Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. Զաքարյան
Ինչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան
Հասարակություն

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը

Մեկնարկել է IDBank-ի IDream ուսումնական ծրագրի 16-րդ շրջափուլը՝ 35 մասնակցի հնարավորություն ընձեռելով ձեռք բերել բանկային ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ։

IDBank-ը IDream ծրագիրը մեկնարկել է վեց տարի առաջ՝ ուսանողների և նորավարտների համար բանկային ոլորտում կարիերա սկսելու հնարավորություն ստեղծելու նպատակով։ Ծրագրի ավելի քան 200 շրջանավարտ արդեն միացել է Բանկի թիմին։ 

«Ուրախ ենք, որ IDream-ի միջոցով ուսանողները հնարավորություն են ստանում իրենց կարիերան սկսել բանկային ոլորտում։ Ծրագրի շրջանակում Բանկի փորձառու մասնագետներն ու ղեկավարները նրանց փոխանցում են ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ գործնական փորձ։ Ուսանողները երկու ամսվա ընթացքում կստանան նաև կրթաթոշակ։ Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է․ այս տարի ստացել ենք շուրջ 700 դիմում», – ասաց IDBank-ի մարդկային կապիտալի կառավարման տնօրեն Սոնա Մանուչարյանը։

Առաջիկա երկու ամիսների ընթացքում ուսանողները կծանոթանան Բանկի գործունեությանը, կառուցվածքին և պրոդուկտներին, ապա գործնական ուսուցում կանցնեն մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում։ Ծրագրի ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները հնարավորություն կունենան միանալու Բանկի թիմին։

«Մասնաճյուղային ցանցում աշխատում են մասնագետներ, որոնք իրենց կարիերան սկսել են IDream ծրագրից և այսօր ղեկավար պաշտոններ են զբաղեցնում։ Նրանց փորձը ցույց է տալիս, որ ծրագիրը կարող է դառնալ երկարաժամկետ մասնագիտական զարգացման մեկնարկային կետ»,- նշեց IDBank-ի վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավարի տեղակալ, IDream ծրագրի դասընթացավար Սմբատ Ավագյանը։

Բանկային աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղություն է հաճախորդների հետ հեռավար հաղորդակցումը կոնտակտային կենտրոնում։ Հենց այստեղ են շատ ուսանողներ ամբողջապես ծանոթանում բանկային պրոդուկտներին, սպասարկման գործընթացներին և տարբեր ստորաբաժանումների համագործակցությանը․ 

«Կոնտակտային կենտրոնում աշխատանքը լավ հնարավորություն է ուսանողների և բանկային ոլորտում փորձ չունեցող մասնագետների համար՝ ծանոթանալու Բանկի հիմնական պրոդուկտներին, ծրագրերին և նախաձեռնություններին։ Ունենք բազմաթիվ հաջողված օրինակներ, երբ աշխատակիցները կարիերան սկսել են հենց Կոնտակտային կենտրոնից և հետագայում առաջադիմել Բանկում», - ասաց Բանկի Կոնտակտային կենտրոնի ղեկավար, IDream ծրագրի դասընթացավար Դավիթ Լազարյանը։

IDream ծրագրով IDBank-ը նպաստում է երիտասարդների մասնագիտական զարգացմանը և բանկային ոլորտում նոր մասնագետների պատրաստմանը։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ