Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տղամարդը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին՝ Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից, որտեղ կատարել է ինքնահրկիզում, ինչից հետո նրան «ջերմային սուբտոտալ այրվածք 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի, մարմնի մակերեսի մոտավորապես 90% այրվածք, ինհալացիոն վնասվածք և այրվածքային շոկ» ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները, որտեղ Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Լուսինե Թ.-ն հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, դուստրը իր մանկահասակ երեխայի հետ զբոսնելիս է եղել շենքի բակում: Նրանց է մոտեցել Մհեր Գ.-ն, ով իր դստեր նախկին ամուսինն է և ցանկացել է գրկել երեխային, սակայն երեխան նրա մոտ չի գնացել, դրանից հետո Մհեր Գ.-ն փորձել է ուժով երեխային գրկել ու տանել իր հետ, իսկ երեխայի մայրը խոչընդոտել է։ Այդ ժամանակ Մհեր Գ․-ն հայտնել է, որ ինքն իրեն կայրի, իսկ որոշ ժամանակ անց բենզինով ինքնահրկիզում է կատարել։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և ա...
Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործ...
Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»
Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»...