Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց
Հասարակություն

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը՝ նվիրված կայուն գյուղատնտեսության ապագային, երկարաժամկետ ներդրումներին ու բնության նկատմամբ պատասխանատու ֆինանսական լուծումների անհրաժեշտությանը:

Քննարկման շրջանակում ընդգծվել է Ակբա բանկի փորձը, որը շուրջ 30 տարի Հայաստանի ագրոոլորտի ֆինանսավորման առաջատարն է։ Բանկն այս տարի հրապարակել է նաև Կայուն զարգացման իր առաջին հաշվետվությունը, որտեղ առանցքային տեղ է հատկացվել ագրոոլորտի երկարաժամկետ ու կայուն զարգացմանը։

«Մենք երկար տարիներ զբաղվում ենք գյուղատնտեսության ֆինանսավորմամբ, և հատկապես կայուն գյուղատնտեսությունը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում։ Ակբան առաջիններից մեկն է, որ այս տարի հրապարակեց կայուն զարգացման հաշվետվություն, որը ենթադրում է, որ մեր ռազմավարությամբ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում երկարաժամկետ կայուն զարգացմանը։ Ակբա բանկը՝ համագործակցելով կառավարության և միջազգային գործընկերների հետ, աջակցում է ոլորտի արդիականացմանն ու կայուն ֆինանսավորմանը։ Կարևոր դեր ունեն նաև պետական սուբսիդավորման ծրագրերը, որոնք խթանում են նոր տեխնոլոգիաների ներդրումը»,- նշում է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը։

 «Այսօրվա քննարկման թեման չափազանց կարևոր է. գյուղատնտեսությունը կախված է առողջ էկոհամակարգերից, հողից և ջրից, բայց միաժամանակ կենսաբազմազանության վրա ճնշում գործադրող ոլորտներից է։ Վերականգնողական գյուղատնտեսությանն անցնելու համար անհրաժեշտ է գիտություն, ֆինանսավորում և տեղական աջակցություն։ Ամեն դեպքում այս անցումը հեշտ և արագ չի լինելու»,- նշում է ՎԶԵԲ-ի բնության ֆինանսավորման և քաղաքականության գծով գլխավոր մասնագետ Անուդ Ալուզին։

 «Ֆերմերների համար ռիսկերը նվազեցնելու և էկոլոգիական գործելակերպը խրախուսելու նպատակով մշակվում են ապահովագրական լուծումներ, որոնք օգնում են համատեղել բնության պահպանումն ու ֆինանսական կայունությունը»,- նշում է AXA Group-ի կայուն զարգացման ռազմավարության մշակման բաժնի ղեկավար Մարիկա Ռյուտերը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։