«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Զեղծարարներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում փոխանցումների, շահումների և բոնուսների կեղծ սքրինշոթեր, որպեսզի ստիպեն զոհին տալ ապրանքը կամ ուղարկել իրական գումար։ Բանկային հավելվածի սքրինշոթը կարող է համոզիչ թվալ․ անհրաժեշտ գումար, ծանոթ լոգո, «փոխանցումը կատարված է» կարգավիճակ։ Բայց էկրանի վրա հայտնված նկարը դեռ չի նշանակում, որ գումարը տեղ է հասել։
Խաբեության մեխանիզմը․ սքրինշոթից մինչև իրական փոխանցում
Սցենար №1
-
«Դուք ունեք շահում»։ Անձին տեղեկացնում են խոշոր շահումի, բոնուսի կամ վճարման մասին և ուղարկում իբրև թե կատարված բանկային փոխանցման սքրինշոթ։ Զոհն իր հաշվին գումար չի տեսնում։
-
«Անհրաժեշտ է վճարել միջնորդավճար»։ Զեղծարարները զոհի հաշվին գումարի բացակայությունը պատճառաբանում են տեխնիկական խնդրով․ օրինակ՝ 100,000 դրամ ստանալու համար նախ անհրաժեշտ է վճարել 20,000-30,000 դրամ «միջնորդավճար», «հարկ» կամ կատարել «պատասխան փոխանցում՝ նույնականացման համար»։
Սցենար №2
-
«Ես արդեն վճարել եմ ապրանքի համար»։ Այս տարբերակը հատկապես վտանգավոր է հայտարարությունների հարթակներում և սոցիալական ցանցերում վաճառողների համար։ «Գնորդը» ցույց է տալիս հաջողությամբ կատարված փոխանցման սքրինշոթ և խնդրում անմիջապես իրեն ուղարկել ապրանքը։ Իրականում ոչ մի վճարում էլ չի եղել։
Կարևոր հանգամանք
Միջազգային փոխանցման դեպքում միջնորդավճարն իսկապես երբեմն կարող է գանձվել ստացողից, բայց այն կպահվի փոխանցման գումարից, այլ ոչ թե առանձին վճարմամբ կփոխանցվի անծանոթին։
Իրավական ծուղակ
Եթե անձն ինքնուրույն է զեղծարարներին ուղարկում «միջնորդավճար» կամ կատարում «նույնականացման համար վճարում», բանկի տեսանկյունից դա սովորական փոխանցում է, որը կատարվել և հաստատվել է հաշվետիրոջ կողմից։ Նման գումարները հետ վերադարձնելը ծայրահեղ դժվար է լինում։
Նույնը վերաբերում է այն վաճառողին, որը փոխանցել է ապրանքը՝ հավատալով սքրինշոթին․ փաստացի վաճառողն ինքնակամ է հանձնել ապրանքը, իսկ խարդախությունը սովորաբար բացահայտվում է միայն «գնորդի» անհետանալուց հետո։
IDBank-ը խորհուրդ է տալիս․
-
Ստուգեք միայն ձեր հաշիվը: Մի վստահեք փոխանցման վերաբերյալ այլոց սքրինշոթերին, անդորրագրերին և հաղորդագրություններին։ Գումարը համարվում է ստացված միայն այն ժամանակ, երբ անձամբ տեսնում եք դրա մուտքագրումը։
-
Երբեք մի վճարեք փոխանցում ստանալու համար: Անծանոթ անձին «միջնորդավճար», «ապահովագրական վճար» կամ «նույնականացման գումար» ուղարկելու պահանջը զեղծարարության նշան է։
-
Մի տվեք ապրանքը մինչև գումարի փաստացի մուտքագրումը: Հատկապես List.am-ի, Telegram-ի, Facebook Marketplace-ի և այլ հարթակների միջոցով վաճառք իրականացնելիս։
-
Մի՛ հավատացեք մեծ շահումների կամ բոնուսների խոստումներին: Որքան մեծ է «շահումը» կամ «բոնուսը», այնքան ավելի հեշտ է խարդախին համոզել զոհին՝ այն ստանալու ակնկալիքով ռիսկի դիմել և համեմատաբար փոքր գումար կորցնել։
-
Եթե փոխանցումն արդեն ուղարկել եք զեղծարարներին, անհապաղ կապ հաստատեք բանկի հետ և պահպանեք նամակագրությունը, սքրինշոթերը և ստացողի տվյալները։
Հիշեք․ «Վճարումը կատարված է» գրությամբ սքրինշոթը փոխանցման ապացույց չէ։ Գումարի փոխանցումը հաստատվում է ոչ թե սքրինշոթով, այլ միայն ձեր հաշվին դրա փաստացի մուտքագրմամբ։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մար...
Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններ...
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Փաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան
Ստեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու...
Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. ...