Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի
Converse Mobile-ը ճանաչվել է Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելված՝ միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի World’s Best Consumer Digital Bank Awards 2026 մրցույթի Best Mobile Banking App in Armenia անվանակարգում։
Մրցանակը Կոնվերս Բանկին հանձնվել է հոկտեմբերի 13-ին՝ Սինգապուրում։ Գնահատման հիմքում եղել են բանկերի թվային ծառայությունների զարգացումը, հաճախորդների ներգրավումը, առաջարկվող լուծումները, ինչպես նաև հավելվածների դիզայնն ու գործառնական հնարավորությունները։
Converse Mobile-ը միավորում է ամենօրյա բանկային ծառայություններն ու անհատականացված մոտեցումը՝ հնարավորություն տալով ընտրել և կառավարել Ձեր կարիքներին համապատասխան լուծումներ։
Դարձեք հաճախորդ՝ առանց Բանկ այցելելու. Հավելվածում կարող եք անցնել կենսաչափական նույնականացում, գրանցվել և դառնալ հաճախորդ՝ ամբողջությամբ հեռավար։
C360 փաթեթը՝ Ձեր հավելվածում. Անմիջապես հավելվածում ակտիվացրեք և կառավարեք Ձեր կարիքներին համապատասխան բանկային ծառայությունների փաթեթները:
Կառավարեք Ձեր ամենօրյա ֆինանսները մեկ հավելվածում. Հաշիվներ ու քարտեր, փոխանցումներ ու վճարումներ, քարտերի պատվեր, խնայողություններ, ներդրումներ և վարկավորում՝ հենց հավելվածում, անվտանգ միջավայրում: Converse Mobile-ում ներդրված համակարգերը, այդ թվում՝ Trusted Device լուծումը, օգնում են պաշտպանել օգտահաշիվը, ֆինանսական միջոցներն ու անձնական տվյալները։
«Մեզ համար լավագույնն այն բանկային հավելվածն է, որը հեշտացնում է մարդու առօրյան։ Converse Mobile-ը զարգացնում ենք հենց այս սկզբունքով՝ բանկային ծառայությունները դարձնելով պարզ, արագ, անվտանգ և յուրաքանչյուրի կարիքներին համապատասխան։ Global Finance-ի ճանաչումը մեր թիմի աշխատանքի կարևոր գնահատականն է և նոր լուծումներ ստեղծելու խթան»,- նշել են Կոնվերս Բանկում։
Մանրամասն՝ conversebank.am, 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան