Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. Զաքարյան Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ 2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան
Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Հասարակություն

Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և իր «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հայտարարում են «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027-ի հայտերի ընդունման մեկնարկը։

2027 թվականի մարտի 22-ից ապրիլի 6-ը Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ կրկին հյուրընկալելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և պրոֆեսորների, ինչպես նաև ստեղծելով նոր հնարավորություններ պատանի և երիտասարդ երաժիշտների մասնագիտական զարգացման համար։ 2026 թվականի հաջողված մեկնարկից հետո փառատոնը շարունակում է իր առաքելությունը՝ նպաստելով Հայաստանում դասական երաժշտության կրթության զարգացմանը, միջազգային մասնագիտական կապերի ամրապնդմանը և Երևանի՝ որպես տարածաշրջանային նշանակության դասական երաժշտության կրթական ու մշակութային կենտրոնի ձևավորմանը։

«Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը երիտասարդ երաժիշտներին հնարավորություն է տալիս աշխատելու միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և պրոֆեսորների հետ, կատարելագործելու իրենց կատարողական հմտությունները և բացահայտելու մասնագիտական աճի նոր հեռանկարներ։

Ծրագրի շրջանակում նախատեսված են անհատական վարպետության դասեր, դասախոսների և մասնակիցների համերգներ, ինչպես նաև պանելային քննարկումներ՝ նվիրված երաժշտական կրթությանը, երիտասարդ երաժիշտների մասնագիտական զարգացմանն ու միջազգային երաժշտական կյանքում նրանց ներգրավման հնարավորություններին։

Ակադեմիա-փառատոնին կարող են դիմել ջութակի, ալտի, թավջութակի, կոնտրաբասի, ֆլեյտայի, հոբոյի, կլարնետի, ֆագոտի, գալարափողի, շեփորի, տրոմբոնի, սաքսոֆոնի, նվագախմբային դասական հարվածային գործիքների և դաշնամուրի մասնագիտություններով սովորող 10-23 տարեկան պատանի ու երիտասարդ երաժիշտներ։

Յուրաքանչյուր գործիքի համար սահմանված են վարպետության դասերի մասնակցության առանձին ծրագրային պահանջներ։ Դիմելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ ձեր մասնագիտությանը համապատասխանող պահանջներին և մասնակցության պայմաններին՝

  • 2027 Ակադեմիայի ծրագիր

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 30-ն է՝ ներառյալ։

Մասնակցության պայմաններին և դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար ընտրե՛ք ձեզ համապատասխան մասնակցության կարգը։

  • Հայաստանում բնակվող և սովորող դիմորդների համար
  • Արտերկրում բնակվող և սովորող դիմորդների համար

Ակադեմիա-փառատոնի շարունակական անցկացումը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի՝ Հայաստանում դասական երաժշտության կրթության զարգացման և միջազգային մասնագիտական կապերի ընդլայնմանն ուղղված տեսլականի կարևոր մասն է։ Նախաձեռնությունը միտված է Երևանը ձևավորելու որպես տարածաշրջանային նշանակության դասական երաժշտության կրթական և մշակութային կենտրոն՝ համախմբելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների, պրոֆեսորների և նոր սերնդի տաղանդավոր կատարողների։

Միացե՛ք «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնին և դարձե՛ք երաժշտական նոր փորձի, ստեղծագործական բացահայտումների ու միջազգային համագործակցության զարգացմանը նպաստող այս նախաձեռնության մի մասը։

Ծանոթացե՛ք ակադեմիա-փառատոնին և դիմե՛ք մասնակցության համար։
«ՀԱՅ ՎԻՐՏՈՒՈԶՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ-ՓԱՌԱՏՈՆ 2027