնույթ է կրում և ներառում է ինչպես բնապահպանական կրթության ու հանրային իրազեկման, այնպես էլ գործնական բնապահպանական նախաձեռնություններ։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համատեղ Ucom-ն իրականացնում է անտառվերականգնման, վերականգնվող էներգիայի օգտագործման և տեխնոլոգիական լուծումների միջոցով վայրի բնության պահպանությանն ուղղված ծրագրեր։

«Այս տարի «Արևորդին» հատուկ առաքելություն ունի` COP17-ի շրջանակում մենք ցույց ենք տալիս, որ կինոն ու արվեստը կարող են դառնալ բնապահպանական գլոբալ փոփոխությունների հզոր շարժիչ։ «Ամեն տեսակ իր պատմությունն ունի» ուղերձով մենք ցանկանում ենք հիշեցնել, որ մեր մոլորակի յուրաքանչյուր բնակիչ անփոխարինելի է։ Շատ ուրախ ենք, որ մեր նպատակակիցների, այդ թվում՝ Ucom-ի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կարողանում ենք ընդլայնել փառատոնի աշխարհագրությունն ու էկո-կրթական ազդեցությունը», - նշում է  «Արևորդի» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Սոնա Քալանթարյանը։

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը հիմնադրվել է 2006 թվականին՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և «Արևորդի» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ Տարիների ընթացքում այն դարձել է բնապահպանական կրթության և իրազեկման կարևոր հարթակ՝ կինոյի և մշակույթի միջոցով խրախուսելով բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։

Այս տարվա ծրագրում ներառված են վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություններ, հանդիպումներ կինոգործիչների հետ, հանրային քննարկումներ և բնապահպանական միջոցառումներ։ Փառատոնի կինոծրագրում առանձնանում են հայտնի ռեժիսորների մի շարք աշխատանքներ։ Հոկտեմբերի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի Մոմոկո Սետոյի՝ Կաննի կինոփառատոնում FIPRESCI մրցանակի արժանացած «Խատուտիկի ոդիսականը» անիմացիոն ֆիլմը, որը պատմում է Երկրի կործանումից հետո նոր տուն որոնող խատուտիկի սերմերի ճանապարհորդության մասին։ Հոկտեմբերի 24-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու բնության մասին իր բացառիկ կադրերով հայտնի Վենսան Մյունյեի «Անտառների երգը» վավերագրական ֆիլմը։ Երկու ցուցադրություններին էլ կհաջորդեն հանդիպումներ ռեժիսորների հետ։ Իսկ հոկտեմբերի 25-ին Կինոյի տանը կցուցադրվի ճապոնացի աշխարհահռչակ ռեժիսոր Հայաո Միյաձակիի «Նավշիքան՝ հողմերի հովտից» անիմացիոն ֆիլմը՝ մարդու և բնության փոխհարաբերությունների մասին։ 

Հոկտեմբերի 25-ին Երևանի կենտրոնում կանցկացվի նաև փառատոնի ավանդական՝ կենդանիներին և բույսերին նվիրված դիմակահանդես-շքերթը։

Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Ամբողջական ծրագիրը հասանելի է sunchild.am կայքում։